Como HRM Աշխատակազմի կառավարման համակարգ։ Մարդկային ռեսուրսների ավտոմատացված կառավարում

Պատվիրել շնորհանդես

Como HRM Աշխատակազմի կառավարման համակարգ

Աշխատակազմի կառավարման համակարգ Como HRM-ը մարդկային ռեսուրսների կառավարման  ժամանակակից ծրագիր է, որը նախատեսված է ՄՌԿ ստորաբաժանումների ավտոմատացում ապահովելու համար։ Այն  հատկապես օգտակար է 50-ից ավելի աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների համար։ Այն ամբողջությամբ ինտեգրված է Como ERP համակարգին ինչպես նաև ցանկացած մոդուլին, օրինակ՝ հյուրանոցի կառավարման համակարգին Como Hospitality կամ CRM համակարգին։ HRM Աշխատակազմի կառավարման համակարգ ը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կառավարման տակ պահել մեծաքանակ աշխատակազմը՝ կազմակերպելով գործընթացները կենտրոնացված և հստակ կերպով։ Այն ապահովում է ամբողջական տեսանելիություն մարդկային ռեսուրսների հետ կապված բոլոր տվյալների վերաբերյալ՝ անկախ ստորաբաժանումների քանակից։

Como ՄՌԿ ծրագրային համակարգը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ ներառյալ բանկային, ֆինանսական, առևտրային, արտադրական, առողջապահական և այլ ոլորտներում, որտեղ կարևոր է աշխատակազմի կառավարման ճշգրիտ և հստակ գործընթացների ապահովումը։

HRM Աշխատակազմի կառավարման ծրագիր ։ ՄՌ կառավարման համակարգը հարմարեցված է մեծ աշխատակազմ ունեցող կազմակերպությունների կարիքներին՝ առաջարկելով մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական և արդյունավետ լուծումներ: Համակարգի կիրառումը նպաստում է աշխատանքի թափանցիկության, արդյունավետության և կազմակերպվածության բարձրացմանը:

ՄՌԿ ստորաբաժանումների ավտոմատացում ՝ կազմակերպության կառուցվածք և աշխատակցի տվյալներ

HRM Աշխատակազմի կառավարման համակարգ ի միջոցով կառուցեք կազմակերպության կառուցվածքը և կառավարեք աշխատակիցների տվյալները դասակարգված և հստակ, իրականացրեք ՄՌԿ ստորաբաժանումների ավտոմատացում։

  • Կազմակերպության հիերարխիկ կառուցվածք։ Սահմանեք բաժիններ, ստորաբաժանումներ և հաստիքներ։
  • Հաստիկացուցակի կառավարում։ Հաստիքային միավորների փոփոխության և աշխատակիցների տեղաբաշխման հաշվառման հնարավորություն։
  • Աշխատակից-ղեկավար հարաբերությունների դիագրամ։ Տվյալ աշխատակցի ղեկավարի սահմանում և կամ ղեկավարին աշխատակիցների կցագրում՝ ներառելով պատասխանատվության և հաշվետվողականության հստակ սահմանումներ։
  • Թեկնածուի և աշխատակցի՝ անձնական տվյալների հավաքագրում և հաշվառում: Անձնական տվյալներ, կրթություն, աշխատանքային ստաժ։
  • Անձնական կապերի դիագրամ։ Անձնական կապերի գրաֆիկական արտապատկերում, տվյալների ավտոմատ հավաքագրում ինքնակենսագրական թերթիկից։
  • Գույքի հաշվառում: Աշխատակիցներին կցված գույքի և սարքավորումների հաշվառմանը՝ նվազեցնելով կորուստների և վնասների ռիսկերը:
Como HR Kazmakerputyan karucvatsq

Como HRM` Աշխատաժամանակի կառավարում և ավտոմատ տաբելների կազմում

HRM Աշխատակազմի կառավարման համակարգ ներդնելով աշխատաժամանակի հաշվառումը կիրականացվի ամբողջությամբ ավտոմատ ։ Աշխատաժամանակի կառավարման մոդուլը համատեղելի է մատնահետքի սկաներների և դիմաճանաչման սարքերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել մուտքի և ելքի ավտոմատ գրանցում։ Այս տեխնոլոգիաներն ապահովում են հստակ և անհատական վերահսկում՝ նվազեցնելով կեղծ գրանցումների և մուտքային տվյալների մանիպուլյացիայի ռիսկը։

