Դեղագործական CRM | Como Code CRM համակարգ դեղագործական ընկերությունների համար

Կապ մեզ հետ

CRM համակարգ դեղագործական ընկերությունների համար

CRM համակարգ դեղագործական ընկերությունների համար | Նորարարական լուծում վաճառքի և մարքեթինգի ավտոմատացման համար

Դեղագործական CRM համակարգ ը ծրագրային լուծում է, որը նախատեսված է դեղագործական ընկերությունների վաճառքի և մարքեթինգի գործընթացների կառավարման համար։ Այն հնարավորություն է տալիս միավորել բժշկական հաստատությունները, դեղատները և դեղատնային ցանցերը , ստեղծելով ավտոմատացված համակարգ հաճախորդների և գործընկերների հետ փոխհարաբերությունների կառավարման համար։

Մյուս կողմից, դեղագործական CRM համակարգ ը հնարավորություն է տալիս հաշվառել բժիշկների, դեղագետների և առողջապահական հաստատությունների հետ հարաբերությունները, ստեղծելով կազմակերպված, անվտանգ և հասանելի տվյալների բազա։ CRM համակարգ դեղագործական կազմակերպությունների համար ծրագրային համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն դեղագործական ընկերությունների բժշկական ներկայացուցիչների կողմից, այլև այն կազմակերպությունների, որոնք առնչվում են առողջապահության ոլորտին՝

  •  Լաբորատորիաներ
  • Ախտորոշիչ կենտրոններ
  •  Բժշկական սարքավորումների մատակարարներ
  • Դեղատնային ցանցեր և անհատական դեղատներ

Դեղագործական CRM համակարգ ՝ ներդրման կարևորությունը կոնտակտային տվյալների պաշպանություն

Դեղագործական ընկերության շուկայում հաջողությունն ու առաջխաղացումը մեծապես կախված են նրանից, թե որքանով է տվյալ ընկերության ներմուծած կամ արտադրված դեղամիջոցը հայտնի բժիշկների շրջանում։ Շատ երկրներում դեղերի և դեղանյութերի գովազդն արգելված է, ինչը ստիպում է դեղագործական ընկերություններին կենտրոնանալ բժիշկների հետ երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման և կապի ամրապնդման վրա։

Այստեղ է, որ դեղագործական CRM համակարգը դառնում է կարևոր գործիք, որը դեղագործական ընկերություններին թույլ է տալիս համակարգված ձևով կառավարել այս հարաբերությունները, նվազեցնել անհատական գործակալներից կախվածությունը և պահպանել տվյալների անվտանգությունը։

Դեղագործական ընկերությունների համար տվյալների կորուստը մեծ խնդիր է, հատկապես այն դեպքերում, երբ բժշկական ներկայացուցիչը հեռանում է աշխատանքից։ Եթե տվյալները պահվում են Excel ֆայլերում կամ այլ անկազմակերպ ձևաչափով, ապա դրանք կարող են կորչել կամ նույնիսկ հայտնվել մրցակցի ձեռքում

✅ CRM համակարգ դեղագործական ընկերությունների համար ապահովում է, որ բժիշկների, դեղատների, առողջապահական հաստատությունների և կոնտակտային անձանց տվյալները պահվեն կենտրոնացված, ապահով և կառավարվող միջավայրում։

✅ Ամենավատ սցենարը, երբ գործակալը հեռանում է և իր հետ տանում ձեր բիզնեսի ամենաթանկ կապիտալը՝ բժիշկների կոնտակտները, այլևս հնարավոր չի լինի։

CRMPharmacy-min

Դեղագործական CRM ։ Բժշկական ներկայացուցիչների վերահսկում և աշխատանքի վերլուծություն

✅ Աայցելությունների և հանդիպումների հաշվառում – բոլոր այցերն ու շփումները գրանցվում են CRM-ում՝ թույլ տալով ղեկավարությանը հետևել գործընթացներին։

✅ Զանգերի վերահսկում և ձայնագրություններ – CRM համակարգը ինտեգրվում է IP հեռախոսակայանի հետ, ինչը թույլ է տալիս հետևել հեռախոսազանգերի պատմությանը և վերլուծել կապի արդյունավետությունը։

