Como Trade/Wholesale: Մեծածախ առևտրի և վաճառքի կառավարման ծրագիր

Պատվիրել շնորհանդես

Como Trade Մեծածախ առևտուր։ Կառավարման ավտոմատացված համակարգ

Como Trade-ը մեծածախ առևտրի կառավարման ծրագրային լուծում է, որը նախագծված է հատուկ այն կազմակերպությունների և ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են օպտիմալացնել իրենց բիզնեսի գործընթացները և հասնել արդյունավետության նոր մակարդակի ։

Այն ստեղծվել է մեծածախ առևտրի ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով բազմազան պահանջներին, որոնք կարող են առաջանալ տարբեր չափերի և ձևաչափերի բիզնեսներում։ Այն հնարավորություն է տալիս մուտք ունենալ կենտրոնացված և կոորդինացված համակարգ, որտեղ բոլոր տվյալները միասնական հարթակում են։ Սա նպաստում է արագ տվյալների մշակմանն ու վերլուծության և արդյունավետ որոշումների կայացմանը՝ առանց ավելորդ բարդությունների։

Como Trade-ը հարմար է ինչպես սկսնակ, այնպես էլ խոշոր առևտրային ընկերությունների համար, որոնք բախվում են բիզնեսի աճի հետ կապված մարտահրավերներին։ Como Trade-ը կօգնի ավտոմատացնել առևտրային գործընթացների հիմնական փուլերը՝ ներառյալ գնումների կառավարումը այդ թվում ներմուծումների փուլում, պահեստավորման գործընթացները, պատվերների ձևավորումը, մեծածախ իրացումը և ֆինանսական միջոցների ամբողջական վերահսկումը։

Como Trade Առևտրի վերահսկման ծրագիր։ Ապրանքների մատակարարում

Como Trade համակարգը առաջարկում է լայն ֆունկցիոնալություն՝ ուղղված ապրանքների մատակարարման գործընթացի կազմակերպմանը, մատակարարների հետ աշխատանքի օպտիմալացմանը և գնումների կառավարմանը։ Համակարգի գործիքները ապահովում են գործընթացների արդյունավետություն և թափանցիկություն, ինչպես նաև աջակցում են բիզնեսի գործունեության ընդհանուր բարելավմանը։

Պատվերների կազմակերպում և հետևում

  • Պատվերների կարգավիճակի վերահսկում՝ մատակարարներին ուղարկվելուց մինչև ստացում։
  • Պատվերի ստացման պահին ձեռքբերման գործողությունների ձևակերպում, անհրաժեշտ փաստաթղթերի արտահանում ցանկացած ֆորմատով։

Ապրանքներ Ներմուծում ինքնարժեքի հաշվարկ

  • Ապրանքների ներմուծման ավտոմատացում։
  • Ինքնարժեքի հաշվարկ՝ ծախսերի բաշխմամբ մեկ միավորի համար։

Մատակարարների տվյալների կառավարում

  • Գումարային պարտքերի վճարված կանխավճարների վերահսկում։
  • Մատակարարի քարտից ՝ հաշիվ-ապրանքագրերի, վճարումների և ապրանքների վերադարձի գործարքների հասնելիություն։
Como Wholesale Matakararum

Como WMS Պահեստի կառավարման ծրագրի մոդուլ

Պահեստի կառավարման մոդուլը ապահովում է ամբողջական լուծումներ՝ ուղղված ապրանքների ճշգրիտ հաշվառմանը և պահպանման արդյունավետ կազմակերպմանը։ Այն կօգնի նվազեցնել ռիսկերը, օպտիմալացնել բիզնես գործընթացները և խուսափել մարդկային գործոնով պայմանավորված կորուստներից ու սխալներից։

Պահեստի շարժի կառավարում

  • Ապրանքների մուտք պահեստ՝ ստացման պահից։
  • Դուրսգրում պահեստից՝ վաճառքի կամ այլ նպատակներով։
  • Գույքագրում՝ ապրանքների առկայության ստուգման  համար։
  • Տեղաշարժ պահեստների միջև։
  • Հետ վերադարձ մատակարարին։

Ապրանքների խմբաքանակների հաշվառում և կառավարում

  • Ապրանքների ստացման խմբաքանակների հաշվառում։
  • Յուրաքանչյուր խմբաքանակի համար կարող եք դիտարկել ստացման փաստաթուղթը։
  • Պիտանելիության ժամկետների վերահսկողություն։
  • Խմբաքանակների համար գեներացվում են ունիկալ բարկոդեր։
Como Wholesale Pahesti Karavarman Modul

