Առևտրի ծրագիր - Como Trade ՝ մեծածախ և մանրածախ վաճառքի կառավարում մեկ հարթակից
Պատվիրել շնորհանդեսԱռևտրի ծրագիր . մեծածախ և մանրածախ վաճառքների կառավարման միասնական համակարգ
Como Trade – Առևտրի ծրագիր կամ առևտրի կառավարման համակարգը հնարավորություն է ընձեռում , որպեսզի յուրաքանչյուր առևտրային ընկերություն կարողանա ավտոմատացնել վաճառքի գործընթացները, կառավարել ապրանքների շարժը, պահեստները և ֆինանսական հոսքերը՝ առանց ավելորդ բարդությունների։
Առևտրային բիզնեսի արդյունավետ կառավարման համար կարևոր է ունենալ ճշգրիտ տեղեկատվություն վաճառքների, ապրանքային մնացորդների և հաճախորդների վերաբերյալ։ Առևտրի ծրագիր ՝ կառավարման համակարգը թույլ է տալիս հետևել մանրածախ և մեծածախ վաճառքներին, ստանալ ավտոմատացված հաշվետվություններ, կառավարել պահեստները, մատակարարումների գործընթացները և ապահովել բանկային գործարքների հստակ վերահսկում։
Բացի վաճառքի կառավարման գործիքներից, մեր Առևտրի ծրագիր ը օգնում է վերահսկել ծախսերը, կանխատեսել ֆինանսական հոսքերը և օպտիմալացնել մատակարարման գործընթացները։ Ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է միացյալ հարթակում, որտեղ տվյալները վերլուծվում են իրական ժամանակում ՝ ապահովելով ճշգրիտ և օպտիմալ որոշումների կայացում։ Առևտրի կառավարման համակարգ ը ունի հնարավորություն ամբողջությամբ ինտեգրվելու Como CRM ծրագրին կամ մոդուլներին։ CRM ինտեգրման հնարավորությունը թույլ է տալիս պահպանել հաճախորդների տվյալները, հետևել նրանց պահանջներին և ապահովել անհատական մոտեցում։ Վաճառքի գործակալները կարող են հեշտությամբ կառավարել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, տեսնել գնման պատմությունը և տրամադրել հատուկ առաջարկներ։
Առևտրի ծրագիր . մեծածախ վաճառք
Como Trade առևտրի կառավարման համակարգը առաջարկում է արդյունավետ և ավտոմատացված լուծումներ մատակարարումների և գնորդների, գնումների և պատվերների կառավարման համար։ Այն ապահովում է բիզնեսի գործընթացների օպտիմալացում, թափանցիկություն և ֆինանսական հոսքերի վերահսկում, ինչը թույլ է տալիս բարձրացնել ընկերության արդյունավետությունը։
- Պատվերների կազմակերպում և վերահսկում։ Պատվերների կարգավիճակի հետևում՝ մատակարարներին ուղարկվելուց մինչև ստացում ։ Գործընթացների ավտոմատացում և անհրաժեշտ փաստաթղթերի արտահանում
- Ապրանքների ներմուծում և ինքնարժեքի հաշվարկ։ Ծախսերի բաշխում և ինքնարժեքի հաշվարկ մեկ միավորի համար։
- Գործընկերների տվյալների կառավարում։ Պարտքերի և կանխավճարների վերահսկում։ Հաշիվ-ապրանքագրերի, վճարումների և վերադարձների կառավարում
- Գործընկերների տվյալների կառավարման գործիքներ։ Պատվերների ամբողջական ցանկ և վաճառքի փաստաթղթեր։ Ֆինանսական պարտավորությունների և վճարումների պատմություն

Առևտրի ծրագիր . մանրածախ վաճառք
Como Trade – Առևտրի ծրագիր մանրածախ վաճառքի կառավարման մոդուլը նախատեսված է ցանկացած տեսակի մանրածախ բիզնեսի ավտոմատացման և օպտիմալացման համար։ Այն ապահովում է վաճառքի գործընթացի կառավարման ամբողջականություն, սկսած ապրանքների ստացումից մինչև իրացում, ֆինանսների վերահսկում և վաճառքների վերլուծություն։
- Միաժամանակյա հաճախորդների սպասարկում՝ հերթերից խուսափելու համար
- Ինտեգրված սկաներներ և դրամարկղային մեքենաներ՝ արագ սպասարկման համար
- Գնացուցակների սահմանում և կառավարում տարբեր վաճառակետերի համար
- Քաշով ապրանքների վաճառքի ավտոմատացում՝ կշեռքների ինտեգրմամբ
- Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում
- Վաճառքի գործակալների կատարած գործարքների հաշվառում
- Մոտիվացիոն համակարգ վաճառքների ավելացման համար

