Como ERP Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ԵՎ կառավարման համակարգ

Պատվիրել շնորհանդես

Como ERP համակարգ . Ձեր բիզնեսի ամբողջական կառավարում մեկ հարթակում

Como ERP համակարգը նախատեսված է կազմակերպության բոլոր հիմնական բիզնես գործընթացների ավտոմատացման, վերլուծության և վերահսկման համար։ Այն ապահովում է տվյալների միասնական հոսք և բարձրացնում կառավարման արդյունավետությունը։ Համակարգը համախմբում է ֆինանսական հոսքերի և ծախսերի վերահսկումը, մեծածախ և մանրածախ վաճառքի, պահեստների և պաշարների կառավարումը, գնումները, արտադրությունը, հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարումն ու մարդկային ռեսուրսների կառավարումը՝ ստեղծելով ամբողջական տեղեկատվական հարթակ մեկ միասնական տվյալների բազայի հիման վրա։

Como ERP-ն ներառում է մի շարք մոդուլներ, որոնք կարող են հարմարեցվել ոլորտային առանձնահատկություններին։ Դրանք ներառում են, օրինակ՝ Como Ավտոպարկ, Como Ստոմատոլոգիա, Como Ռեստորան, Como Վարձակալություն և այլ լուծումներ։

Como ERP-ն կիրառելի է տարբեր ոլորտների կազմակերպությունների համար, ինչպես՝ արտադրություն, սպասարկում, մեծածախ և մանրածախ առևտուր, առողջապահություն և այլ ոլորտներ։ Համակարգն օպտիմալացնում է աշխատանքային հոսքերը, ապահովում բաժինների արդյունավետ համագործակցություն և բարձրացնում բիզնեսի արտադրողականությունը։

Ինչու և ինչպես ներդնել ERP համակարգ

Como ERP-ի ներդրումը պահանջում է որոշակի ռեսուրսներ, սակայն արդյունքը գերազանցում է բոլոր սպասումները՝ ապահովելով աշխատաժամանակի խնայումը, գործընթացների պարզեցումը և կառավարման թափանցիկությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ERP համակարգ ը կարող է կրճատել ծախսերը մինչև 30%-ով և զգալիորեն բարելավել կառավարման որակը։

Como ERP-ին ապահովում է բիզնես գործընթացների ամբողջական համակցում, ինչը բարձրացնում է աշխատանքային հոսքերի արդյունավետությունն ու տվյալների ճշգրտությունը։ Համակարգը թույլ է տալիս արագ գնահատել իրավիճակը և ընդունել հիմնավորված որոշումներ՝ նպաստելով կազմակերպության մրցունակության բարձրացմանը։

ERP համակարգերի ներդրումը պետք է իրականացնեն փորձառու մասնագետներ, որոնք գնահատում են կազմակերպության իրավիճակը, նկարագրում բիզնես գործընթացները և իրականացնում ներդրումը փուլային ձևաչափով՝ ապահովելով անցավ անցում։ Como Code ընկերության մասնագետներն ունեն ավելի քան 15 տարվա փորձ խոշոր ծրագրային լուծումների նախագծման և ներդրման գործում՝ ամենատարբեր ոլորտներում։ Նրանք մշակել են հարմարեցված մոդուլներ՝ համապատասխան յուրաքանչյուր կազմակերպության առանձնահատկություններին՝ ապահովելով կիրառական լուծումներ և անխափան ներդրում։

Como ERP Biznesi Amboxjakan Karavarum

Como ERP համակարգ՝ Ֆինանսական հոսքերի և ծախսերի կառավարում

Como ERPհամակարգ ի “Ֆինանսական հոսքեր և ծախսերի կառավարում” մոդուլը նախատեսված է բիզնեսի ֆինանսական գործընթացների կենտրոնացված կառավարման համար՝ ապահովելով ֆինանսական հոսքերի, եկամուտների և ծախսերի լիարժեք վերահսկում և հաշվառում։ Այս մոդուլը հնարավորություն է տալիս գնահատել կազմակերպության եկամտաբերությունը, վերահսկել կանխիկ դրամական հոսքերը և բանկային հաշիվների շարժը, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկել ծառայությունների և ապրանքների ինքնարժեքը։

  • Բանկային գործարքների կառավարում։ Տարբեր արժույթներ, շարժ, մնացորդ, մուտք/ելք տարբեր հոդվածներով։
  • Դրամարկղի վերահսկում՝ մուտք, ելք, շարժ։
  • Ծախսերի կառավարում՝ պլանավորում, փաստացի և պլանավորված ծախսերի համեմատում և բյուջետավորում, ծախսերի բաշխում ինքնարժեքի հաշվարկ։
  • Վարկային գործարքներ և պարտավորություններ։  Վարկերի, լիզինգների և օվերդրաֆտերի հաշվառում, վարկային պայմանագրերի կառավարում։
  • Գնումներ և վաճառքի վերահսկում։ Մատակարարների և գնորդների հետ ֆինանսական փոխհարաբերությունների և հաշիվների կառավարման ամբողջական գործառույթներ՝ կանխավճարներ, պարտքեր, վճարումներ և այլն։
  • Շահույթի և եկամտաբերության վերլուծություն։ Վաճառված ապրանքների և ծառայությունների արժեքի հաշվարկ։ Եկամուտների և ծախսերի հարաբերակցության գնահատում։ Ֆինանսական ռազմավարության մշակման համար շահութաբերության վերլուծություն։
Como Finance Hashvarum

