Como code։ Բիզնեսի կառավարման ծրագրային լուծումներ։
Ավտոմատացրեք Ձեր բիզնեսը մեզ հետ, թե ցանկանում եք այսպես։

Պատվիրել շնորհանդես

Բիզնեսի կառավարման ծրագրեր և ավտոմատացված համակարգեր՝ ստեղծված ձեզ համար

Como CRM

Como CRM համակարգ` հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում

CRM համակարգը կազմակերպություններին հնարավորություն է տալիս կուտակել և վերլուծել հաճախորդների մասին տվյալներ, ապահովել անհատական մոտեցում և բարելավել սպասարկման որակը...

Իմանալ ավելին >

Como ERP

Como ERP Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում և կառավարում

Como ERP-ն նախատեսված է տարբեր ոլորտների կազմակերպությունների համար՝ արտադրություն, սպասարկում, մեծածախ և մանրածախ առևտուր, ինչպես նաև առողջապահական հաստատություններ։ Համակարգը հնարավորություն է տալիս օպտիմալացնել աշխատանքային հոսքերը, ապահովել բաժինների արդյունավետ համագործակցություն և բարձրացնել բիզնեսի արտադրողականությունը։

Իմանալ ավելին >

Como HRM

Como HRM Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ

Como HR-ը մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից լուծում է, որը նախատեսված է հատկապես 50-ից ավելի աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների համար։ Como HR համակարգը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ ներառյալ բանկային, ֆինանսական, առևտրային, արտադրական, առողջապահական և այլ ոլորտներում, որտեղ կարևոր է աշխատակազմի կառավարման ճշգրիտ և հստակ գործընթացների ապահովումը

Իմանալ ավելին >

Como Production

Como Production արդարթույան կառավարման ծրագրային լուծում

Como Code Արտադրություն ծրագիրը ստեղծված է փոքր և մեծ արտադրական ձեռնարկությունների համար՝ արտադրական գործընթացները արդյունավետ պլանավորելու և վերահսկելու նպատակով։ Այն թույլ է տալիս փաստաթղթավորել և վերահսկել արտադրական ցիկլի բոլոր փուլերը՝ մատակարարումից մինչև արտադրանքի թողարկում։

Իմանալ ավելին >

Como Trade/Retail

Մանրածախ առևտրի կառավարման ծրագրային փաթեթ

Como Trade-Retail ծրագրային փաթեթը մանրածախ առևտրի կազմակերպման և կառավարման համար ստեղծված բազմաֆունկցիոնալ լուծում է: Այն թույլ է տալիս վերահսկել մանրածախ առևտրային բոլոր գործընթացները՝ ապրանքների ստացումից մինչև իրացում, ֆինանսական հոսքերի կառավարում ...

Իմանալ ավելին >

Como Finance

Como Finance ֆինանսական հոսքերի կառավարում

Como Finance մոդուլը Como Code ERP համակարգի հիմնական բաղադրիչն է, որը համակցում է ֆինանսական հաշվառման և վերահսկման ամբողջական գործիքակազմը։ Այն նախատեսված է կազմակերպությունների ֆինանսական հոսքերի, ծախսերի և եկամուտների կառավարման համար՝ ապահովելով հստակություն, ճշգրտություն և արդյունավետություն։

Իմանալ ավելին >

Como Restaurant

Como RMS Ռեստորանի կառավարման համակարգ

Como RMS Ռեստորանի կառավարման ծրագրային ապահովումը, նախատեսված է ռեստորանների, սրճարանների, բարերի և սննդի սպասարկման կետերի համար՝ նպաստելով HoReCa բիզնեսի արդյունավետության բարձրացմանը։
Como RMS ավտոմատացված համակարգը ներառում է գործիքների համակցություն:

