Հյուրանոցի ծրագիր Como HMS Hospitality։ Հյուրանոցների ԵՎ առողջարանային բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգ
Կամ մեզ հետComo Hospitality. հյուրանոցի կառավարման ծրագիր
Como Hospitality-ին կառավարման ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է հյուրանոցի, առողջարանների և ռեզորթների համար՝ ապահովելով բազմաֆունկցիոնալ և ճկուն գործիքակազմ, այն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունն ու բարելավում հաճախորդների սպասարկման որակը։ Այս լուծումը հնարավորություն է տալիս ավտոմատացնել բիզնես գործընթացների լայն շրջանակ։ Հյուրանոցի կառավարման ծրագիր ներդնելով կունենաք հնարավորություններ՝ ավտոմատ կերպով վերահսկելու հյուրերի ամրագրումները, մուտքն ու ելքը, սենյակների սպասարկումը, ինչպես նաև հաշվառելու հյուրերի կողմից օգտագործված հավելյալ ծառայությունները՝ սկսած մինի բարից մինչև ռեստորանային պատվերներ։ Como Hospitality-ին նաև առաջարկում է լոյալության ծրագրեր և B2B գործընկերությունների կառավարման գործիքներ, որոնք նպաստում են հաճախորդների հետ երկարատև հարաբերությունների կառուցմանը։ Բացի այդ, ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների հնարավորությունները թույլ են տալիս արագորեն գնահատել կազմակերպության եկամուտները, ծախսերը և ընդհանուր արդյունավետությունը։
Como HMS Հյուրանոցի ծրագիր ը ծրագրային հարթակ է, որը միավորում է տարբեր օպերացիոն համակարգեր մեկ կենտրոնացված միջավայրում՝ դարձնելով ամբողջ աշխատանքը ավելի կազմակերպված և հարմարավետ։ Como Hospitality-ն նախատեսված է ցանկացած չափի և տեսակի հյուրանոցային բիզնեսի համար՝ լինի դա փոքր բուտիկ հյուրանոց, թե բազմաբնույթ ծառայություններ մատուցող ռեզորթ։
Հյուրանոցի ծրագիր։ Սենյակների ֆոնդի կառավարում
Como HMS Հյուրանոցի կառավարման ծրագիր , ներառում է սենյակների ֆոնդերի լիարժեք կառավարում և ամրագրումների գործընթացի ավտոմատացում՝
- Սենյակների հասանելիության կառավարում։ Արդյունավետ կառավարեք սենյակների ազատ և զբաղված կարգավիճակը, ամրագրումների քանակը և սենյակների տեսակների հետ կապված տվյալները՝ նպաստելով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։
- Ամրագրումների կառավարում։ Ստեղծվում է ամբողջական ամրագրումների կառավարման գործընթաց։ Հնարավոր է ամրագրել սենյակներ, հատուկ փաթեթներ և ծառայություններ։
- Հյուրերի բնակեցում։ Ամրագրումից հետո հյուրերի բնակեցման գործընթացն ավտոմատացվում է՝ ներառյալ սենյակների հանձնման, բանալիների տրամադրման և տվյալների պահպանումը։
- Հյուրերի դուրսգրում։ Դուրսգրման ընթացքում համակարգն ավտոմատ հաշվարկում է բոլոր ծախսերը՝ ներառյալ ծառայությունները և սննդի պատվերները։
- Սենյակների մաքրում և հանձնման պատրաստում։ Համակարգը տրամադրում է մաքրման պլանավորման և վերահսկման գործիքներ՝ ավտոմատ ծանուցումներով անձնակազմին և մաքրման կարգավիճակի փոփոխության հնարավորություն։
- Տեխնիկական աջակցություն։ Ապահովվում է սենյակների տեխնիկական սպասարկման կառավարում՝ խնդիրների գրանցման, փոխանցման և վերահսկման միջոցով՝ արագ արձագանք ապահովելու համար։

