Como CRM համակարգ ` հաճախորդների հետ փոխհարաբերությունների կարավարման ծրագիր
Պատվիրել շնորհանդեսComo CRM համակարգ ։ Ծրագրային ապահովման նկարագիր
Como CRM համակարգ ՝ ժամանակակից բիզնեսի կառավարման անփոխարինելի գործիք ու հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման CRM ծրագիր
Como CRM համակարգ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավրման ավտոմատացված ծրագիրը նախատեսված է ցանկացած ոլորտի բիզնեսի համար՝ առաջարկելով B2B և B2C լուծումներ։ Այն հաջողությամբ ներդրվել է դեղագործական, առողջապահական, ծառայություն մատուցող, առևտրային, հյուրանոցային և շինարարական ոլորտներում՝ համապատասխանեցվելով տվյալ ոլորտների առանձնահատկություններին։
Ներդնելով Como CRM կառավարման համակարգ ը՝ ձեր բիզնեսը կունենա գոհ հաճախորդներ, որոնց բողոքներն ու առաջարկները կկառավարվեն թափանցիկ և արդյունավետ կերպով։ Հաճախորդի հետ փոխհարաբերությունների պատմությունը կպահպանվի ամբողջությամբ, իսկ գործարքների փակման հաջողությունը կհասնի առավելագույն ցուցանիշների։ Տվյալները կլինեն պաշտպանված, իսկ բիզնեսը՝ հաշվելի և կանխատեսելի։ Մեր մոտեցումը բացառիկ է. մենք չենք առաջարկում ֆիքսված կամ պատրաստի լուծումներ։ Մեր թիմը ադապտացնում է համակարգը ձեր բիզնեսի կարիքներին՝ ապահովելով արդյունավետություն և արդյունք։ Դիմեք մեզ՝ ձեր բիզնեսը նոր մակարդակ բարձրացնելու համար։
Ինչու ներդնել Como CRM համակարգ
CRM համակարգ ը հնարավորություն է տալիս ստեղծել միասնական տվյալների բազա, որտեղ հավաքագրվում են հաճախորդների հետ կապված բոլոր տվյալները, ֆայլերը և փաստաթղթերը: Այն ներառում է հաճախորդների կոնտակտային տվյալները, նրանց պատմությունը Ձեր բիզնեսի հետ, նախասիրությունները և հարցումները: Այս ամենը հեշտացնում է տեղեկությունների հասանելիությունը և օգնում է ավելի արագ ու ճշգրիտ սպասարկել հաճախորդներին: Como CRM ծրագրային փաթեթը թույլ է տալիս վերլուծել հաճախորդների վարքագիծը և կանխատեսել նրանց կարիքները: Como CRM համակարգ, ծրագրային փաթեթի ներդրումը Ձեր կազմակերպությանը հնարավորություն կտա արագ և որակյալ սպասարկում ապահովել և վերահսկել հաճախորդների հարցումները և խնդիրները:
Մեր ծրագրային լուծումը ներառում է տարբեր հաշվետվությունների գործիքներ, որոնք թույլ են տալիս վերլուծել հաճախորդների հետ կապված տվյալները և հասկանալ բիզնեսի զարգացման հնարավորությունները:
- Կենտրոնացնել և պաշտպանել կարևոր տվյալները։
- Թափանցիկ դարձնել բոլոր բիզնես գործընթացները։
- Բարձրացնել վաճառքների և մարքեթինգի արդյունավետությունը։
- Խնայել ժամանակ և ռեսուրսներ՝ ավտոմատացված լուծումների միջոցով։
- Ապահովել հաճախորդների հավատարմությունը՝ անհատական մոտեցման շնորհիվ։
- Վերլուծել տվյալները և ստրատեգիական որոշումներ կայացնել։
Como CRM համակարգ ՝ Գործընկերների և հաճախորդների կառավարում
- Պոտենցիալ հաճախորդների և գնորդների տվյալների հաշվառում
- B2B/B2C տարանջատված գնորդների քարտեր
- Գնորդի քարտ՝ փոխկապակցված անձանց/աշխատակիցների տվյալներով
- Փոխկապակցվածության քարտեզ՝ փոխհարաբերությունների վիզուալ պատկերմամբ
- Գործընկեր կազմակերպությունների և մատակարարների ցուցակներ
- ABC դասակարգում՝ գործընկերների և գնորդների բաժանում շահութաբերության հիման վրա
- Գնորդների և պոտենցիալ հաճախորդների ներգրավման աղբյուրների հաշվառում
- Հաճախորդների գնահատում՝ ըստ շրջանառության, ինչպես նաև նրանց խորհրդով ներգրավված գնորդների առաջացրած եկամուտների
- Հաճախորդների հետ փոխհարաբերությունների պատմության աղյուսակ

