Սուպերմարկետի և խանութի ծրագիր որպես արդյունավետ կառավարման ներդրում

Պատվիրել շնորհանդես

ERP Սուպերմարկետի և խանութի կառավարման լուծում

Մեր օրերում սուպերմարկետները ոչ միայն ցուցափեղկ ու դրամարկղ են, այլեւ բարդ էկոհամակարգ՝ կազմված պահեստների և ապրանքանյութական միջոցների, ֆինանսական հոսքերի, աշխատակազմի և նույնիսկ  հաճախորդների կառավարումից։ Այդ բոլոր գործընթացները արդյունավետ կառավարման կարիք ունեն։ Հենց այս հարցն է հունի մեջ դնում նորարարական ոլորտային լուծումը, որը համալիր կերպով կարգավորում է սուպերմարկետի ավտոմատացումը, օպտիմալացումն ու տվյալների վերլուծության գործընթացը՝ ոչ միայն կրճատելով ծախսերը, այլեւ բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը։

Սուպերմարկետի արդյունավետ կառավարման նորարարական համալիր՝  ERP ծրագիր սուպերմարկետի համար ժամանակակից լուծում է, որը հաղթահարում է ոլորտի հիմնական մարտահրավերները։ Այն ոչ միայն օպտիմալացնում է ներքին գործընթացները, այլև բարելավում հաճախորդների սպասարկման որակը և կայուն զարգացնում բիզնեսը։ Ներդնելով այս ծրագրի լուծումները՝ հնարավոր է նվազեցնել ծախսերը, մեծացնել եկամուտը և ապահովել առավելագույն արդյունավետություն թե՛ աշխատակիցների, թե՛ համակարգի աշխատանքի համար։  Այս մոտեցումը հստակ ապացուցում է, որ տեխնոլոգիաների ներդրումը խթանում է ոլորտի մրցունակությունը և ստեղծում նոր հնարավորություններ՝ համապարփակ կերպով բավարարելու ինչպես բիզնեսի, այնպես էլ հաճախորդների պահանջները։ Ապագայի սուպերմարկետում նորարարությունը հաջողության հիմնաքարն է։

ERP սուպերմարկետի համար. հիմնական հնարավորությունները

  1. Պահուստների եւ բաշխման գործընթացի կառավարում: Տվյալների վերլուծության վրա հիմնված՝ պահանջարկի ճշգրիտ կանխատեսում:  Ապրանքների ավտոմատ համալրում՝ հաշվի առնելով սեզոնն ու ակցիաները: Ապրանքների թարմության ու վաղեմության ժամկետի վերահսկում եւ կառավարում:
  2. Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում:  Անհատականացված առաջարկներ բջջային հավելվածի եւ հավատարմության ծրագրի միջոցով: էլեկտրոնային դրամապանակների հետ ինտեգրացիա եւ անհպում վճարումներ: Խանութում գնումների եւ մարդկանց շարժի դյուրացում՝ թվային կրպակների եւ ինքնասպասարկման համակարգերի օգնությամբ
  3.  Աշխատակիցների կառավարում: Աշխատակիցների հերթափոխի պլանավորման եւ աշխատաժամանակի հաշվվման ավտոմատացում, Աշխատանքի արդյունավետության բարձրացում խնդիրները բջջային հավելվածներով լուծելու հնարավորությամբ:
  4. Վերլուծություն եւ հաշվետվողականություն: Վերլուծական գործիքների ներդրում՝ վաճառքներին ուղիղ ռեժիմով հետեւելու եւ մոնիթորինգի համար: Հաշվետվությունների կազմում ակցիաների եւ մարքեթինգային այլ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար: Կանխատեսման գործիքների ներդրում, որոնք կզգուշացնեն նոր թրենդների եւ հաճախորդների հնարավոր վարքի մասին
  5. Օնլայն եւ օֆլայն հարթակների տվյալների ինտեգրացիա: Ֆիզիկական խանութի, ինտերնետ խանութի եւ բջջային հավելվածների բոլոր տվյալների միավորում: Օնլայն պատվերների կառավարում առաքման կամ ինքնաբերման հնարավորությամբ
Como ERP Arevtri karavarum 1