Como Fleet Մեքենա - մեխանիզմների կառավարում
Պատվիրել շնորհանդեսComo Fleet. ավտոպարկի կառավարման համակարգ
Como Fleet ծրագրային լուծումը՝ տրամադրում է բեռնատար և մարդատար ավտոմեքենաների, մեքենա/մեխանիզմների և շինարարական տեխնիկայի լիարժեք մոնիտորինգի հնարավորություն: Այն ապահովում է մեքենաների և մեխանիզմների շահագործման ամբողջական տվյալների մուտքագրում և կառավարում, որը մեկտեղված է Como ERP Fleet մոդուլում: Համակարգը ներառում է ավտոմեքենաների տեխսպասարկման, վառելիքի լիցքավորման, վերանորոգման և ընթացիկ կարգավիճակի տվյալների գրանցման գործառույթներ՝ նախատեսված ավտոմատ հաշվարկների և ծախսերի վերահսկման համար:
Օգտատերերը կարող են հեշտությամբ մուտքագրել և վերահսկել ավտոպարկի տարբեր բաղադրիչներ, ինչը նպաստում է արդյունավետ կառավարմանը և ռեսուրսների ճիշտ օգտագործմանը:
Համակարգի հիմնական առավելությունները
- Բեռնատար և մարդատար ավտոմեքենաների շահագործման ամբողջական մոնիտորինգ։
- Տեխնիկական սպասարկման պլանավորում և պատմության պահպանում։
- Վառելիքի լիցքավորման և ծախսերի վերահսկում։
- Վերանորոգման գործընթացների կառավարման գործիքներ։
- GPS մոնիտորինգի հնարավորություն՝ ավտոմեքենաների տեղաշարժի վերահսկման համար։
Autopark համակարգի կարևոր առանձնահատկություններից է բոլոր անհրաժեշտ տվյալների կենտրոնացումը մեկ միջավայրում, ինչը թույլ է տալիս հեշտությամբ մուտքագրել, վերահսկել և վերլուծել ավտոպարկի բոլոր բաղադրիչները:
Como Fleet` հիմնական ֆունկցիաներ և գործառույթներ
Տեխսպասարկման կառավարում։ Տեխնիկական սպասարկման պլանավորում։ Ժամկետների ավտոմատ հիշեցումներ։ Տեխսպասարկման պատմության գրանցում։ Պահեստամասերի փոխարինման հաշվառում։ Ավտոմեքենաների և մեքենա մեխանիզմների տեխսպասարկման գործընթացների օպտիմալացում։
Վազքի տվյալների գրանցում։ Վազքի և մոտոժամեր ցուցանիշների ավտոմատ հաշվառում։ Նախորդ սպասարկումների տվյալների համեմատություն։ Կորուստների և վառելիքի վատնումների մոնիտորինգ։
Վառելիքի լիցքավորման կառավարում Վառելիքի ծախսերի հաշվառում։ Լիցքավորման հաճախականության վերլուծություն։

Լրացուցիչ հնարավորություններ
Վերանորոգման կառավարում։ Ավտոմեքենաների երանորոգման տվյալների գրանցում։ Անհրաժեշտ պահեստամասերի հաշվարկ։ Մեքենա մեխանիզմներիկատարված ծախսերի վերլուծություն։
GPS մոնիտորինգ։ Como Fleet ծրագրային մոդուլը լիարժեք ինտեգրված է GPS մոնիտորինգի համկարգին և ապահովում է ավտոմեքենաների տեղաշարժի և գտնվելու վայրի վերահսկում քարտեզի վրա: GPS կոորդինատների գրանցում։ Տեղաշարժի պատմության դիտարկում։
Ծախսերի և ռեսուրսների վերլուծություն։ Գնահատեք թե որ մեքենան է դարձել անշահութաբեր, վերլուծեք հավաքագրված ինֆորմացիան մեկ միջավայրից։
Համակցում Այլ համակարգերի հետ՝ Como ERP Ձեռնարկության կառավարման ամբողջական համակարգ։ Como HR աշխատակազմի կառավարման համակարգ՝ նշանակեք սպասարկման պատասխանատու և վարորդներ, իմացեք թե որ մեքենաի համար, որ աշխատակիցն է պատասխանատու։ Como WMS պահեստների կառավարման համակարգ, հաշվառեք պահեստամասերը և վառելիքը, վերահսկքեք դուրս գրվող ապրանքանյութական արժեքները։
