Como RMS Ռեստորանի կառավարման ծրագիր։ Ծրագրային ապահովում ռեստորանային բիզնեսի կառավարման համար
Պատվիրել շնորհանդեսՌեստոռանային բիզնեսի կառավարման համակարգ
Ռեստորանային բիզնեսը դարերի պատմություն ունի, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է առավել բարդ կառավարվող համակարգ։ Սննդի պատրաստման արվեստի, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի և ֆինանսական վերլուծության համադրումը պահանջում է մի քանի առանցքային բաղադրիչներ ռեստորանի արդյունավետ կառավարման համար։
Այս խնդիրների լուծման համար ստեղծվել է Como RMS կառավարման ծրագրային ապահովումը, որը նախատեսված է ռեստորանների, սրճարանների, բարերի և սննդի սպասարկման կետերի համար՝ նպաստելով HoReCa բիզնեսի արդյունավետության բարձրացմանը։
Como RMS ավտոմատացված համակարգը ներառում է գործիքների համակցություն, որը թույլ է տալիս ռեստորանի սեփականատիրոջը կամ մենեջերին վերահսկել ամենօրյա գործունեության բոլոր փուլերը՝ պատվերների ընդունումից և սպասարկումից մինչև պահեստի կառավարում, մատակարարների հետ համագործակցություն, աշխատակազմի պլանավորում և ֆինանսական հաշվառում։ Այս համակարգը ապահովում է տվյալների համաժամանակյա վերլուծություն՝ հնարավորություն տալով բիզնեսին կայացնել արագ և ճիշտ որոշումներ։
Ռեստորանի ծրագիր՝ տոպոլոգիա և սեղանների ամրագրման ավտոմատացում
Դահլիճներում սեղանների տոպոլոգիայի կառուցում
- Ստեղծել դահլիճների սեղանների ինտերակտիվ քարտեզ՝ հարմարեցնելով դրանք ըստ ռեստորանի իրական դասավորվածության։ Այս ֆունկցիան կօգնի մատուցողներին արագ կողմնորոշվել սեղանների տեղաբաշխման մեջ՝ հաճախորդների պատվերների սպասարկումն ավելի դյուրին դարձնելու համար։
- Ինտուիտիվ դիզայն՝ սեղանների դասավորությունը հեշտ փոխելու հնարավորությամբ։
- Տարբեր գունային նշումներ՝ սեղանի կարգավիճակը (ազատ, զբաղված, ամրագրված) տեսանելի դարձնելու համար։
Սեղանների ամրագրման ավտոմատացում
- Ավտոմատ սեղանների ամրագրման համակարգն աշխատում է ինտեգրված օրացույցի միջոցով, որը թույլ է տալիս կառավարել սեղանների ամրագրումները ժամանակացույցի վրա՝ խուսափելով կրկնակի ամրագրումներից և ավելորդ բարդություններից։
- Ամրագրման հաստատում SMS կամ էլեկտրոնային փոստով։
- Հաճախորդների պատվերների մանրամասների ավտոմատ պահպանում։
- Հիշեցումներ մոտալուտ ամրագրումների վերաբերյալ։

Ռեստորանի կառավարման ծրագիր՝ պատվերների վերահսկում և փոխանցում խոհանոցին
Պատվերների հավաքագրում և փոխանցում խոհանոցին
- Ռեստորանի համակարգը պատվերները ավտոմատ փոխանցում է խոհանոցին՝ նվազեցնելով սպասարկման ժամանակը և շփոթմունքը։
- Պատվերները դասավորվում են ըստ մատուցման հերթականության, ինչը ապահովում է ճշգրիտ և ժամանակին սպասարկում։
- Խոհանոցին ուղարկվող պատվերների փուլային կարգավորում։
- Մատուցման հերթականության ավտոմատ ընտրություն՝ ըստ ուտեստի բնույթի։
Նախնական պատվերներ՝ միջոցառումների կազմակերպման համար
- Միջոցառումների, բանկետների կամ մասնավոր հավաքույթների պլանավորում և նախնական պատվերների հաշվառում։
- Ապահովեք միջոցառումների անխափան կազմակերպում։
- Միջոցառման մանրամասների պահպանում՝ սեղանների քանակ, հյուրերի թիվ, նախընտրելի ուտեստներ։
- Պատվերից ելնելով գնումների ավտոմատացում պակասորդ հումքի, կիսաֆաբրիկատների և խմիչքների հաշվարկ
- Պատվերների ավտոմատ փոխանցում խոհանոց՝ նախապես որոշված ժամանակացույցով։

Ռեստորանի Ճաշացանկ և մնացորդների վերահսկում
Պաշարների և Մնացորդների Վերահսկում
Como RMS-ի միջոցով վերահսկեք ապրանքների և մթերքի մնացորդները, խուսափեք պաշարների սպառման պատճառով պատվերների մերժումից՝ ապահովելով ճաշացանկի ամբողջական հասանելիություն։
- Պաշարների ավտոմատ նվազեցում՝ ըստ վաճառքի։
- Կիսաֆաբրիկատների պահեստային մնացորդի հաշվառում։
- Դեֆեկտուրայի ավտոմատ ձևավորում և համապատասխան մատակարարներին պատվերների ձևավորում։
Ճաշացանկի Կառուցում և Ինքնարժեքի Հաշվարկ
- Ճաշատեսակի բաղադրատոմսերի ներմուծում և հաշվառում այդ թվում դուրսգրման քաշ/ բաղադրատոմսի քաշ ։
- Ինքնարժեքի ավտոմատ հաշվարկ ըստ օգտագործված բաղադրիչների և գնման գների։
- Վաճառքի գործընթացում բաղադրիչների ավտոմատ դուրսգրում պահեստից՝ ըստ բաղադրատոմսի քանակների։

Ֆինանսական հոսքեր և Հաշվետվություն
Դրամարկղի և Բանկային Հաշիվների Կառավարում
- POS համակարգի ինտեգրում՝ արագ և ճշգրիտ վճարումների ընդունման համար։
- Բազմաֆորմատ վճարումներ՝ կանխիկ, բանկային քարտ և QR կոդի միջոցով վճարումներ։
- Դրամարկղի մոդուլ՝ կանխիկ հոսքերի վերահսկում, կանխիկ միջոցների հաշվառում ։
- Բանկային հաշիվների կառավարում՝ եկամուտների և ծախսերի մանրամասն արձանագրում։
Ֆինանսական հաշվետվություններ
Como RMS ծրագրային ապահովումը տրամադրում է ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթ, որն օգնում է բիզնեսի ղեկավարներին վերահսկել եկամուտները, ծախսերը և շահույթը։
- Օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ՝ վաճառքների շարժի և գործառնությունների վերաբերյալ։
- Վաճառքների ամփոփագրեր՝ ըստ ուտեստների, կատեգորիաների և մատուցողի։
- Բիզնեսի զարգացման կանխատեսումներ՝ ելնելով պատմական տվյալների վերլուծությունից։
- Ապրանքների և հումքերի մնացորդների վերաբերյալ հաշվետվություններ։
