Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom։ Ատամնաբուժարանների և ստոմատոլոգիական կլինիկայի կառավարման ավտոմատացում։
Կապ մեզ հետՍտոմատոլոգիայի կառավարման ծրագիր կամ CRM համակարգ ատամնաբուժարանի համար
Ատամնաբուժական կլինիկաները հաճախ բախվում են բազմաթիվ խնդիրների՝ կապված ադմինիստրատիվ գործառույթների, բժշկական քարտերի և հաշվապահական հաշվառման հետ: Այս ամենը լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, որոնք ավելի լավ է ուղղել հիմնական նպատակի՝ հիվանդի բուժման և բարձր որակ ապահովելու վրա։ Այստեղ է, որ Como Stom ՝ ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր կամ ատամնաբուժարանի կառավարման ավտոմատացված համակարգը կարող է դառնալ Ձեր հուսալի գործընկերը: Como Code ընկերությունը նաև առաջարկում է ատամնաբուժարանի ծրագրի ընդլայնում՝ « CRM համակարգ ատամնաբուժարանի համար » ծրագրային լուծումը ստոմատոլոգիայի արդյունավետ և ամբողջական կառավարման համար։
Como Stom « Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր » և «CRM համակարգ ատամնաբուժարանի համար» ատամնաբուժարանի , ստոմատոլոգիայի և ատամնաբուժական կաբինետների ու կլինիկաների կառավարման համար նախատեսված ծրագիր է, որը ավտոմատացնում է բոլոր աշխատանքային գործընթացները: Համակարգը օգնում է կազմակերպել հիվանդների գրանցումը, ախտորոշումը, բուժման ընթացքը և ֆինանսական հոսքերի կառավարումը: Դրանով դուք խնայում եք ժամանակը և ռեսուրսները՝ կենտրոնանալով հիվանդների որակյալ սպասարկման վրա: Վստահեք «Como Stom Ատամնաբուժարանի ծրագիր» -ին, որպեսզի Ձեր ստոմատոլոգիական կլինիկան դառնա առավել կազմակերպված և արդյունավետ: Թող ադմինիստրատիվ բեռը մնա մեզ վրա, իսկ դուք կենտրոնացեք Ձեր հիմնական առաքելության՝ բարձրակարգ բժշկական ծառայությունների մատուցման վրա։
Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom ։ Ընդունարանի աշխատանքի ավտոմատացում
Ընդունարանի աշխատանքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև Սոտոմատոլոգիայի ավտոմատացում իրականացնելու անփոխարինելի լուծում է « Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom » համակարգ ը ։ Ավտոմատացման և կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացման համար անթերի լուծում կհանդիսանա Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom -ի և CRM համակարգ ատամնաբուժարանի համար համակարգերի համակցությունը։
- Հիվանդների տվյալների հավաքագրում։
- Հիվանդների գրանցում։ Արագ և պարզեցված գրանցման համակարգ, որը թույլ է տալիս մուտքագրել նոր հիվանդների ամբողջական տվյալները:
- Այցելուների հերթագրում։ Կառավարեք այցելուների հերթերը՝ արդյունավետ պլանավորման միջոցով։
- Ծառայությունների գնացուցակ։ Բժշկական ծառայությունների թարմացվող և ճշգրիտ գնացուցակ՝ հարմարեցված կլինիկայի կարիքներին:
- Բժիշկների աշխատանքային գրաֆիկների կառավարում։ Կազմակերպեք բժիշկների աշխատանքային ժամանակացույցը՝ արդյունավետ պլանավորման միջոցով՝ խուսափելով ժամանակացույցի խաչումներից:
- Բժիշկների գործավարձերի հաշվարկ։ Ապահովեք գործավարձի հաշվարկների ճշգրտություն՝ կախված կատարված աշխատանքի ծավալից և պայմանագրերից:

Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom։ Բժշկական քարտի բաղադրիչները
Ստոմատոլոգիայի կառավարման ծրագիր Como Stom -ի բժշկական քարտի հիմնական բաղադրիճները ներկայացված են ստորև՝
Հետազոտում/Ախտորոշում։ Հիվանդի ընթացիկ վիճակի և ախտորոշման մանրամասն գրանցում։ Բժշկական զննումների և կատարված հետազոտությունների արդյունքների ամրագրում։
Ատամնաշարի քարտեզ։ Հիվանդի ատամնաշարի վիզուալ ներկայացում՝ յուրաքանչյուր ատամի համար առանձին նշումներով։ Հնարավորություն է տրվում գրանցել ատամների վիճակը, կատարված միջամտությունները և առկա խնդիրները։
Ռենտգեն և լուսանկարների կցագրում։ Բուժման ընթացքում կատարված ռենտգեն նկարների և ատամների լուսանկարների կցագրում։
Բուժման պատմություն։ Հիվանդի նախորդ այցելությունների և բուժման ընթացքում կատարված բոլոր գործողությունների պատմության պահպանում։
Բուժման պլան/Ծառայությունների նախահաշիվ։ Յուրաքանչյուր հիվանդի համար ավտոմատ ստեղծվում է բուժման պլան և համապատասխան նախահաշիվ՝ բուժման գործընթացը թափանցիկ դարձնելու համար:

Սոտոմատոլոգիայի ավտոմատացում։ Ադմինիստրատիվ բլոկի ավտոմատացման գործիքներ
Նյութածախսի հաշվարկը ապահովում է յուրաքանչյուր նյութի սպառման վերահսկում ComoWMS պահեստի կառավարման համակարգի միջոցով ։
Կլինիկայի ընդհանուր ծախսերի հաշվառում։ Ադմինիստրատիվ, տեխնիկական և այլ ծախսերի ավտոմատ գրանցում։ Como Stom-ը ապահովում է ծախսերի թափանցիկություն՝ ստեղծելով հստակ հաշվետվություններ։
Ֆինանսական հոսքերի վերահսկում։ Ֆինանսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Վերլուծական գործիքներ՝ եկամուտների և ծախսերի դինամիկ փոփոխությունների գնահատման համար։
Ապահովագրական կազմակերպությունների հետ աշխատանքի հաշվետվություններ։ Տվյալների ավտոմատ համակարգում՝ նվազեցնելով ժամանակի և ռեսուրսների կորուստը։
Լաբորատոր և ատամնատեխնիկների հետ աշխատանքի համակարգում և վերահսկում։ Աշխատանքի և պատվերների կատարման ժամկետների պատշաճ վերահսկում։

CRM համակարգ ատամնաբուժարանի համար
Como Stom համակարգը ամբողջությամբ ինտեգրված է Como CRM հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համակարգին։ Այն Ատամնաբուժարանների և ստոմատոլոգիաների դեպքում հաջողությամբ կիրառվում է իր B2C գործիքակազմով՝
CRM համակարգ ատամնաբուժարանի համար կիրառելու դեպքում Ձեր բուժառուները կստանան բարձրակարգ սպասարկու, կդառնան ավելի հավատարիմ և կդառնան ձեր ատամնաբուժարանի գովազդային գործակալները։
- Այցելուների սեգմենտավորում։ Տվյալների վերլուծություն և բաժանում խմբերի՝ ըստ տարիքային, սեռային, ծառայությունների նախընտրությունների կամ բուժման պատմության։
- Զանգերի կենտրոն՝ IP PBX։ Ինտեգրված IP հեռախոսակապ, որը թույլ է տալիս գրանցել զանգերի պատմությունը և ապահովել բարձրորակ կապ հաճախորդների հետ։
- SMS/Email հաղորդագրությունների ավտոմատ ուղարկում։ Տեղեկատվության տարածման, ծննդյան կամ տոնական օրերի շնորհավորանքների նպատակով։
- Հերթագրումների և պլանային այցերի հիշեցումներ։ Հաճախորդների նկատմամբ ուշադրության ցուցադրում՝ ամրապնդելով հարաբերությունները։
- Հաճախորդների բողոքների և գանգատների կառավարում։ Նպաստում է հաճախորդների բավարարվածության ապահովմանը ։