✅ Հանդիպումներ , Զանգեր, Այցելություններ իրացում և մարքեթինգի KPI սահմանում – շաբաթական, ամսական և եռամսյակային առաջադրանքներ և վերլուծություններ, որոնք օգնում են ներկայացուցիչների թիմին կենտրոնանալ հիմնական նպատակների վրա։

✅ Պրոմո նյութերի և ներկայացուցչական ծախսերի վերահսկում – ընկերությունը կարող է հետևել, թե ինչպիսի մարքեթինգային նյութեր են տրամադրվել բժիշկներին, դեղատներին և առողջապահական հաստատություններին։

 

KPI Diagram1

CRM համակարգը դեղագործական ընկերությունների համար ` Մարքեթինգի կառավարում

CRM համակարգը դեղագործական ընկերությունների համար թույլ է տալիս ավտոմատացնել մարքեթինգային գործընթացները, կազմակերպել տարբեր ձևաչափերի միջոցառումներ՝ սեմինարներ և կրթական հանդիպումներ, փորձի փոխանակման միջոցառումներ, Նոր դեղամիջոցների շնորհանդեսներ ինչպես նաև ազատ ոճի երեկոներ և խթանող միջոցառումներ։ Այս միջոցառումները նպաստում են բժիշկների և առողջապահական ոլորտի մասնագետների լոյալության բարձրացմանը, ինչը հնարավորություն է տալիս դեղագործական ընկերությանը ամրապնդել իր կապերն ու մեծացնել իր շուկայական դիրքերը։

CRM համակարգը նաև թույլ է տալիս հաշվարկել ROI (Return on Investment), ինչը կարևոր է միջոցառումների արդյունավետության գնահատման համար։

  • Բժիշկների և դեղագետների սեգմենտավորում ։ CRM համակարգ ը թույլ է տալիս բաժանել բժշկական ոլորտի աշխատակիցներին սեգմենտների՝ ըստ մասնագիտության, գիտական աստիճանի, տարիքային խմբի, գործունեության ոլորտի և այլ չափանիշների։
  • Ծննդյան օրերի ավտոմատ հիշեցումներ։ Բժիշկները հատկապես գնահատում են անհատականացված մոտեցումը, և CRM համակարգ ը ձեր թիմին թույլ կտա ժամանակին շնորհավորել նրանց ծննդյան օրը՝ փոքրիկ նվեր, Ներկայացուցչի զանգ կամ անհատականացված SMS / EMAIL ձեր ընտրությամբ ։
  • Անհատականացված հրավերներ և ծրագրային ձևաթղթեր։ Համակարգը հնարավորություն է տալիս արագ տպագրել անվանական հրավերներ՝ միջոցառումները դարձնելով ավելի կազմակերպված և պրոֆեսիոնալ։
  •  Ավտոմատացված հաղորդագրությունների համակարգ։ CRMֆեղագործական համակարգ ը թույլ է տալիս ուղարկել SMS և EMAIL հիշեցումներ միջոցառումների վերաբերյալ՝ ապահովելով ժամանակին տեղեկացում և բիզնես գործընթացների օպտիմալացում։

Եթե դուք փնտրում եք համակարգված, ապահով և արդյունավետ լուծում, որը կօգնի ձեր ընկերությանը ավելացնել եկամուտները, բարելավել հաճախորդների հետ փոխհարաբերությունները և խուսափել տվյալների կորստից, դեղագործական CRM համակարգը ձեր բիզնեսի համար լավագույն ընտրությունն է։

Como Code-ի դեղագործական CRM համակարգ ը ոչ միայն բարձրացնում է վաճառքների արդյունավետությունը, այլև ամրապնդում է կապերը բժշկական համայնքի հետ, ապահովում է տվյալների անվտանգությունը և ավտոմատացնում է մարքեթինգային գործընթացները

CRM համակարգի մասին կարդացեք նաև՝

  1. Ինչ է CRM համակարգը։
  2. Ինչպես ընտրել CRM համակարգ։
  3. CRM ավտոմատացում Հավատարիմ հաճախորդներ։
  4. CRM կառավարման համակարգ ․հաճախորդի տվյալները կապիտալ են
  5. CRM համակարգեր ի ապագան ՝ արհեստական բանականություն