Մեծածախ վաճառքի և բիզնես գործընթացների ավտոմատացում

Գործընկերների տվյալների կառավարման գործիքներ

  • Գործընկերների մասին բոլոր տվյալները հասանելի են մեկ հարթակում։
  • Պատվերների ամբողջական ցանկը։
  • Իրացված ապրանքների հաշիվ-ապրանքագրերը։
  • Ֆինանսական պարտավորությունները և վճարումների պատմությունը

Պատվերների կառավարում և մշակման գործընթաց

  • Պատվերների հաշվառում և մշակում
  • Պատվերների ուղորդում պահեստ
  • Պատվերների բաշխում ըստ առաքիչների
  • Վաճառքի ձևակերպում ապրանքների բաց թողում պահեստից
  • Տպել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բեռնագրեր, հաշիվ-ապրանքագրեր, կատարման ակտեր
  • Ֆինանսական պարտավորությունների ավտոմատացում պատվերի ձևակերպումից

 

Como Wholesale Metsatsax Vacharqneri Karavarum

Ֆինանսական հոսքերի կառավարման համակարգ

Como Trade-ի ֆինանսական հոսքերի կառավարման մոդուլը նախատեսված է ձեր բիզնեսի ֆինանսական գործառույթները վերահսկելու և օպտիմալացնելու համար՝ նվազեցնելով ռիսկերը և ապահովելով արդյունավետություն։ Համակարգը միավորում է բանկային հաշիվների կառավարումից մինչև դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում՝ ամբողջական լուծումներ առաջարկելով ֆինանսական հոսքերի կառավարման համար։ Հիմնական գործառույթներն են՝

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում
  • Հաշվներ՝ կանխիկ/բանկ ցանկացած փոխարժեքով
  • Բանկային հաշիվների կառավարում՝ մուտքեր/ելքեր, դրամի տեղաշարժեր
  • Դրամարկղի շարժի կառավարման գործիքներ։ Մուտքի և ելքի օրդերների ձևավորում։ Կանխիկ շրջանառության և մնացորդների վերահսկողություն։
  • Կանխիկ շրջանառության և մնացորդների վերահսկողություն։
  • Ծախսերի պլանավորում և հաշվառում։ 
Como Wholesale Kassa

Վաճառքների վերլուծություն

Como Trade-ի աղյուսակային և գրաֆիկական հաշվետվությունները հասանելի են պարզ և վիզուալ ձևաչափերով։ Հաշվետվությունները կարող են լինել խմբավորված տարբեր պարամետրերով, գումարային և քանակական։

  • Ապրանքի մնացորդներ պահեստում։
  • Դեֆեկտուրա. ապրանքների պակասորդի  վերլուծություն։
  • Ծանուցումներ ժամկետանց ապրանքների վերաբերյալ։
  • Վաճառքների ամբողջական հաշվետվություն՝ ըստ ապրանքի խմբերի, գնորդների, գործակալների, տարածաշրջանների և այլն։
  • Վատ կամ լավ վաճառվող ապրանքներ. պարզեք, թե որ ապրանքներն են ամենաշատը կամ քիչ վաճառվում։
  • Ֆինանսական վերլուծություններ Como Finance-ի հետ
  • Շահութաբերություն և ծախսերի վերլուծություն. պարզեք, թե որ ապրանքներն են ապահովում ամենաբարձր շահույթը՝ XYZ անալիզ։
Como Wholesale Finansner

CRM համակարգ մեծածախ վաճառք կառավարման համար

Como Trade-ը համակցված է CRM (Customer Relationship Management) համակարգին, որը ներառում է մեծածախ վաճառքի և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման առաջադեմ գործիքները։

  • Գնորդների մասին ավելի շատ տվյալների հասանելիություն։
  • Կորպորատիվ հիշողության ձևավորում։ Տվյալները դասակարգվում են՝ հեշտ որոնման և կառավարման համար։
  • Ակցիաների և նորությունների տեղեկացում։
  • Անհատականացված Գնային առաջարկներ։
  • Գնացուցակների սահմանում և կառավարման համակարգ։
  • Վաճառքի գործակալների աշխատանքի համակարգում և KPI սահմանում
  • Գործարքների, ներգրավված հաճախորդների և վաճառքների վերլուծություն՝ կատարողականության գնահատման համար։
Como Wholesale CRM