Վաճառքի ծրագիր Como Trade ` մանրածախ առեվտրի կառավարման համար

Պատվիրել շնորհանդես

Como Trade Retail վաճառքի ծրագիր մանրածախ առեվտրի կառավարում

Como Trade/Retail  Վաճառքի ծրագիր մանրածախ առևտրի կառավարման համակարգը  ցանկացած տեսակի մանրածախ առևտրային գործունեության համակարգման և կառավարման համար ստեղծված բազմաֆունկցիոնալ լուծում է։ Այն թույլ է տալիս վերահսկել և օպտիմալացնել մանրածախ առևտրի կառավաման բոլոր գործընթացները՝ սկսած ապրանքների ստացումից մինչև իրացում, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում և վաճառքների վերլուծություն։ Como Trade Retail մանրածախ առևտրի ծրագիր ը տաարիների ընթացքում հղկված գործիք է, նախատեսված մանրածախ առևտրի ամենատարբեր ոլորտների համար։

Համակարգը հաջողությամբ կիրառվում է դեղատներում, հագուստի խանութներում, տնտեսական և շինարարական ապրանքների կետերում, սուպերմարկետներում և մանրածախ վաճառքով զբաղվող բազմաթիվ խանութների ցանցերում։

Como Trade/Retail մանրածախ վաճառքի ծրագիր ներդնելու դեպքում զգալի կբարձրանա ձեր խանութի, դեղատան, առևտրային կետի կամ մանրածախ վաճառքի խանութների ցանցի կառավարման արդյունավետությունը։ Համակարգի օգտագործումը ձեզ զերծ կպահի վատնումներից, կորուստներից և մարդկային գործոնով պայմանավորված խնդիրներից։ Դուք կունենաք ավելի կանխատեսելի և կառավարվող առևտուր։

Como Trade Retail մանրածախ առևտրի ծրագիր՝ մնացորդների կառավարում և մատակարարում

Como Trade/Retail մանրածախ վաճառքի ծրագիր ՝ համակարգի ապրանքների ստացման պահպանման մոդուլը ապահովում է մատակարարների և պահեստային մնացորդների հետ աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ներառելով հետևյալ հիմնական գործառույթները՝

Ապրանքների մատակարարում՝

  • Ավտոմատ պատվերների գեներացում՝ հաշվի առնելով պաշարների մնացորդները, նվազագույն և առավելագույն սահմանաչափերը։
  •  Վաճառասրահում ապրանքների պակասի կանխարգելում՝ մատակարարների ժամանակին պատվերի համակարգմամբ։
  •  Մատակարարների քարտի հարմարավետ դիտարկում ներառյալ ձեռքբերման փաստաթղթերը, վճարումները և պարտավորությունները։

Պահեստներում ապրանքների պաշարների կառավարում՝

  • Ապրանքների մնացորդների, քանակների և գումարային վերահսկում նաև ըստ խմբաքանակների։
  • Ժամկետն անց ապրանքների վերահսկման և կառավարման գործիքներ։
  • Գույքագրում ֆիզիկական ապրանքի և ծրագրային համեմատում։
  • Ապրանքների տեխաշարժերի վերահսկողություն պահեստից պահեստ/վաճառասրահ։

Como WMS պահեստների կառավարման համակարգը ամբողջությամբ ինտեգրված է Como Trade վաճառքի ծրագիր մանրածախ համակարգին ապահովելով Պահեստների կառավարման ամբողջական կարգավորում։

Como Trade Kassa-min

Como Trade Retail։ Վաճառքի ծրագիր ՝ POS Մանրածախ առևտրի մոդուլ

Como Trade վաճառքի ծրագիր մանրածախ առևտրի կառավարման մոդուլը ապահովում է ինտեգրված գործիքներ և հնարավորություններ, որոնք նախատեսված են վաճառքի գործընթացի արդյունավետության և հաճախորդների գոհունակության բարձրացման համար։

  • Վաճառքի գործընթացի ավտոմատացում՝ ապրանքներ և ծառայություններ։ Մի քանի հաճախորդի միաժամանակյա սպասարկման հնարավորություն կիրառեք հերթերից խուսափելու նպատակով։
  • Ինտեգրված սկաներներ և դրամարկղային մեքենաներ՝ ապրանքների արագ գրանցման և սպասարկման համար։
  • Առևտրային սրահներում կշեռքների համակարգի ինտեգրացում՝ քաշով ապրանքների վաճառքի հարմարավետ կազմակերպման համար։
  • Ապրանքների գնացուցակների սահմանում և կառավարում։ Տարբեր գոտիների կամ վաճառակետերի համար առանձին գնացուցակների կիրառման հնարավորություն
  • Վաճառքի խորհրդատու գործակալների կատարած վաճառքների հաշվառում։ Նպաստում է վաճառողների մոտիվացիայի բարձրացմանը և վաճառքների ավելացմանը
Como Trade Integrations 1

