Como Code Ձեր բիզնեսին հարմարեցված ծրագրային ապահովման և կառավարման համակարգերի ներդրում
Կապ մեզ հետԾրագրի հարմարեցում եւ ներդրում․ Ձեր բիզնեսի բոլոր գործընթացների ավտոմատացված կառավարումը
Ծրագրային ապահովման ներդրումը բիզնես միջավայրում հաճախ բախվում է բազմաբնույթ մարտահրավերների՝ գործընթացների հստակեցումից մինչեւ ծրագրերի ադապտացիա։ Մեր փորձը ցույց է տալիս, որ հաջողությունը սկսվում է ճիշտ պահանջների սահմանումից եւ դրանք մանրակրկիտ վերլուծելուց։
Եթե Ձեր կազմակերպությունում արդեն կան հստակեցված պահանջներ, նկարագրված բիզնես գործընթացներ եւ մշակված փաստաթղթեր, ապա մենք պատրաստ ենք անցնել անմիջապես տեխնիկական ներդրման փուլին։ Սակայն եթե այդ ամենը դեռ չկա, մենք զուգահեռաբար կարող ենք իրականացնել Բիզնեսի գնահատում, Բիզնես պրոցեսների կառուցում եւ դրանց համապատասխան ու հարմար ծրագրերի մշակում։
Հաճախ լինում են դեպքեր, երբ ստանդարտ լուծումները չեն համապատասխանում տվյալ կազմակերպության կարիքներին։ Այս դեպքում մենք ադապտացնում ենք ծրագիրը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները։ Օրինակ, շինարարական ընկերություններից մեկում պարզեցինք, որ այն ավտոպարկ ունի։ Մեր արդեն մշակած ERP համակարգը ցույց տվեց, որ շարժական տեխնիկան զգալի ազդեցություն է ունենում ծախսերի կառավարման վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մշակենք եւ ստեղծենք նաեւ ավտոպարկի բլոկ, որը փոխկապակցվեց ֆինանսների, պատվերների եւ պահեստի բլոկների հետ։ Յուրաքանչյուր մեքենայի շահագործման պատմությունը հասանելի դարձավ, ինչը թույլ տվեց կազմակերպությանը ավելի լավ պլանավորել սպասարկումները, նվազեցնել կորուստները եւ կատարել ռացիոնալ որոշումներ՝ անարդյունավետ մեքենաներից ազատվելու համար։ Արդյունքում, մեր մշակած ծրագրերին ավելացավ նաեւ Ավտոպարկի ծրագիրը, որն էլ կարող ենք մեկ այլ ընկերությունում ներդնել որպես առանձին բաղադրիչ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Ծրագրային ապահովման հարմարեցման և ներդրման քայլերը
Ծրագրային ապահովման հարմարեցումն ու ներդրումը ներառում է հետեւյալ հիմնական քայլերը.
- Հաճախորդի պահանջների հավաքում․ Նախ եւ առաջ լսում ենք հաճախորդին՝ հասկանալու նրա բիզնեսի կարիքները։ Օրինակ, եթե առողջարանային հաստատությունը պահանջում է կառավարման համակարգ, սակայն մենք արդեն ունենք փոխկապակցված պահեստի, ֆինանսական հոսքերի, աշխատակազմի, հաճախորդների կառավարման եւ հյուրանոցային ամրագրման համակարգեր, բայց դեռ չունենք հենց առողջարանին հարմարեցված ծրագիր, ապա նրանց առաջարկում ենք մեր ունեցած ծրագրերի հիմքի վրա մշակել նոր՝ առողջարանային բլոկ։
- Տվյալների հավաքում եւ վերլուծություն․ Մշակման փուլում նկարագրում ենք բիզնես գործընթացները, կատարում տվյալների հավաքագրում, ստեղծում տվյալների բազաների աղյուսակներ եւ նախագծում ծրագրային լուծումների ինտերֆեյսը՝ ապահովելով դրանց ինտեգրումը միմյանց հետ։
- Կառավարման համակարգի կամ ֆունկցիոնալ մոդուլի նախագծումը սկսվում է հաճախորդի բիզնես պահանջների և գործընթացների և տվյալների մանրակրկիտ վերլուծությունից հետո, երբ ամեն մանրուք հաշվի է առնվել։ Այս փուլում առանձնացվում են հիմնական խնդիրներն ու նպատակները, ձևավորվում են տեխնիկական պահանջները և սահմանվում են ապագա լուծման գործառույթները։
- Դրան հաջորդում է կառուցվածքի նախագծումը, որտեղ հստակեցվում են տվյալների հոսքերը, հիմնական մոդուլների փոխկապակցվածությունը և օգտատերերի փոխազդեցության սխեմաները։ Արդյունքում ստեղծվում է համակարգի նախնական դիզայնը, որը հիմք է հանդիսանում զարգացման հաջորդ փուլերի համար։
- Հարմարեցում եւ ավտոմատացում. Արդեն պատրաստի կառավարման համակարգը կամ առանձին մոդուլը, որը ստեղծվել է՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջներն ու ընդգրկելով բիզնես գործընթացներն ու գործառույթները, տրամադրվում է փորձարկման հաճախորդին։ Հայտնաբերված սխալները շտկվում են, և համակարգը վերջնականապես հանձնվում է շահագործման։
Ծրագրային համակարգերի ներդրումը վստահեք Քոմո Կոդի փորձառու մասնագետներին
Como Code-ի մշակած եւ ներդրած ծրագրերը ոչ միայն լուծում են առկա խնդիրները, այլեւ տալիս են գործիքներ՝ ապագա մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու համար։ Յուրաքանչյուր բիզնեսի համար մշակվում է անհատական լուծում, որը բարելավում է գործընթացների որակը եւ նվազեցնում ծախսերը։ Այս փուլին էլ հաջորդում է մյուսը՝ Ծրագրային համակարգերի սպասարկումը։
Եթե Ձեր բիզնեսը կարիք ունի հստակեցված գործընթացների, տվյալների կառավարման եւ ավտոմատացման, ապա մենք պատրաստ ենք լսել Ձեզ, առաջարկել լուծումներ եւ միասին կառուցել ավելի արդյունավետ եւ շահավետ ապագա։