Como ERP համակարգ ՝ Պահեստների և ապրանքների կառավարում

Como ERP համակարգ – պահեստների և ապրանքների կառավարման մոդուլը հանդիսանում է համակարգի անբաժան մասը՝ համակցված լինելով վաճառքների, գնումների, մատակարարումների և հիմնական միջոցների հաշվառման մոդուլների հետ։ Այն ապահովում է պահեստային գործընթացների ամբողջական ինտեգրում բիզնեսի այլ բաժինների հետ՝ ստեղծելով մեկ միասնական կառավարման հարթակ։ Մոդուլը հնարավորություն է տալիս վերահսկել պահեստային ցիկլի բոլոր փուլերը՝ ապրանքների մուտքից և տեղաբաշխումից մինչև տեղափոխում և դուրսգրում՝ ապահովելով տվյալների ամբողջականություն և գործողությունների համաձայնեցվածություն։

  • Ապրանքների մուտք և ստուգում։ Ապրանքների ավտոմատացված գրանցում շարժական սարքերի և սքաներների միջոցով՝ ներառելով դեֆեկտուրայի հաշվառում։
  • Պաշարների կառավարում։  Պիտանիության ժամկետների, քանակների վերահսկում, գույքագրում և մնացորդների ճշգրիտ հաշվառում։
  • Պատվերների կառավարում։ Պատվերների ձևավորում, ներքին տեղափոխման պահանջագրեր և առաքման ցուցակների ստեղծում։
  • Տեղաբաշխման ռազմավարություններ։ Պահեստային հատվածների սահմանում՝ ըստ ապրանքի տեսակի և ֆիզիկական չափումների։
  • Հաշվետվություններ և փաստաթղթավորում։ Հաշվետվություններ մնացորդների դինամիկայի, չշարժվող և ժամկետանց ապրանքների վերաբերյալ։
Como WMS Pahestneri Apranqneri Karavarum

Como ERP համակարգ՝ Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում

Como ERP-ի CRM մոդուլը նախատեսված է հաճախորդների և գործընկերների հետ փոխհարաբերությունների կառավարման համար՝ ապահովելով բիզնես գործընթացների կենտրոնացված և համակարգված կառավարում։ Այս մոդուլը համակցված է վաճառքների, մարքեթինգի, ծառայությունների, փաստաթղթաշրջանառության և բիզնեսի այլ գործառույթների հետ՝ ստեղծելով մեկ միասնական հարթակ՝ հաճախորդների հետ փոխգործակցությունը վերահսկելու և բարելավելու համար։

  • Հաճախորդների տվյալների կենտրոնացում։ Հաճախորդների և գործընկերների ամբողջական տվյալների բազա՝ ներառյալ կոնտակտային տվյալները, նախասիրությունները, հարցումները և փոխհարաբերությունների պատմությունը։
  • Մարքեթինգի կառավարում։ Մարքեթինգային միջոցառումների պլանավորում,  գովազդային արշավների վերլուծություն։Հաղորդագրությունների ավտոմատ ուղարկում (email/SMS)։
  • Վաճառքների կառավարում։ Վաճառքների ձագարի վերահսկում՝ յուրաքանչյուր փուլում։ Վաճառքի գործակալների աշխատանքի պլանավորում և KPI-ների սահմանում։ Գնային առաջարկների պատրաստում և տպագրում։
  • Հաճախորդների սպասարկում և հարցումների կառավարում։ Հաճախորդների հարցումների և բողոքների գրանցում և մշակում։ Հայտերի ուղղորդում համապատասխան բաժիններին՝ հստակ հանձնարարականներով։
  • Տեղեկատվության կառավարում։ Ֆայլերի, փաստաթղթերի, պայմանագրերի և գնային առաջարկների հաշվառում, ցանկացած տեսակի տեղեկատվության  արագ հասանելիություն։ Իմանալ ավելին >
Como CRM Dashboard

Como ERP համակարգ ՝ MRP արտադրության կառավարման ենթահամակարգ

Արտադրության կառավարման ERP համակարգ . այս մոդուլը նախատեսված է փոքր և մեծ արտադրական ձեռնարկությունների համար՝ ապահովելով արտադրական գործընթացների արդյունավետ պլանավորում, վերահսկում և կառավարում։ Como Production-ը հնարավորություն է տալիս փաստաթղթավորել և վերահսկել արտադրական ցիկլի բոլոր փուլերը՝ մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքի թողարկում։ MRP մոդուլը թույլ է տալիս կառավարել հումքերի պաշարները, կանխարգելել պակասորդները և ավտոմատ կերպով գեներացնել անհրաժեշտ պատվերներ՝ ապահովելով անխափան արտադրական գործընթաց։