Իմանալ ավելին >

Como Stom

Como Stom՝ Ատամնաբուժարանի կառավարման ավտոմատացված համակարգ

Como Stom ծրագրային ապահովումը ստոմատոլոգիական կլինիկաների և կաբինետների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու անփոխարինելի լուծում է։ Այն թույլ է տալիս կրճատել ադմինիստրատիվ աշխատանքը և կենտրոնանալ բուժման ընթացքի և հիվանդի առողջության վրա։

Իմանալ ավելին >

Como Trade/Wholesale

Como Trade/Wholesale մեծածախ առևտրի կառավարման լուծում

Como Trade Wholesale-ը ստեղծվել է մեծածախ առևտրի ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով բազմազան պահանջներին։ Como Trade-ը կօգնի ավտոմատացնել առևտրային գործընթացների հիմնական փուլերը՝ ներառյալ գնումների կառավարումը, այդ թվում ներմուծումների փուլում, պահեստավորման գործընթացները, պատվերների ձևավորումը, մեծածախ իրացումը և ֆինանսական միջոցների վերահսկումը

Իմանալ ավելին >

Como BPM

Como BPM Բիզնես գործընթացների ավտոմատացում

Como BPM (Business Process Management) մոդուլը բիզնես գործընթացների կառավարման լուծում է, որը նախատեսված է կազմակերպության բոլոր հիմնական գործողությունների ավտոմատացման և վերահսկման համար։ Մոդուլը տրամադրում է բիզնեսի օպտիմալացման գործիքակազմ՝ ապահովելով գործընթացների վերլուծություն, մոնիտորինգ և հստակ հաջորդականության կառավարում։


Como BPM-ը ներկայացված է որպես առանձին մոդուլ, որը ինտեգրվում է Como CRM, Como Trade, Como Finance և այլ համակարգերի հետ՝ ապահովելով միավորված հարթակ բիզնեսի բոլոր գործընթացների համար։ Այս ինտեգրված մոտեցումը թույլ է տալիս բոլոր բաժիններին աշխատել համակցված ձևաչափով՝ միևնույն բազայից օգտվելով։

Իմանալ ավելին >

Como WMS

Como WMS` Պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարում

Պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարման ավտոմատացված համակարգերը թույլ են տալիս ապահովել գործընթացների վերահսկողություն և արդյունավետություն։ Ապրանքների մուտքագրումը, դուրսգրումը, տեղաշարժը և գույքագրումը դառնում են ավելի հստակ և արագ՝ նվազեցնելով սխալների և վատնումների ռիսկերը

Իմանալ ավելին >

Como Hospitality

Como Hospitality` Հյուրանոցների և առողջարանների կառավարում

Como Hospitality հյուրանոցային կառավարման լուծումը ապահովում է սենյակների զբաղվածության, ռեզերվացիաների, վճարումների և հաճախորդների նախասիրությունների ամբողջական վերահսկողություն։ Արագ բնակեցում, ճկուն գնային քաղաքականություն և կորպորատիվ համագործակցություն՝ այս ամենը միավորում ենք մեկ հարթակում՝ Ձեր հյուրերին լավագույն փորձառություն ապահովելու համար

Իմանալ ավելին >

Como Fleet

Como Fleet Մեքենա - մեխանիզմների կառավարում

Como ERP Fleet-ը ավտոպարկի կառավարման լուծում է՝ նախատեսված բեռնատար, մարդատար և շինարարական մեքենաների մոնիտորինգի, տեխսպասարկման, վառելիքի լիցքավորման, վերանորոգման և GPS տվյալների կառավարման համար՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ծախսերի վերահսկում։

Իմանալ ավելին >

Como Trade

Como Trade

Առևտրի ծրագիր - Como Trade ՝ մեծածախ և մանրածախ վաճառքի կառավարում մեկ հարթակից : Ապրանքանյութական արժեքների , պահեստների, ֆինանսական հոսքերի, առևտրային փաստաթղթերի վերահսկման լուծում։

Իմանալ ավելին >