Առևտրի կառավարման համակարգ ՝ պահեստների և ապրանքների վերահսկում
Como WMS (Warehouse Management System) պահեստի կառավարման մոդուլը նախատեսված է միջին և խոշոր պահեստների, առևտրային ձեռնարկությունների աշխատանքի օպտիմալացման համար։ Այն ապահովում է պահեստային գործընթացների ամբողջական վերահսկողություն, նվազեցնում կորուստները և բարձրացնում օպերացիոն արդյունավետությունը, պահեստի կառավարման մոդուլը Como ERP համակարգին պատկանող ենտահամակարգ է և այն ամբողջությամ համակցված է Առևտրի ծրագիր համակարգին ։ Համակարգը թույլ է տալիս իրական ժամանակում կառավարել պահեստի տվյալները, վերահսկել ապրանքների շարժը, ստանալ հաշվետվություններ և ավտոմատացնել հիմնական գործընթացները՝ սկսած ապրանքների ընդունումից մինչև դրանց դուրսգրում։
- Ապրանքների մուտք, ստուգում և հաշվառում : Ապրանքների ստուգում և գրանցում շարժական սարքերով և սկաներներով Վնասված և պակաս ապրանքների դեֆեկտուրայի հաշվառում
- Պաշարների կառավարում
- Պահեստում ապրանքների քանակի և պիտանիության ժամկետների վերահսկում
- Մնացորդների, դուրսգրումների, վերադարձների և գույքագրման կառավարում
- Պատվերների կառավարում, Ներքին տեղափոխման պահանջագրերի ստեղծում
- Տեղաբաշխման ռազմավարություններ: Պահեստային տարածքների օպտիմալ օգտագործում՝ ըստ ապրանքի չափերի, տեսակի և պիտանիության ժամկետի
- Պահեստի փաստաթղթեր՝ մուտքի օրդերներ, ձեռքբերման հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր, դուրսգրման ակտեր
- Հաշվետվություններ՝ ապրանքային մնացորդների, շարժի, ժամկետանց ապրանքների վերաբերյալ

Առևտրի ծրագիր / կառավարման համակարգ ՝ Ֆինանսական հոսքեր
Como Finance մոդուլը Como ERP համակարգի և Como Trade առևտրի ծրագիր համակարգի առանցքային բաղադրիչն է, որը նախատեսված է ֆինանսական հոսքերի, ծախսերի, եկամուտների և բանկային գործարքների վերահսկման համար։ Այն ապահովում է բիզնեսի եկամտաբերության հաշվարկ, կանխիկ դրամական միջոցների կառավարում և վարկային գործարքների վերահսկում՝ դարձնելով ֆինանսական պլանավորումը առավել ճշգրիտ և արդյունավետ։
- Եկամուտների և ծախսերի վերահսկում
- Կանխիկ և բանկային միջոցների հաշվառում
- Գործընկերների ֆինանսական պարտավորությունների կառավարում (դեբետ/կրեդիտ)
- Բանկային հաշիվների մնացորդների և շարժի վերահսկում
- Գնորդներից կանխավճարների ստացում և վերադարձ
- Վճարումներ մատակարարներին և տարբեր ծախսերի կառավարում
- Վարկերի, լիզինգների և օվերդրաֆտերի հաշվառում
- Տոկոսագումարների և մարումների կառավարման գործիքներ
- Ծախսերի պլանավորում և բաշխում` աշխատավարձերի, կոմունալ վճարների, վարձավճարների և այլ ծախսերի պլանավորում
- Ծախսերի բաշխում ինքնարժեքի հաշվարկի նպատակով
- Պլանավորված և փաստացի ծախսերի համեմատական վերլուծություն
- Շահույթի և եկամտաբերության վերլուծություն

Ինչու ընտրել Como Trade - Առևտրի ծրագիր - Կառավարման համակարգ
Como Trade առևտրի կառավարման ծրագիրը առաջարկում է արդյունավետ, ճկուն և ավտոմատացված լուծում մանրածախ և մեծածախ առևտրի բոլոր գործընթացների համար։ Այն նախատեսված է ապրանքների հաշվառման, պահեստների կառավարման, վաճառքների ավտոմատացման և ֆինանսական հոսքերի վերահսկման համար՝ ապահովելով բիզնեսի արդյունավետությունը։
Como Trade կառավարման համակարգի առավելություններն են՝
Վաճառքի գործընթացի ավտոմատացում ։ Ապրանքների և ծառայությունների վաճառքի կառավարման ամբողջական համակարգ։ Միաժամանակյա հաճախորդների սպասարկում՝ հերթերից խուսափելու համար ։ Ինտեգրված սկաներներ և դրամարկղային մեքենաներ՝ արագ վաճառքների համար
Պահեստի կառավարման և մատակարարումների վերահսկում։ Ապրանքների ստացում, տեղաբաշխում և պաշարների կառավարում։ Մատակարարների հետ գործարքների հստակ վերահսկում։ Պատվերների և առաքումների կառավարման գործիքակազմ
Ֆինանսական հաշվառում և վճարումների վերահսկում։ Վաճառքների և ծախսերի վերահսկում՝ եկամուտների վերլուծությամբ։ Դրամական հոսքերի կառավարում՝ կանխիկ և բանկային գործարքների վերահսկում։ Գնորդների և մատակարարների ֆինանսական պարտավորությունների ավտոմատացում
CRM ինտեգրում՝ հաճախորդների հետ կապի բարելավման համար ։ Հաճախորդների տվյալների կառավարման կենտրոնացված համակարգ ։ Վաճառքների պատմության հետևում և անհատականացված առաջարկների ստեղծում։ Հաճախորդների լոյալության ծրագրերի աջակցում
Como Trade-ը իդեալական լուծում է մանրածախ և մեծածախ առևտրի համար՝ ապահովելով գործընթացների ամբողջական ավտոմատացում և բիզնեսի արդյունավետության բարձրացում։
Կարդացեք նաև այլ նյութեր՝
- Մանրածախ առևտրի ավտոմատացումը Հայաստանում․ Սթրեսից դեպի բիզնեսի զարգացում
- Հարկային փոփոխությունների շոկը ՓՄՁ-ի փոխարեն կհաղթահարի ՏՏ ընկերության մշակած ավտոմատացման ծրագիրը
- Ավտոմատացման Դերը Հյուրանոցային, Ռեստորանային և Զբոսաշրջային Բիզնեսներում
- Ինչպես Աշխատակիցների Վերապատրաստումը Կարող է Փոխակերպել Ձեր Բիզնեսը