Como CRM ծրագիր ՝ Մարքեթինգի և վաճառքների կառավարում
CRM ծրագիր ։ Մարքեթինգ
- Մարքեթինգային միջոցառումների և գովազների կառավարում
- Մարքեթինգի ծախսերի հաշվառում ROI արդյունավետության հաշվարկ
- email/sms հաղորդագրությունների ավտոմատացված ուղղարկում
- Մրցակիցների հաշվառում և գնահատում
- Գնորդների ներգրավման աղբյուրների վերլուծություն
- Գնորդների սեգմենտավորում ցանկացած ցուցանիշով
CRM ծրագիր։ Վաճառքների կառավարում
- Վաճառքի գործակալների աշխատանքի պլանավորում և KPI-ների սահմանում
- Վաճառողների աշխատանքի արդյունավետության գնահատում
Վաճառքի ձագար վերահսկում յուրաքանչյուր փուլում հստակ - Գնաին առաջարկներ հաշվառում և ավտոմատ տպագրում
- Հիշեցումներ և խնդիրների պլանավորիչ
Google Օրացույցի ինտեգրացում

Como CRM համակարգ ՝ Սպասարկում և բիզնես գործընթացների կառավարում
- Հաճախորդների հարցումների/բողոքների ստացում և հաշվառում։ Ապահովվում է հաճախորդների հարցումների և բողոքների ամբողջական գրանցումը՝ հետագա վերլուծության և վերահսկման համար։
- Հայտերի կառավարման ենթահամակարգ։ Համակարգը թույլ է տալիս արդյունավետորեն կառավարել ստացված հայտերը՝ ներառյալ դրանց ստուգումն ու կարգավիճակի մշտադիտարկումը։
- IP հեռախոսակայանի ինտեգրացիա։ Հնարավորություն է տրվում վերահսկել զանգերը, բարելավել հաղորդակցման սպասարկման որակը
- Ստացված հայտերի ուղղորդում և հանձնարարականների ձևավորում։ Հայտերը ավտոմատ կերպով ուղարկվում են համապատասխան բաժիններին՝ հստակ հանձնարարականներով։
- Տիպային հայտերի սպասարկում BPM բիզնես գործընթացների կառավարման համակարգով։ Տիպային գործընթացների ավտոմատացում՝ հայտերի արագ և հստակ սպասարկման համար։
Ներդնելեք CRM կառավարման համակարգ Ձեր բիզնեսում ավտոմատացրեք հաճախորտների հայտերի սպասարկման բիզնես գործընթացները

Տեղեկատվության կառավարում CRM ծրագիր
- Ամբողջական տվյալների կառավարման լուծումներ։ Համակարգը նախատեսված է արագ հասանելիություն և ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու համար՝ տվյալների անվտանգ և արդյունավետ կազմակերպմամբ:
- Ֆայլերի և փաստաթղթերի կառավարում։ Ֆայլերի, փաստաթղթերի և նկարների պահպանում ֆայլադարանում։ Ֆայլերի կցագրում կոնկրետ հաճախորդի։ Ֆայլերի դասակարգում ըստ տեսակի և պիտակների/նկարագրությունների։
- Պայմանագրերի մատյան։ ֆայլերի սկանավորված տարբերակների պահպանում՝ համապատասխան գնորդների և կարգավիճակների համար։ Պայմանագրերի տպագրություն՝ նախապես սահմանված ձևաթղթերով ։Կիրառելով CRM ծրագիր կպարզեցնեք կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը։
- Գնային առաջարկների մատյան։ Գնային առաջարկների ձևաթղթերով տպագրություն։ Առաջարկների պահպանում և կարգավիճակների սահմանում։
- Նամակների մատյան: Մուտքային և ելքային նամակների պահպանում և արխիվացում։ Ելքային նամակների և ծրարների տպագրություն՝ նախապես սահմանված ձևաթղթերով։ Նամակների և ծրարների ավտոմատ տպագրություն՝ ձևաթղթերով։

Como CRM ծրագիր - համակցում այլ ծրագրերի հետ
Como CRM համակարգ ը անփոխարինելի գործիք բիզնեսի կառավարման համար՝ իր փոխկապակցվածությամբ այլ ծրագրային և կառավարման համակարգերի հետ: Կախված ձեր բիզնեսի ոլորտից, դուք կարող եք ընտրել և կիրառել այն ենթահամակարգերը, որոնք առավելագույնս համապատասխանում են ձեր կարիքներին
- Como Trade՝ մանրածախ և մեծածախ առևտրի կառավարում։
- Como WMS՝ պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարման լուծում։
- Como HR մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ։
- Como Hospitality՝ հյուրանոցային բիզնեսի կառավարման լիարժեք լուծում։
- Como Restaurant՝ ռեստորանների գործընթացների արդյունավետ կառավարում։
- Como Stom՝ ատամնաբուժական կլինիկաների կառավարման ծրագրային համակարգ։
- Como BPM՝ բիզնես գործընթացների կառավարման հզոր ենթահամակարգ։
- Como Notifier՝ Տեղեկացումների ավտոմատ ուղարկման ենթահամակարգ։
Կարդացեք նաև՝
CRM համակարգերի ապագան և արհեստական բանականության կիրառումը ։ Կարող եք կարդալ ՝ անցնելով հղումով
