Como BPM Բիզնես պրոցեսների կամ գործընթացների կառավարման և ավտոմատացման ծրագիր
Պատվիրել շնորհանդեսComo BPM Բիզնես գործընթացերի և ընթացակարգերի ավտոմատացման ծրագրային լուծում
Como BPM (Business Process Management) մոդուլը բիզնես պրոցեսների կառավարման լուծում է, որը նախատեսված է կազմակերպության բոլոր հիմնական գործողությունների և ընթացակարգերի ավտոմատացման և վերահսկման համար։ Մոդուլը տրամադրում է բիզնեսի օպտիմալացման գործիքակազմ՝ ապահովելով գործընթացների վերլուծություն, մոնիտորինգ և հստակ հաջորդականության կառավարում։
Como BPM-ը ներկայացված է որպես առանձին մոդուլ, որը ինտեգրվում է Como CRM, Como Trade, Como Finance և այլ համակարգերի հետ՝ ապահովելով միավորված հարթակ բիզնեսի բոլոր գործընթացների համար։ Այս ինտեգրված մոտեցումը թույլ է տալիս բոլոր բաժիններին աշխատել համակցված ձևաչափով՝ միևնույն բազայից օգտվելով։
Como BPM համակարգը հնարավորություն է տալիս դինամիկ կերպով նկարագրել բիզնես ընթացակարգերը՝ հարմարեցնելով դրանք ցանկացած կազմակերպության գործառնական պայմաններին։ Այն հնարավորություն է տալիս կազմել և թողարկել աշխատանքային հոսքեր (Workflow)՝ քայլ առ քայլ ներկայացնելով բիզնես գործընթացները։ Այս գործառույթը հատկապես օգտակար է մարքեթինգի և հաճախորդների սպասարկման գործընթացների ժամանակ, քանի որ այն թույլ է տալիս արագ արձագանքել փոփոխվող պայմաններին և ապահովել բարձրակարգ սպասարկում։
Այս դինամիկ համակարգը նվազեցնում է բարդությունները և մեծացնում է թիմերի համագործակցության արդյունավետությունը՝ բոլոր հոսքերի հստակության և վերահսկման շնորհիվ։
Como BPM Workflow Բիզնես պրոցեսների արտապատկերման դիագրամ
Como BPM ապահովում է բիզնես գործընթացների կառավարման ամբողջական ավտոմատացում՝ հոսքերի վիզուալ մոդելավորման և վերլուծության համար։ Համակարգն առաջարկում է Workflow Diagram-ներ՝ ընթացակարգերի պարզ և հստակ գրաֆիկական պատկերման համար, որտեղ յուրաքանչյուր քայլ ներկայացված է հոսքային հաջորդականությամբ։
- Գործընթացների կառուցվածքի վիզուալիզացում՝ թույլ է տալիս նախագծել գործընթացները հստակ քայլերով՝ պատկերելով գործողությունները, որոշումների կետերը և պատասխանատուներին։
- Հոսքերի մոդելավորում՝ աշխատանքային փուլերը կապակցվում են իրար, ինչը պարզեցնում է գործընթացների կառավարումը։
- Ինտերակտիվ գրաֆիկներ՝ համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում տեսնել ընթացիկ աշխատանքային հոսքերը։

Ինչպես է Como BPM-ը բարելավում գործընթացների կառավարումը
Como BPM համակարգը մշակված է բիզնեսի գործընթացների կառավարման համար՝ ապահովելով ավտոմատացված և ճկուն լուծումներ, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը և թափանցիկությունը։
- Բիզնես գործընթացների գրաֆիկական ձևավորում և հոսքերի կառուցում։
- Գործընթացների նկարագրում, օպտիմալացում և վերահսկման։
- Կառավարման հոսքերի թափանցիկության ավելացում։
- Բազմափուլ գործընթացների ճկուն կառավարում։
- Աշխատակիցների միջև համագործակցության համակարգում։
- Հանձնարարականների ինքնաշխատ գեներացում և բաշխում։
- Փաստաթղթերի շրջանառության կառավարում։
- Հաճախորդների սպասարկման աշխատանքի հոսքերի կազմակերպում։
- Վաճառքի հիմնական գործընթացների կարգավորում։
- Ստորաբաժանումների միջև աշխատանքային հաղորդակցության բարելավում։

Como BPM բիզնես ընթացակարգերի նկարագրման օրինակ
Հաճախորդի պատվեր և վճարում բիզնես գործընթաց
Սցենար: Հաճախորդը ներկայացնում է պատվեր։ Պատվերը ստուգվում է և ընդունվում կամ մերժվում։ Պատվերի ընդունման դեպքում ուղարկվում է հաշիվ-ապրանքագիր ապա հաճախորդը կատարում է վճարումը։ Վճարումից հետո պատվերը փաթեթավորվում և առաքվում է։ և պատվերը ստանալուց հետո գործընթացը փակվում է։
Como BPM Workflow-ը՝
- Հաճախորդը ներկայացնում է պատվեր՝ լրացնելով հայտը (Պատասխանատու՝ վաճառքների բաժին):
- Վաճառքների բաժինը ստուգում է պատվերը և որոշում՝ այն ընդունե՞լ, թե մերժել (Պատասխանատու՝ վաճառքի թիմի ղեկավար): Մերժման դեպքում պատվերը փակվում է և հաճախորդին ուղարկվում է համապատասխան ծանուցում։ Ընդունման դեպքում պատվերը հաստատվում է, և համակարգը ավտոմատ ուղարկում է հաշիվ-ապրանքագիր։
- Ֆինանսական բաժինը ստեղծում և ուղարկում է հաշիվ-ապրանքագիրը հաճախորդին (Պատասխանատու՝ հաշվապահ):
- Հաճախորդը կատարում է վճարումը, որից հետո համակարգը վերահսկում է վճարման հաստատումը (Պատասխանատու՝ ֆինանսական բաժին): Վճարման հաստատումից հետո գործընթացը տեղափոխվում է հաջորդ փուլ։
- Պատվերի փաթեթավորումը և առաքումը իրականացվում է պահեստի բաժնի կողմից (Պատասխանատու՝ պահեստի աշխատակից):
- Լոգիստիկայի բաժինը կազմակերպում է առաքումը հաճախորդին։ (Պատասխանատու՝ լոգիստիկայի համակարգող):
- Պատվերի գործընթացի փակումը կատարվում է համակարգում՝ ապահովելով գործընթացի ավարտի վերլուծություն (Պատասխանատու՝ տվյալների վերահսկողության պատասխանատու)