Հյուրանոցի կառավարման ծրագիր ՝ Վաճառքների կառավարում
- Գնացուցակների կառավարում։ Տարբեր գնացուցակներ՝ ըստ սեզոնի, հատուկ առաջարկների կամ հաճախորդների խմբերի՝ ապահովելով ճկուն գնային քաղաքականություն։
- Գործընկերների հետ փոխգործակցում։ Տուրիստական գործակալությունների հետ համագործակցության գործիքներ՝ ներառյալ պատվերների մշակում, ֆինանսական վերահսկողություն և զեղչային պայմանավորվածություններ։
- Դահլիճների վարձակալում և միջոցառումներ։ Ապահովվում է դահլիճների վարձակալման և միջոցառումների կազմակերպման կառավարում՝ ներառելով ֆուրշետների և ընդունելությունների պլանավորում։
- B2B հաճախորդների կառավարում։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված գործիքներ՝ պայմանագրերի, փաթեթների և հաշվետվությունների կառավարման համար։
- Ռեստորանի, բարի և մինի բարի վաճառքների վերահսկում։
- Լրացուցիչ ծառայությունների վաճառք։ Հյուրանոցի ծրագիրն ապահովում է հավելյալ ծառայությունների վաճառքի կառավարում՝ ներառյալ սպա, տրանսֆեր և էքսկուրսիաներ։

Հյուրանոցի ծրագիր ՝ ֆինանսական հոսքեր և նյութական միջոցներ
Ֆինանսական փոխհարաբերությունների կառավարում։ Համակարգը պահում է տվյալներ գործընկերների հետ փոխհարաբերությունների, կանխավճարների, պարտքերի և վճարումների պատմության վերաբերյալ։
Ֆինանսական հոսքերի հաշվառում։ Ապահովվում է վերահսկողություն դրամարկղի, բանկային հաշվի, եկամուտների, ծախսերի, շահույթի և այլ ֆինանսական տվյալների կառավարման վրա։
Ծախսերի կառավարում։ Վերահսկվում են բոլոր ծախսերը, ներառյալ տեխնիկական սպասարկման, աշխատավարձերի և ընթացիկ ծախսերի կառավարումը։
Հիմնական միջոցների և գույքի հաշվառում։ Տրամադրվում է մանրամասն հաշվառում միջոցների, գույքի և սպառվող ապրանքների վերաբերյալ՝ ներառելով մատակարարումների տվյալներ։
Պահեստների կառավարում։ Համակարգը թույլ է տալիս վերահսկել ապրանքների շարժը՝ ներառելով մուտքագրում, ելքագրում, մնացորդների վերահսկում ։
Հաշվետվություններ և վերլուծություններ։ Տրամադրվում են վերլուծական հաշվետվություններ՝ եկամուտների, ծախսերի և ընդհանուր գործունեության վերաբերյալ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը։

Սննդի հաշվառում և Ռեստորանի կառավարում
Սննդի հաշվառում։ Ապահովվում է նախաճաշի, ճաշի և ընթրիքի ավտոմատ հաշվառում՝ ներառելով շվեդական սեղանի կամ պատվերների սպասարկման հնարավորությունը։
Ինտեգրացիա ռեստորանի ծրագրի հետ։ Համակարգը կարող է միացվել ռեստորանային ծրագրերին՝ ապահովելով ընդհանուր բիլինգ և ֆինանսական տվյալների համախմբում մեկ հարթակում։
Ռեստորանի և բանկետների վաճառք։ Կառավարվում են ռեստորանի և բանկետների վաճառքները՝ ներառելով սեղանների և դահլիճների ամրագրում, պատվերների հաշվառում և վճարումների ինտեգրում ընդհանուր հաշվետվությանը։ Համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել ինչպես դրսից եկող հաճախորդների վճարումները, այնպես էլ հյուրանոցում բնակվող հյուրերի պատվերները՝ վերջիններիս դեպքում ավելացնելով գումարը սենյակի հաշվին՝ հետաձգված վճարման հնարավորությամբ։
Մինի բարի վաճառք։ Ապահովվում է մինի բարի ծառայությունների կառավարում՝ ներառելով սենյակներում մատուցվող ապրանքների հաշվառում և վճարումների ավելացում ընդհանուր հաշվետվությանը։