Հումքերի կառավարում և պահեստավորում։ Պահեստային պաշարների վերլուծություն, պիտանիության ժամկետների վերահսկում և նյութերի դասակարգում ըստ խմբաքանակների։

Արտադրության պլանավորում։ Արտադրական պահանջագրերի և պատվերների կազմում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ։ Ապահովվում է փաստացի ծախսերի հաշվառում՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի միջոցով։

Որակի վերահսկում։ Արտադրանքի որակի ստուգում, խոտանների հայտնաբերում և թափոնների վերահսկում՝ համապատասխան ստանդարտներին։

Como ERP համակարգի արտադրության կառավարման մոդուլը նպաստում է արտադրության ամբողջական և թափանցիկ կառավարմանը՝ նվազեցնելով կորուստները և բարձրացնելով արտադրության արդյունավետությունը, ավելին իմանալու համար >

Como ERP Artadrutyan karavarman entahamakarg

Como ERP համակարգ ՝ Աշխատակազմի կառավարման մոդուլ HRM

Como ERP համակարգի HR Աշխատակազմի կառավարման մոդուլը նախատեսված է ցանկացած ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների ավտոմատացման համար՝ ապահովելով աշխատակիցների տվյալների կենտրոնացված կառավարում և աշխատանքային գործընթացների վերահսկում։

  • Աշխատակիցների տվյալների կառավարում:  Անձնական տվյալների հավաքագրում, աշխատանքային պայմանագրերի և հրամանների կազմում, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացում։
  • Աշխատաժամանակ և հաճախումներ` տաբել: Հաճախումների, ուշացումների և բացակայությունների գրանցում, աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերի պատրաստում։
  • Աշխատավարձի և պարգևատրումների հաշվարկ։ Աշխատավարձի հաշվարկ՝ ըստ հաստիքային դրույքաչափերի, լրավճարների, արձակուրդների և տոնական հավելավճարների։
  • Փաստաթղթերի կառավարման համակարգ։ Աշխատանքային պայմանագրեր, հրամաններ, ծանուցագրեր և տեղեկանքներ՝ նախապես սահմանված ձևաչափերով։ Փաստաթղթերի պահպանում և արխիվացում։
  • Կարգապահական և խրախուսման միջոցառումներ։ Նկատողությունների, խրախուսանքների և կարգապահական տույժերի հաշվառում։
  • KPI-ների վերլուծություն։ Աշխատակիցների արդյունավետության գնահատում՝ հիմնված KPI ցուցանիշների և կատարողականի վրա։ Իմացեք ավելին… >
Como HR Kazmakerputyan karucvatsq

Como ERP համակարգ ՝ Առևտրի կառավարման մոդուլ

Como ERP համակարգ ի առևտրի կառավարման մոդուլը նախատեսված է մանրածախ և մեծածախ առևտրային գործընթացների ավտոմատացման և վերահսկման համար։ Այն համակցված է ֆինանսների, պահեստների կառավարման և հաճախորդների հետ փոխհարաբերությունների մոդուլների հետ՝ ստեղծելով ամբողջական հարթակ՝ առևտրի բոլոր փուլերը կառավարելու համար։

  • Ապրանքների ստացում և պահեստավորում:
  • Պատվերների կառավարում:
  • Վաճառքի գործընթացի ավտոմատացում: Վաճառքի գործընթացի կառավարման գործիքներ՝ ներառյալ կշեռքների, սկաներների և POS տերմինալների ինտեգրում՝ մի քանի հաճախորդի միաժամանակյա սպասարկման հնարավորությամբ։
  • Ֆինանսական հոսքերի կառավարում: Բանկային հաշիվների և դրամարկղի շարժի վերահսկում, դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ։
  • Հավատարմության ծրագրեր, բոնուսային և զեղչային համակարգերի կիրառում:
  • Հաշվետվություններ և վերլուծություններ: Մանրամասն հաշվետվություններ մնացորդների, վաճառքների, պակասորդների և շահութաբերության վերաբերյալ՝ տրամադրելով բիզնեսի զարգացման համար կարևոր տվյալներ։

Իմացեք ավելին՝

Կապվե՛ք մեզ հետ՝ իմանալու ավելին, թե ինչպես կարող ենք աջակցել ձեր բիզնեսի զարգացմանը ERP լուծումների միջոցով: Ինչպես նաև ստացեք  ERP համակարգի ներդրման մասին հավելյալ տեղեկություն անցնելով այս հղումով։

Como ERP Arevtri karavarum 1