Աշխատանքային գրաֆիկներ։ Հնարավոր է սահմանել և փոփոխել անհատական աշխատանքային գրաֆիկները, ինչը հեշտությամբ համակցվում է տաբելում՝ թույլ տալով ավտոմատ կերպով հաշվել և վերահսկել ուշացումները կամ բացակայությունները։

Տաբելների ավտոմատացված կառավարում։ Մուտքի և ելքի ժամանակների ավտոմատ հաշվարկ։

Տաբելում հարգելի բացակայության հաշվառում։ Ֆիզ արձակուրտ, բուլետեն , գործուղում, թրեյնինգներ, բուլետեն գործառույթների հաշվառման արդյունքում տաբելների գեներացիա։

Ուշացումների և բացակայությունների ծանուցում. ավտոմատ ծանուցումների միջոցով կարելի է տեղեկացնել պատասխանատու բաժիններին ու ղեկավարներին՝ ժամանակին արձագանքելու համար։

Como HR Fingerprint

HRM Աշխատակազմի կառավարման ծրագիր ՝ աշխատավարձ և հավասարացված վճարներ

Como HRM Աշխատակազմի  կառավարման համակարգը նախատեսված է աշխատավարձի հաշվարկի և բոլոր տեսակի ֆինանսական վճարումների կառավարման համար՝ ապահովելով գործընթացների ավտոմատացում և ճշգրտություն։ Ինչպես նաև այս HR ծրագիրը ապահովում է ՄՌԿ ստորաբաժանումների ավտոմատացում։

  • Հիմնական աշխատավարձի հաշվարկ. աշխատակիցների դրույքաչափերի հիման վրա կատարվում է հիմնական աշխատավարձի ավտոմատ հաշվարկ՝ ըստ աշխատաժամանակի և սահմանված գրաֆիկի։
  • Լրավճարներ և պարգևավճարներ։ Արտաժամյա աշխատանքի, գիշերային հերթապահությունների, տոնական օրերի համար, ինչպես նաև անհատական և թիմային բոնուսներ՝ ըստ սահմանված չափորոշիչների։
  • Արձակուրդային և փոխհատուցումներ։ Արրձակուրդային վճարների ավտոմատ հաշվարկում, փոխհատուցումներ և այլ վճարներ։
  • Վերջնահաշվարկ։ Աշխատանքային պայմանագրի դադարման կամ լուծարման դեպքում համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է վերջնահաշվարկը՝ ներառելով չվճարված աշխատավարձը, չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցումը, լրավճարներն ու այլ անհրաժեշտ վճարները
  • Վճարված աշխատավարձերի և այլ վճարների հաշվառում ERP համակակարգում և Como Finance մոդուլում։
Como HR Kazmakerputyun

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ և հաշվետվություններ

Como HRM համակարգը նախատեսված է փաստաթղթերի կառավարման ողջ գործընթացը պարզեցնելու և աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

  • Աշխատանքային պայմանագրեր տարբեր տեսակի այդ թվում գործավարձային,
  • Աշխատանքային հրամաններ և համաձայնագրեր,
  • Ծանուցագրեր և տեղեկանքներ,
  • Աշխատակցի անձնական թերթիկ,
  • Աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր /Տաբել/,
  • Աշխատավարձերի հաշվարկման տեղեկագրեր,
  • Ամսական պարտադիր հաշվետվություններ,
  • Արտաքին մարմիններին հանձնվող տարատեսակ հաշվետվություններ։

Աշխատակազմի կառավարման համակարգ HRM ` հաշվետվությունների մոդուլը նախատեսված է աշխատակիցների աշխատանքի և կատարողականի ամբողջական վերլուծության համար՝ ներառելով KPI (Key Performance Indicators) ցուցանիշների վերլուծություն։

  • Աշխատաժամանակի օգտագործման արդյունավետություն՝ ըստ նախապես սահմանված չափանիշների։
  • Կատարված աշխատանքների ծավալը և որակը՝ թիմային և անհատական մակարդակներում։
  • Արտաժամյա և նախագծային աշխատանքների կատարողականություն։
  • Արդյունքների համեմատություն պլանավորված և փաստացի ցուցանիշների միջև։
Como HR Ashxatanqic azatum 2