Մանրածախ առևտրի ծրագիր՝ դրամարկղ/բանկ -փոս և ֆինանսական հոսքերի կառավարում

Մանրածախ վաճառքի ծրագիր ՝ կառավարման համակարգը տրամադրում է ֆինանսական գործընթացների հզոր կառավարման գործիքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել բոլոր ֆինանսական հոսքերը՝

  • Փոս տերմինալների և այլ վճարային համակարգերի ինտեգրում՝ վճարումների պարզեցված և անվտանգ իրականացման համար։
  • Կանխիկ դրամական միջոցների վերահսկում։
  • Մուտք/Ելք դրամարկղ։
  • Բանկային հաշիվների վերահսկում։
  • Բանկ/Դրամարկղ մնացորդ, այդ թվում տվյալ պահի դրությամբ։
  • Դրամարկղ փակելու մնացորդը ֆիքսելու գործառույթ՝ օգտագործվում է հերթափոխերի և օրվա ավարտի դեպքում։
  • Դրամի և ֆինանսական միջոցների տեղաշարժ։
  • Ծախսերի հաշվառում։

Ֆինանսական հոսքերի կառավարման վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ Como Finance – ֆինանսական հոսքերի կառավարում։ Այս մոդուլը նույնպես լիարժեք ինտեգրված է Como Trade համակարգին։

Como Trade POS

Վաճառքի ծրագիր ։ Հավատարիմ հաճախորդներ, լոյալության ծրագրեր

Como Trade CRM համակարգի լոյալության մոդուլը հնարավորություն է տալիս ձևավորել հաճախորդների բոնուս/զեղչային քարտեր ցանկացած տոկոսներով այդ թվում դինամիկ,  ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան։ Այս համակարգը նախատեսված է հաճախորդների հավատարմության բարձրացման և վաճառքների ավելացման համար։

Բոնուսային և զեղչային ծրագրեր։ Ստեղծեք ճկուն բոնուսային կամ զեղչային համակարգեր։ Սահմանեք միավորների կուտակման և օգտագործման կանոններ։ Հարմարեցրեք բոնուսային քարտերը ձեր բրենդի համար։

Հաճախորդների հաշվառում և սեգմենտավորում։ Հավաքեք հաճախորդների գնումների և վարքագծի մասին տվյալներ։ Սեգմենտավորեք հաճախորդներին ըստ գնումների՝ հաճախականության, ծավալի, ապրանքների խմբի և այլ։

Հիշեցումներ և շնորհավորանքներ։ Ուղարկեք SMS/Email հաղորդագրություններ հատուկ իրադարձությունների կապակցությամբ՝ ծննդյան և հոբելյանական օրեր: Տեղեկացրեք նոր առաջարկների և ակցիաների մասին։

Լոյալության ծրագրի և Como CRM-ի կիրառման առավելությունները։  Բարձրացնում է հաճախորդների հավատարմությունը։ Նպաստում է հաճախորդների վերադարձելիությանը։ Բարձրացնում է վաճառքների ծավալը՝ անհատական մոտեցման շնորհիվ։ Ավտոմատացնում է բիզնես գործընթացները՝ խնայելով ձեր ժամանակը։

Como CRM Loyalty Program

Հաշվետվություններ և վերլուծություններ Como Trade/Retail մանրածախ վաճառքի ծրագիր

Como Trade/Retail-ծրագիր մնարածախ առևտրի համար՝ վերլուծական բաժինը տրամադրում է գործիքներ բիզնեսի արդյունավետ վերահսկման և զարգացման պլանավորման համար՝ ապահովելով արագ և ճշգրիտ որոշումների կայացում։ Como Trade/Retail-ի աղյուսակային և գրաֆիկական հաշվետվություններ հասանելի են պարզ և վիզուալ ձևաչափերով։ Արտահանեք տվյալները նախապես սահմանված ֆորմատներով՝ PDF, Excel կամ CSV։

  • Ապրանքի մնացորդներ պահեստում այդ թվում տվյալ ժամանակահատվածի դրությամբ
  • Դեֆեկտուրա. ապրանքների պակասորդի և անհրաժեշտության վերլուծություն։
  • Ժամկետն անցնող ապրանքներ. խուսափեք կորուստներից՝ ստանալով ծանուցումներ ժամկետանց ապրանքների վերաբերյալ։
  • Վատ կամ լավ վաճառվող ապրանքներ. պարզեք, թե որ ապրանքներն են ամենաշատը կամ քիչ վաճառվում։
  • Ֆինանսական վերլուծություններ Como Finance-ի հետ
  • Շահութաբերություն և ծախսերի վերլուծություն. պարզեք, թե որ ապրանքներն են ապահովում ամենաբարձր շահույթը՝ XYZ անալիզ։
Como Trade Retail Grafik