Como WMS Պահեստների կառավարման ծրագիր՝ ապրանքների և նյութերի հաշվառման հուսալի համակարգ
Կապ մեզ հետComo WMS Պահեստի կառավարման ծրագրային լուծում
Como WMS (Warehouse Management System) համակարգը նախատեսված է պահեստների կառավարման համար և առաջարկում է ծրագրային լուծումներ, որոնք կարող են կիրառվել տարբեր բիզնես ոլորտներում։ Համակարգը իդեալական է միջին և խոշոր պահեստների, պահեստային հանգույցների, ինչպես նաև արտադրական ու առևտրային ձեռնարկությունների աշխատանքի կազմակերպման և հստակեցման համար։
Como WMS-ը նպաստում է բիզնեսի օպտիմալացմանը՝ ավտոմատացնելով պահեստային գործընթացները և դարձնելով դրանք ավելի հստակ ու կառավարելի։ Համակարգը ոչ միայն ապահովում է տվյալների ճշգրիտ վերահսկողություն և կառավարման դյուրինություն, այլև կրճատում է կորուստներն ու վատնումները՝ բարձրացնելով ընդհանուր օպերացիոն արդյունավետությունը։
WMS-ը կառավարվում է ամբողջական պահեստային ցիկլով, որն ընդգրկում է ապրանքների ընդունում, տեղաբաշխում, պահեստավորում, տեղափոխում և դուրսգրում: Համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում վերահսկել ապրանքների շարժը պահեստում և մատակարարման ցանցում՝ ապահովելով տվյալների ամբողջականություն և հեշտ հասանելիություն։
Como WMS Պահեստի կառավարման համակարգ։ Ապրանքի քարտ՝ դաշտերի նկարագիրը
Ապրանքանյութական արժեքների անվանումների քարտը նախատեսված է ապրանքի ֆիզիկական, հաշվապահական և համապատասխան այլ հատկությունների լիարժեք նկարագրության համար: Այն տրամադրում է ապրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ապրանքի հատկությունների, ծագման, ֆիզիկական չափումների և այլ կարևոր տվյալների վերաբերյալ, ինչպիսիք են՝
Ապրանքի խումբ/տեսակ դասակարգման հիմնական կատեգորիաներ, որոնք հեշտացնում են ապրանքների որոնումը և կառավարումը
Ապրանքի կոդ/ունիկալ կոդ/շտրիխ կոդեր/ԱՏԳԱ կոդ շտրիխ կոդի ավտոմատ գեներացում անմիջապես ապրանքի քարտի մեջից
Արտադրող/Արտադրման երկիր ապրանքների խմբավորման հնարավորությամբ
Նկար/գույն/նկարագրություն և պահպանման պայմաններ ապրանքների ճժգրիտ նկարագրության համար
LWH/Ծավալ/քաշ Ֆիզիկական հատկությունների լիարժեք նկարագրում
Min/Max Համակարգը աջակցում է նախատեսված նվազագույն և առավելագույն քանակների սահմանմանը՝ խուսափելով ավելցուկից կամ պակասից։

Պահեստի ծրագրի հիմնական գործառույթներ
Ապրանքների մուտք և ստուգում.
Ապրանքների ավտոմատացված ստուգում և գրանցում՝ օգտագործելով շարժական սարքեր և սքաներներ։ Համակարգը նաև առաջարկում է դեֆեկտուրայի հաշվառում՝ վնասված կամ պակաս ապրանքների համար։
Պաշարների կառավարում.
Ապրանքների քանակի, պիտանիության ժամկետների վերահսկում։ Քանակների հաշվառում ՝ ներառյալ մուտքեր, դուրսգրումներ, գույքագրում և տարբեր գործընթացների հստակ կառավարում։
Պատվերների կառավարում.
Ներառում է պատվերների ձևավորումը, ներքին տեղափոխման պահանջագրեր, ինչպես նաև առաքման պատրաստման ցուցակներ։
Տեղաբաշխման ռազմավարություններ.
Անհրաժեշտ տեղերի սահմանում՝ ըստ ապրանքի տեսակի, չափման միավորների կամ պիտանիության ժամկետի։

Պահեստների կառավարում։ Հաշվետվություններ և փաստաթղթեր
Como WMS ծրագրի պահեստի փաստաթղթեր՝
- Պատվերների հավաքագրման ցուցակ
- Ապրանքների տեղափոխման պահանջագիր/բեռնագրեր
- Մուտքի օրդեր/ձեռքբերման հաշիվ-ապրանքագրեր
- Դուրսգրման/ժամկետանց, խոտանի ակտեր
- Գույքագրման ակտ
Como WMS ծրագրի պահեստի հաշվետվություններ՝
- Ապրանքների մնացորդի վերաբերյալ, մնացորդների դինամիկա, մնացորդ տրված ժամանակահատվածում
- Ապրանքների շարժ տրված ժամանակահատվածում
- Երկար ժամանակ պահեստավորված և չշարժվող ապրանքների վերաբերյալ
- Պահեստում ժամկետը մոտեցող և ժամկետանց ապրանքների վերաբերյալ

Ինտեգրացիա և Como Code-ի ERP համակարգի այլ ծրագրային փոաթեթների հետ
Como WMS պահեստի և ապրանքանյութական արժեքների կառավարման ծրագրային փաթեթը նախատեսված է կիրառման համար ինչպես առանձին ոլորտներում, այնպես էլ Como ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի կազմում։ Այն ամբողջությամբ ինտեգրված է Como Code ընկերության այլ լուծումների և ծրագրային փաթեթների հետ, ինչպիսիք են՝
- Como Trade՝ մեծածախ և մանրածախ առևտրի կառավարման համակարգ,
- Como Production՝ արտադրության կազմակերպման և կառավարման փաթեթ,
- Como Restaurant՝ ռեստորանների և սրճարանների կառավարման համակարգ,
- Como Hospitality՝ հյուրանոցների/առողջարանների կառավարման ծրագիր,
- Como Stom՝ ատամնաբուժարանների և ստոմատոլոգիական կլինիկաների կառավարման համակարգ։
Այս ամբողջական ինտեգրումը ապահովում է տվյալների փոխանակման հոսքի հարմարավետություն և արդյունավետություն, ինչը թույլ է տալիս համալիր կերպով կառավարել բիզնես գործընթացները։
