Como Code Բիզնեսի գնահատում։ Գնահատեք Ձեր Բիզնեսի Իրական Պոտենցիալը
Կապ մեզ հետԻնչու՞ է բիզնեսի գնահատումը կարևոր
«ժամացույցի նման» աշխատեցնելու՝ Como Code-ի բանաձեւը
Բիզնեսի հազար ու մի կարիքների հետեւից վազելով՝ Դուք, որպես գործարար, հաճախ չեք նկատում պարզ խնդիրներ, որոնք փոշիացնում են Ձեր փողը, ապարդյուն սպառում ռեսուրսը, ժամանակ վատնում «շարժման», ոչ թե «գործողության» վրա։ Այստեղ է, որ «արտաքին աչքը» կարեւոր է։ Դրսից ներս մտած ու Ձեր բիզնեսին հայացք գցող՝ Como Code-ի մասնագետների խումբը խոշորացույցի նման տեսնում է ավելորդ ու հյուծող գործընթացները, որոնցից շատերը կարելի է միավորել, շատերը՝ փոխել, շատերն էլ պարզապես հանել։
Այդ ընթացքում նրանք նաեւ նշմարում ու արձանագրում են այն ժամանակատար կամ ռեսուրսատար գործընթացները, որոնք շատ հանգիստ կարող են անել ոչ թե մարդիկ, այլ ավտոմատացված համակարգերը։ Իսկ մարդիկ թող զբաղվեն առավել ստեղծարար գործունեությամբ։
Մեր մասնագետները, անվճար, 1-4 օր անցկացնում են Ձեր ընկերությունում, հավաքում տվյալներ, հարցումներ անում աշխատակիցների հետ, վերլուծում ընթացիկ գործընթացները։
Հայաստանում գործող կառուցապատման ընկերություններից մեկի հիմնադիրներն, օրինակ, երբ բացահայտեցին, որ գումարն ու գործընթացներն այնքան շատացել են, որ խճճվում են արդյունավետության հարցում, հրավիրեցին Como Code-ի մասնագետներին, որոնց գնահատումից հետո բիզնես պրոցեսները սկսեցին աշխատել «ժամացույցի նման», իսկ ավելորդ հաստիքները փոխարինվեցին ավտոմատացված համակարգերով՝ առնվազն 30 %-ով կրճատելով ընկերության ծախսերը։
Նախքան ERP համակարգ ներդնելը պատվիրատուի բիզնեսի գնահատումը կատարվում է մի քանի հիմնական քայլերի կիրառմամբ։

Բիզնեսի գնահատման հիմնական քայլերը
- Տվյալների հավաքագրում և վերլուծություն
Մեր թիմը մանրամասն ուսումնասիրում է Ձեր բիզնեսի ֆինանսական, օպերացիոն, և շուկայական տվյալները՝ բացահայտելով ընթացիկ մարտահրավերներն ու ներուժը։ - Եղած գործընթացների վերլուծություն․ Մեր մասնագետները քարտեզագրում են Ձեր ընկերության ներկա աշխատանքային հոսքերն ու արձանագրում գործողությունները, որպեսզի բացահայտեն թույլ կետերը, ժամանակատար ու կրկնվող խնդիրները։ Նրանք տվյալներ են հավաքում, թե ինչքան ժամանակում են կատարվում կոնկրետ առաջադրանքները, արդյո՞ք բավարար չափով ներգրավված են աշխատակիցները եւ որքանո՞վ են մոտիվացված, ի՞նչ գործիքներ են կիրառում տվյալ աշխատանքն անելու համար եւ այլն։
- Ռեսուրսների գնահատում․ Մասնագետները վերլուծում են, թե ինչպես է կատարվել աշխատակիցների դերաբաշխումը, ինչպես է բաժանվել աշխատանքային բեռը, աշխատաժամանակը։ Նրանք նկատում են, թե որտեղ է ծախսն ավելի շատ, քան արդյունքը։ Նաեւ վերլուծում, թե եղած տեխնոլոգիաները որքանով են բավարար Ձեր բիզնեսի արդյունավետ աշխատանքի համար։
- Փոխադարձ ազդեցությունների գնահատում․ Գտնում են այն գործընթացները, որոնք կապված են միմյանց եւ ազդում են մեկը մյուսի վրա, հետեւաբար, կշահեն ավտոմատացումից։ Նաեւ արձանագրում են անիմաստ կամ վնասաբեր գործառույթները։
- Ավտոմատացման հնարավորությունների գնահատում․ Մոդելավորման որակական եւ քանակական գործիքներ են կիրառում, որ գնահատեն ավտոմատացման ազդեցությունն ու որոշում, թե որ գործընթացներն են հարմար ավտոմատացման համար։
- Ֆինանսական վերլուծություն․ Հաշվում են, թե ինչ կարժենա ավտոմատացումը՝ Cost-Benefit Analysis, եւ որքան ժամանակից այդ գումարը հետ կգա՝ ROI։
- Ռիսկերի գնահատում
Մենք ի հայտ ենք բերում հնարավոր ռիսկերը և առաջարկում լուծումներ դրանց նվազեցման կամ վերացման համար։ - Եզրակացություն եւ առաջարկներ․ Ի վերջո, մեր մասնագետները կազմում են հաշվետվություն, որտեղ նշված են գնահատման բոլոր արդյունքները եւ առաջարկություններ են ներկայացնում՝ ինչը եւ ինչպես կարելի է ավտոմատացնել։ Նրանք գծում են ավտոմատացման համակարգերի ընտրության եւ ներդրման նախնական պլանը։
ERP Համակարգերի Հաջող Ներդրման Ողջամիտ Ուղին
Այսպիսով, բիզնեսի գնահատումն ու գործընթացների ավտոմատացումը ERP համակարգի կամ ձեռնարկության կառավարման այլ հմակարագերի Como Hospitality, Como Trade ինչպես նաև Քոմո Կոդի կողմից ներկայացված այլ լուծումների և ծրագրերի ներդրումից նախ և առաջ հիմնարար քայլեր են ժամանակակից շուկայում Ձեր բիզնեսը մրցունակ պահելու համար։
Como Code-ի մասնագետները կիրառում են վերլուծական մեթոդներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել բիզնեսի թույլ կետերը, կրճատել ավելորդ ծախսերը եւ արդյունավետ օգտագործել ռեսուրսները։
Գործընթացների վերանայման, ավտոմատացման ճիշտ ռազմավարության ներդրման ու ռիսկերի արդյունավետ կառավարման շնորհիվ Ձեր բիզնեսը ոչ միայն կհասնի ավելի մեծ արդյունքների, այլեւ կապահովի կայունություն եւ աճ երկարաժամկետ հեռանկարում։
Այս մոտեցումը վստահություն է ներշնչում, որ յուրաքանչյուր բիզնես, անկախ ոլորտից եւ ծավալից, կարող է անցնել նոր մակարդակի՝ ճիշտ գնահատման եւ պլանավորման շնորհիվ։
