Como ERP Production Արտադրության գործընթացների կառավարման ավտոմատացված ծրագրային համակարգ
Պատվիրել շնորհանդեսComo Production՝ Արտադրության կառավարման ծրագիր
Como Արտադրություն իրենից ներկայացնում է Como ERP համակարգի ծրագիրային մոդուլ, որը նախատեսված է փոքր և մեծ արտադրական ձեռնարկությունների համար՝ արտադրական գործընթացները արդյունավետ պլանավորելու և վերահսկելու նպատակով։ Արդյունավետ արտադրությունը պահանջում է հստակ և համակարգված մոտեցում, քանի որ դա հանդիսանում է ցանկացած ձեռնարկության հաջողության հիմնական գործոններից մեկը։
Արտադրական գործընթացի անխափան աշխատանքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ձեռնարկության բոլոր ստորաբաժանումները՝ գնումների և մատակարարման բաժինները, պահեստները, արտադրամասերը և հաշվապահությունը, գործակցում են փոխկապակցված և թափանցիկ։ Como Code Արտադրություն ծրագիրը հենց դա էլ ապահովում է՝ դարձնելով ձեր արտադրությունը թափանցիկ և արդյունավետ։
Ծրագիրը թույլ է տալիս փաստաթղթավորել և վերահսկել արտադրական ցիկլի բոլոր փուլերը՝ մատակարարումից մինչև արտադրանքի թողարկում։ Դա նշանակում է, որ դուք կարող եք հեշտությամբ վերահսկել գնումները, հետևել պահեստային պաշարներին, կառավարել արտադրության բոլոր փուլերը և ունենալ հստակ հաշվետվություն բոլոր գործընթացների մասին։
Como ERP Արտադրության համար՝ հումքերի/նյութերի մատակարարում և պահեստավորում
MRP մոդուլը հնարավորություն է տալիս ապահովել հումքերի մատակարարման, պահեստավորման և պաշարների կառավարման ամբողջական գործընթաց։ Այն թույլ է տալիս նվազեցնել նյութական կորուստները, օպտիմալացնել պաշարները և ապահովել արտադրական գործընթացների անխափան աշխատանք։
Հումքերի և նյութերի մատակարարման կառավարում։
- Հումքերի և նյութերի պլանավորված մատակարարումներ։
- Հումքերի պաշարների վիճակի վերլուծություն՝ պակասորդներից խուսափելու նպատակով։
- Ավտոմատ պատվերների գեներացում՝ հումքերի նվազագույն և առավելագույն սահմանաչափերի և արտադրական հզորությունների հիման վրա։
- Մատակարարների հետ փոխգործակցության հարմարավետություն՝ ներառյալ փաստաթղթերի, վճարումների և պարտավորություններ։
Հումքերի պաշարների վերահսկում և պահեստավորում
- Հումքերի դասակարգում պահեստում ըստ խմբաքանակների և տեսակների։
- Պահեստային տարածքների օպտիմալ կառավարում՝ հաշվի առնելով նյութերի պահպանման առանձնահատկությունները։
- Հումքերի շարժի վերահսկում պահեստից արտադրամաս և հակառակը։
- Հումքերի և նյութերի մանրամասն հաշվառում՝ քանակական և գումարային արտահայտությամբ։
- Հումքերի պիտանելիության ժամկետների վերահսկման գործիքներ։
- Պաշարների նվազագույն / առավելագույն խելամիտ կառավարում:

Como ERP Արտադրության ավտոմատացման ծրագիր
Արտադրության կառավարման գործընթացում կարևոր է ապահովել մանրամասն և հստակ տեղեկատվություն արտադրատեսակի կամ պատրաստի արտադրանքի վերաբերյալ: Սա ներառում է քանակական նյութածախսի հաշվառում, ինչը թույլ է տալիս վերահսկել նյութերի օգտագործման արդյունավետությունը:
- Կոմպլեկտների և կիսաֆաբրիկատների սահմանում Como Production համակարգը հնարավորություն է տալիս սահմանել արտադրանքի բազմաշերտ կոմպլեկտներ: Մեկ կիսաֆաբրիկատը կամ կոմպլեկտը կարող է ներառել մեկ այլ կոմպլեկտ, ինչը ստեղծում է հիերարխիկ կառուցվածք՝ արտադրության կազմակերպման համար:
- Հումքերի դասակարգում։ Հումքերը դասակարգվում են ըստ տեսակների և խմբերի՝ պարզեցնելով դրանց օգտագործման և հաշվառման գործընթացը:
- Ծախսերի հաշվառում/ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ։ Արտադրության կառավարման շրջանակում ապահովվում է փաստացի ծախսերի հաշվառում և արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ: Սա ներառում է նաև պատվերների ինքնարժեքի գնահատում։
- Արտադրության պլանավորում։ Պլանավորման գործընթացը ներառում է պահանջագրերի և արտադրական պատվերների կազմումը՝ հստակեցնելով արտադրության անհրաժեշտ ռեսուրսները և ժամկետները:
- Արտադրանքի որակի վերահսկում։ Արտադրանքի որակի ստուգումը և խոտանման հայտնաբերումը ապահովում է արտադրանքի համապատասխանությունը սահմանված ստանդարտներին: Այս գործընթացը ներառում է նաև խոտանների և թափոնների հաշվառում՝ նվազեցնելով կորուստները և բարձրացնելով արտադրության արդյունավետությունը:

Արտադրության կառավարման մոդուլը Como ERP համակարգում
Արտադրության կառավարման մոդուլը հանդիսանում է Como ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի անբաժանելի մասը: Այն արդյունավետորեն փոխգործակցում է ERP համակարգի մյուս մոդուլների և լուծումների հետ՝ ապահովելով ամբողջական ինտեգրում և համադրված աշխատանք: Արտադրության կառավարման մոդուլը համակցվում է Como ERP-ի հետևյալ հիմնական մոդուլների հետ՝
Como Finance – Ֆինանսական հոսքերի կառավարման համակարգ, որը ներառում է ինքնարժեքի հաշվարկի գործիքներ:
Como WMS (Պահեստների կառավարում) – Նպատակաուղղված է հումքերի, նյութերի, և պատրաստի արտադրանքի պահեստավորման և հաշվառման գործընթացների օպտիմալացմանը:
Como Trade – Ապրանքների մատակարարման և վաճառքի գործընթացների կառավարման համակարգ, որը նպաստում է շղթայի բոլոր փուլերի վերահսկմանը:
Como HR – Մարդկային ռեսուրսների կառավարման մոդուլ, ներառում է անձնակազմի հաշվառում, աշխատանքային գրաֆիկների պլանավորում, աշխատավարձերի հաշվարկ և հմտությունների կառավարման գործիքներ:
