Ծրագրային համակարգերի սպասարկում՝ օգտվեք Como Code-ի տեխնիկական աջացքցությունից

Կապ մեզ հետ

Ծրագրային համակարգերի սպասարկում․ ինչո՞ւ է դա անհրաժեշտ Ձեր բիզնեսին

Բիզնեսը զարգանում է, փոփոխվում եւ ընդլայնվում՝ ստեղծելով նոր պահանջներ եւ մարտահրավերներ: Ծրագրային համակարգերի սպասարկումը դառնում է այդ գործընթացի առանցքային մասը, քանի որ այն ապահովում է ծրագրերի անխափան աշխատանքն ու արդիականությունը ցանկացած փոփոխության դեպքում՝ հաջորդելով ծրագրի ներդրման Բիզնեսի գնահատում, Բիզնես պրոցեսների կառուցում, Ծրագրային ապահովման ներդրում և հարմարեցում փուլերին:

Ծրագրային ապահովումը բիզնեսի հետ «ապրում» է. այն օգնում է հարմարվել նոր պայմաններին, գործընթացներին եւ օրենքներին: Սակայն հաճախ մարդիկ ծրագրային լուծումներ ձեռք են բերում՝ առանց նախապես հաշվի առնելու սպասարկման պահանջներն ու ծախսերը: Պատկերացրեք, եթե Դուք ունեք փոքր խանութ, ձեռք եք բերել ու ներդրել խանութի կառավարման ծրագիր։ Այնուհետև որոշում եք ավելացնել նաեւ հացի փուռ, ապա Ձեր խանութի և պահեստների կառավարման ծրագրային լուծումը չի կարող ավտոմատ կերպով հարմարվել նոր պահանջներին. անհրաժեշտ կլինի հստակ եւ շարունակական սպասարկում:

Օրենքների փոփոխությունները նույնպես պահանջում են ծրագրային համակարգերի սպասարկում: Օրինակ, վերջերս օրենսդրորեն պահանջվեց QR կոդերի ներդրում, ինչը պահանջում է ծրագրերի նորացված ֆունկցիաներ՝ գծիկավոր կոդերից անցնելու QR կոդերի: Բացի այդ, ՀԴՄ սարքերը պետք է համատեղելի լինեն օնլայն տպագրման նոր պահանջների հետ, ինչը նույնպես պահանջում է համակարգերի հարմարեցում:

Ներկայացնենք իրական օրինակ. օրենսդրական պահանջների փոփոխության արդյունքում շատ ընկերություններ ստիպված եղան ներդնել QR կոդերի համակարգը: Մենք աջակցեցինք մեր հաճախորդներին՝ արդիականացնելով նրանց ծրագրերը, ապահովելով տվյալների ճշգրտությունը եւ համապատասխանությունը նոր օրենքներին: Բացի այդ, երբ հաճախորդների ՀԴՄ սարքերը փչանում են կամ անհրաժեշտ է դրանք փոխարինել, մեր թիմը ծրագիրը հարմարեցնում է այնպես, որ բիզնեսի գործունեությունն այդ ընթացքում չընդհատվի:

Como Code - ն առաջարկում է սպասարկման հետևյալ ձեւաչափերը

  • Անվճար սպասարկում։ Պարզ տեխնիկական հարցերի արագ լուծում հեռահար միջամտությամբ կամ խորհրդատվությամբ: Ներառում է աջակցություն առանց ծրագրային փոփոխությունների:
  • Տարեկան սպասարկում (վճարովի)։ Ներառում է ծրագրային փոփոխություններ, նոր ֆունկցիաների մշակում, օպտիմալացում և բարդ խնդիրների լուծում: Հարմար խոշոր և միջին ընկերությունների համար, որոնք ստանում են թարմացումներ և բարելավումներ ավտոմատ կերպով:
  • Ամսեկան սպասարկում (վճարովի) Նախատեսված նորաստեղծ ընկերությունների կամ ներդրման գործընթացում գտնվող համակարգերի համար: Հարմար տարբերակ՝ ձեր պահանջների ձևավորման և համակարգի փորձարկման փուլում:
  • Ժամային սպասարկում (վճարովի) Իդեալական փոքր ընկերությունների համար, որոնք օգտվում են ծառայություններից՝ ըստ պահանջի: Վճարում է կատարվում միայն անհրաժեշտության դեպքում:
Software Implementation Como Specialists