Como Finance: Ֆինանսական հոսքերի կառավարման ծրագրային լուծում
Պատվիրել շնորհանդեսComo Finance – Ձեր բիզնեսի ֆինանսների կառավարման ծրագիրը
Como Finance մոդուլը Como Code-ի ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի անկյունաքարն է՝ ապահովելով ֆինանսական հոսքերի, ծախսերի և եկամուտների լիարժեք վերահսկում և հաշվառում։ Այս մոդուլը անփոխարինելի է ձեր բիզնեսի համար, քանի որ թույլ է տալիս գնահատել կազմակերպության եկամտաբերությունը, վերահսկել կանխիկ դրամական հոսքերը և բանկային հաշիվների շարժը, ինչպես նաև հաշվարկել ծառայությունների և ապրանքների ինքնարժեքը։
Այս համակարգը կապակցված է Como Code-ի բոլոր լուծումների հետ՝ հնարավորություն տալով ինտեգրված կերպով վերահսկել բիզնեսի ֆինանսական գործընթացները և կայացնել հիմնավորված որոշումներ։
Como Finance-ի ծրագրի հիմնական բաղադրիչները ծախսեր, եկամուտներ
Como Finance-ի բանկային գործառույթները հնարավորություն են տալիս վերահսկել բանկային հաշիվների շարժն ու մնացորդները ցանկացած պահի։ Դրամական հաշիվների հաշվառում ցանկացած փոխարժեքով։
Մուտք բանկային հաշվին համապատասխան հոդվածներով
- Ապրանքների իրացում/Գնորդների պարտքի վերանայում
- Կանխավճարների ստացում գնորդներից
- Վերադարձ մատակարարին
- Մուտք բանկային հաշվեհամար ինկասացիա/դրամի տեղաշարժ
- Մուտք հաշվին այլ հիմքերով, փոխառություններ և այլն
Ելք բանկային հաշվից
- Վճարում մատակարարին
- Գնորդի կանխավճարի հետ վերադարձ
- Ծախսեր
- Ելք հաշվից այլ նպատակ փոխառություններ և այլն
Վարկային գործարքներ և պայմանագրեր
- Վարկերի, լիզինգների և օվերդրաֆտերի հաշվառում
- Տոկոսագումարների և մարումների կառավարման գործիքակազմ
- Տոկոսագումարների և մայր գումարների անմիջական հաշվառում բանկի շարժում

Ֆինանսական հաշվառում և վերահսկում։ Շահույթի և եկամտաբերության վերլուծություն
Ֆինանսական հոսքերի կառավարում
- Եկամուտների և ծախսերի վերահսկում։
- Դրամական միջոցների շարժի հաշվառում՝ կանխիկ և բանկային։
- Ֆինանսական գործարքների փաստաթղթավորում։
- Գործընկերների ֆինանսական պարտավորություններ դեբետ/կրեդիտ
Ծախսերի պլանավորում և բաշխում
- Ծախսերի պլանավորման գործիքակազմ՝ աշխատավարձեր, վարձավճարներ, կոմունալ վճարներ, ծառայությունների մատակարարներ և այլ ծախսային խմբերի համար։
- Ծախսերի բաշխում՝ ինքնարժեքի հաշվարկի նպատակով։
- Փաստացի և պլանավորված ծախսերի համեմատում՝ վերլուծությունների և բյուջետավորման համար։
Շահույթի և եկամտաբերության վերլուծություն
- Վաճառված ապրանքի կամ ծառայության արժեքի հաշվարկ։
- Կազմակերպության եկամուտների և ծախսերի հարաբերակցության գնահատում։
- Գործողությունների շահութաբերության որոշում՝ ֆինանսական ռազմավարության մշակման համար։
