EOQ Օպտիմալ պատվերի քանակ
EOQ օպտիմալ պատվերի քանակ կամ տնտեսական պատվերի մոդել
Տնտեսական կամ օպտիմալ պատվերի քանակի մոդել ը (EOQ – Economic Order Quantity) կարևոր գործիք է պահեստային մենեջմենթի և մատակարարման շղթայի կառավարման ոլորտում։ EOQ-ն օգնում է ընկերություններին որոշել ապրանքի իդեալական պատվերի չափը, ինչը նվազեցնում է ընդհանուր ծախսը։
EOQ օպտիմալ պատվերի քանակ ` մոդելի նպատակն է սահմանել այն պատվերի չափը, որը կնվազեցնի թե՛ պահեստավորման ծախսերը՝ պահեստային տարածքի վարձակալությունը, ապահովագրությունը, ապրանքների վնասման կամ ժամկետի ավարտի ռիսկերը, թե՛ պատվերի ծախսերը՝ կապված արտադրանքի ձեռքբերման, պատվերի մշակման և փոխադրման հետ։
Մոդելի կիրառումը կարևոր է կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են արդյունավետ կառավարել իրենց պաշարները և խուսափել ավելորդ ծախսերից։
EOQ օպտիմալ պատվերի քանակ ` մոդելը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
Այս բանաձևով կարելի է հաշվարկել այն պատվերի չափը, որը կօպտիմալացնի ընկերության ծախսերը։
Ծախսը նվազեցնելուց բացի՝ EOQ օպտիմալ պատվերի քանակ մոդելի օգտագործումը ունի այլ առավելություններ եւս․ հնարավորություն է տալիս պահել անհրաժեշտ քանակի ապրանք՝ խուսափելով պակասուրդից, նվազեցնում է սպասարկման ժամանակը և մատակարարման խափանումները։
Չնայած EOQ-ի բազմաթիվ առավելություններին՝ մոդելն ունի նաև որոշակի սահմանափակումներ․ հաշվի չի առնում սեզոնային փոփոխությունները և պահանջարկի անկայունությունը, ենթադրում է, որ արտադրանքի պահանջարկը կայուն է և կանխատեսելի, չի ներառում զեղչերի կամ զանգվածային պատվերների ազդեցությունը։ Այս պատճառով էլ մոդելը ենթարկվել է տարբեր մոդիֆիկացիաների։
Ժամանակակից բիզնեսում պահանջարկը փոփոխական է, և առաքումները հաճախ խափանվում են։ Այս պատճառով մշակվել են տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք հաշվի են առնում աստիճանական լրացումները, լայն տեսականու պատվերները և պակասուրդի վնասները։ EOQ-ն ապահովում է ճկուն մոտեցում․ այն կարող է հարմարեցվել տարբեր տեսակի ապրանքների կառավարմանը՝ ապահովելով օպտիմալ մատակարարման գործընթաց։
Պահեստների կառավարման գործընթացում կարող են առաջանալ այլ խնդիրներ եւս, ինչպես, օրինակ, մատակարարների հեռավորությունը, ֆինանսական սահմանափակումները, սխալ վաճառքի կանխատեսումները և լոգիստիկ համակարգերի վատ կոորդինացումը։ EOQ օպտիմալ պատվերի մոդելի մոդիֆիկացված տարբերակը օգտագործվում է այս խնդիրները կառավարելու համար՝ ճիշտ հաշվարկելով օպտիմալ պատվերի չափերը և հաճախականությունը։
EOQ-ն կարելի է օգտագործել նաեւ խոշոր քանակով վաճառվող ապրանքների կառավարման համար։ Օրինակ, եթե ընկերությունը տարեկան սպառում է 4000 տոննա շաքարավազ, ապա հաշվարկվում է օպտիմալ պատվերի չափը, որը կախված է պահեստավորման և պատվերի ծախսերից։ EOQ-ն տրամադրում է լրացուցիչ ճկունություն՝ հաշվի առնելով պահեստավորման ծախսերի տատանումները և պահանջարկի փոփոխությունները։ Մոդելավորման ճիշտ մոտեցումը թույլ կտա գտնել հավասարակշռություն պահեստավորման և տրանսպորտային ծախսերի միջև՝ ապահովելով ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակություն։
Օպտիմալ պատվերի քանակ ի մոդելը կարևոր մեթոդ է պաշարների արդյունավետ կառավարման համար։ Այն հնարավորություն է տալիս ընկերություններին ավելի լավ պլանավորել իրենց մատակարարումները, նվազեցնել ծախսերը և ապահովել արտադրանքի անխափան մատակարարում։ EOQ-ն մնում է պահեստավորման ռազմավարության հիմնական գործիքներից մեկը, որը կիրառվում է բազմաթիվ ոլորտներում։
Պահեստների կառավարման այլ մոդելների մասին ՝ Տեսանելի քարտեր Կանբան ։