Բիզնես պրոցեսների կառուցում Como Code -ի խորհրդատուների օգնությամբ

Կապ մեզ հետ

Արդյունավետ Բիզնես պրոցեսներ՝ ձեր հաջողության կառուցվածքը

Բիզնեսի աճն ու արդյունավետությունը մեծապես կախված են կազմակերպության ընթացակարգերի կառուցվածքի որակից: Մեր ընկերության փորձը ցույց է տալիս, որ բիզնես պրոցեսների ճիշտ կառուցումն ու կառավարումը ոչ միայն բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը, այլեւ կանխում հնարավոր սխալները և բացթողումները: Նախքան ավտոմատացումը մենք կկառուցենք և կներդնենենք ձեր բիզնեսի պրոցեսները՝ հիմնվելով ձեր կազմակերպության կարիքների վրա: Իսկ մինչ այդ պետք է կատարվի  Բիզնեսի գնահատում, որից հետո էլ  Ծրագրային ապահովման ներդրում և հարմարեցում։

Բիզնես պրոցեսների նախնական կառուցում եւ փորձարկում

Սկզբնական փուլում բիզնես պրոցեսները կառուցվում և փորձարկվում են փոքր ֆոկուս խմբերի հետ: Այս փուլում կատարվում է պրոցեսների նախնական ներդրում՝ տեղայնացնում ենք բիզնեսի համար ամենակարևոր գործընթացները և նախնական լուծումները: Եվ քանի որ բիզնեսը շատ բաղադրիչներ ունի՝ փոխկապակցված շատ ֆակտորներ կան, ապա բիզնես վերլուծաբանը կարող է ինչ-որ մի բան հաշվի առած չլինի, ներդրած չլինել ու այդտեղ բացթողում  լինի։ Այս պատճառով էլ փոքր ֆոկուս խմբով մոնիտորինգ է արվում, որ տեսնենք՝ լա՞վ է աշխատում, թե՞ ոչ, նոր միայն ներդնում ենք նախնական տեսքով։ Նախնական ներդրումից հետո բիզնես պրոցեսը ադապտացիայի ու ռեինժեներինգի փուլ է մտնում։

Business Process Building Workflow Diagram Arm 1440

Բիզնես ընթացակարգերի ադապտացիա, ռեինժեներինգ, պրոցեսի պատասխանատուներ

Ադապտացիա եւ ռեինժեներինգ

Նախնական ներդրումից հետո պրոցեսները անցնում են ադապտացիայի փուլ: Սա նշանակում է, որ բիզնես պրոցեսներն ու ծրագրային լուծումները հարմարեցվում են ձեր բիզնեսի պահանջներին․ հա՛մ բիզնես պրոցեսներն ենք այդ ընթացքում փոխում, հա՛մ ֆունկցիոնալ հնարավորությունները, որ համապատսպանեն այդ բիզնես պրոցեսներին։Արդեն աշխատող պրոցեսները կրկին գնահատվում են և, ըստ անհրաժեշտության, վերակառուցվում՝ անցնում ռեինժեներինգի փուլ: Որից հետո միայն նշանակվում են պատասխանատուները։

Պատասխանատուների եւ գործառույթների հստակեցում

Յուրաքանչյուր հաջող բիզնես պրոցես ունի հստակ պատասխանատուներ: Նրանք երկու մակարդակի են՝ ողջ գործընթացի անխափանությունը հսկող պատասխանատու եւ առանձին բլոկների պատասխանատուներ: Յուրաքանչյուր բլոկի պատասխանատու հստակ գիտի իր դերը, օրինակ, պատվերի հավաքում՝ գնալ պահեստի բաժնում ցուցակով անցնել, հավաքել պատվերը, իսկ եթե, օրինակ, վճարումը չի կատարվել՝ նամակով հիշեցնել, որ՝ վճարումը չեք կատարել, ապա հաշիվ-ապրանքագրի ձևավորում ու տրաամադրում, որի պատասխանատուն էլ կարող է լինել հաշվապահը: Ըստ կազմակերպության տեսակի՝ գործընթացները տարբեր են լինում։

Ծրագրային լուծումներ եւ ադապտացիա

Նախքան ծրագրերի ներդրումը, անհրաժեշտ է ունենալ բիզնես պրոցեսների մասին ամբողջական պատկերացում: Այնուհետև, ներդրվում է նախնական լուծում, որը հետագայում ադապտացվում է բիզնեսի ընթացիկ պահանջներին:Ծրագրերը նախագծվում են այնպես, որ կարողանան նպաստել բիզնես պրոցեսների զարգացմանը: Ավելացվում են գործառույթներ, որոնք համապատասխանում են ձեր բիզնեսի կարիքներին:

Ինչո՞ւ ընտրել Քոմո Կոդը

  • Պրոցեսների մանրամասն աուդիտ
  • Ճկուն նախագծում և ծրագրային ապահովման ներդրում
  • Անընդհատ ադապտացիա և ռեինժեներինգ
  • Գործընթացների մշտադիտարկում և պատասխանատուների հստակեցում
  • Մեր մասնագետներն ունեն 16 տարվա փորձառություն

Եթե ձեր բիզնեսը ավելի ճկուն, հստակ և արդյունավետ բիզնես պրոցեսների կարիք ունի, ապա Como Code-ի թիմը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր փուլում: Պատրաստվեք արդյունավետության նոր մակարդակի մեր փորձառու մասնագետների օգնությամբ, որից հետո էլ նրանք կկատարեն Ծրագրային համակարգերի սպասարկում:

Business Process Building Why Como Code 2