Մարքեթինգ թե՞ PR․ ո՞րը պետք է կիրառել բիզնեսում
Մարքեթինգ թե՞ PR․ ո՞րը պետք է կիրառել բիզնեսում
Մարքեթինգն ու PR-ը՝ երկուսի դերը բիզնեսի համար
Մարքեթինգ ը և հանրային կապերը (Public Relations, PR) բիզնեսի զարգացման երկու կարևոր ուղղություններ են եւ դրանք տարբեր նպատակներ ու մեթոդներ ունեն։
Այս աղյուսակը ակնհայտ է դարձնում՝ մարքեթինգն ու PR-ը ոչ մի կերպ չեն կարող փոխարինել մեկը մյուսին՝ դրանք պետք է կիրառել երկուսը միասին, որպեսզի բիզնեսը թե՛ ունենա վաճառքներ, թե՛ բարձր հեղինակություն։
Մարքեթինգն ուղղված է վաճառքների խթանմանը, հաճախորդների ներգրավմանը եւ շուկայի ընդլայնմանը, իսկ PR-ը կենտրոնացած է բրենդի հեղինակության ձեւավորմանը, վստահության ամրապնդմանը եւ հասարակական ընկալման կառավարմանը։
Ավելի պարզ ասած՝ մարքեթինգը հաճախորդներ է բերում, իսկ PR-ը ստեղծում է հիմքեր, որպեսզի հաճախորդները վստահեն բիզնեսին։
Մարքեթինգ ի եւ PR-ի համադրումը լավագույն լուծումն է
Բիզնեսի երկարաժամկետ հաջողության համար ամենաարդյունավետ մոտեցումը մարքեթինգի եւ PR-ի համատեղ կիրառումն է․ մարքեթինգը կստեղծի պահանջարկ, կբերի հաճախորդներ, նրանց կմղի գնումների, իսկ PR-ը կստեղծի վստահություն, կուժեղացնի բրենդի հեղինակությունը, կձևավորի երկարաժամկետ հարաբերություններ։ Օրինակ, մարքեթինգը կարող է գովազդային արշավ իրականացնել նոր ապրանքի համար, իսկ PR-ը կազմակերպել միջոցառում կամ ուղարկել մամուլի հաղորդագրություններ, որոնք կօգնեն ստեղծել հասարակական վստահություն տվյալ ապրանքի հանդեպ։ Մարքեթինգը կարող է նաեւ սոցիալական մեդիայի վճարովի գովազդի միջոցով նոր հաճախորդների ներգրավել, իսկ PR-ը կարող է ապահովել բրենդի անվճար տեսանելիությունը ԶԼՄ-ներում։
Երբեմն, երբ բիզնեսը նոր է շուկայում և պետք է արագ ներգրավել հաճախորդներ՝ առաջնայնություն է տալիս մարքեթինգին, որպեսզի ավելացնի վաճառքները կամ գործարկի նոր ապրանք կամ ծառայություն։ Իսկ երբ բիզնեսը ցանկանում է ամրապնդել իր հեղինակությունը և վստահելիությունը՝ առաջնայնություն է տալիս PR-ին․ այս դեպքում ունենում է երկարաժամկետ ազդեցություն և հանրային ընկալում, ստեղծում է դրական կապեր ներդրողների, գործընկերների կամ հաճախորդների հետ եւ չեզոքացնում բացասական արձագանքների կամ տեղեկատվական ճգնաժամերի վտանգը։
Այսպիսով, եթե բիզնեսը ցանկանում է արագ աճ, մեծ վաճառքներ և հաճախորդների ներգրավում, ապա առանց մարքեթինգի չի կարող հաջողություն ունենալ։ Եթե այն ցանկանում է հեղինակություն, վստահություն և երկարաժամկետ կայունություն, ապա առանց PR-ի չի կարող կայուն մնալ։ Հետեւաբար, լավագույն լուծումը երկու գործիքները համադրելն է և ստեղծելը ռազմավարություններ, որոնք թե՛ կխթանեն վաճառքները, թե՛ կձևավորեն հանրային վստահություն։
PR-ի եւ մարքեթինգ ի առանձնահատկությունները
Հանրային կապերը (Public Relations, PR) բիզնեսի և հասարակության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների ու այլ շահագրգիռ կողմերի միջև վստահելի կապեր ստեղծելու և պահպանելու պրոցեսն է։
Մարքեթինգը (Marketing) արտադրանքի կամ ծառայության արժեքի ստեղծման, հաղորդման, տարածման և հաճախորդներին ներգրավելու գործընթացն է։
PR-ը կենտրոնացած է հեղինակության ձևավորման վրա, որը կարող է տևել տարիներ։ Այն նպատակ ունի ապահովել ընկերության դրական ընկալումը հասարակության մեջ։ PR-ը հաճախ օգտագործում է զանգվածային լրատվամիջոցները բրենդի, իրադարձությունների կամ նախաձեռնությունների մասին պատմելու համար։ Ի տարբերություն գովազդի՝ PR-ը միայն ընկերության ուղերձը չէ, այլ լսարանի արձագանքի ուսումնասիրման և երկխոսության հիման վրա գործելու մասին է։ PR-ը չի կենտրոնանում անմիջականորեն վաճառքի վրա, այլ նպաստում է բրենդի ճանաչելիության և վստահելիության բարձրացմանը, ինչը կարող է ազդեցություն ունենալ վաճառքի վրա։
Մարքեթինգն ուղղված է հաճախորդի կարիքներին, նախասիրություններին և վարքագծին։ Մարքեթինգ ի հիմնական նպատակը ապրանքի կամ ծառայության իրացումը խթանելն է։ Այն հիմնված է տվյալների վերլուծության, շուկայի ուսումնասիրման և մրցակիցների վարքի վերլուծության վրա։ Մարքեթինգը ներառում է գովազդ, սոցիալական մեդիա, կոնտենտ մարքեթինգ, SEO, գործընկերային մարքեթինգ և այլն։ Մարքեթինգային արշավների արդյունավետությունը չափվում է KPI-ներով, օրինակ՝ ROI (ներդրման եկամտաբերություն), CTR (դիտումների տոկոսային հարաբերություն) և այլ չափորոշիչներով։
Բիզնեսի համար PR-ն անհրաժեշտ է, քանի որ այն օգնում է վերահսկել բրենդի հասարակական ընկալումը։ PR-ն ապահովում է հաճախորդների, ներդրողների և գործընկերների դրական վերաբերմունքը։ Ցանկացած բիզնես կարող է բախվել սկանդալների կամ բացասական կարծիքների․ PR-ն օգնում է նվազեցնել դրանց ազդեցությունը։ Մեդիայի միջոցով PR-ը կարող է ապահովել բիզնեսի անվճար տեսանելիություն, որը կարող է լինել ավելի ազդեցիկ, քան վճարովի գովազդը։ Լավ PR ռազմավարությունը կարող է օգնել նաեւ ընկերության ներսում աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը։
Մարքեթինգը եւս բիզնեսի անբաժան մասն է․ մարքեթինգային ճիշտ ռազմավարությունն օգնում է գտնել նոր հաճախորդներ և պահպանել եղածներին։ Մարքեթինգի միջոցով բիզնեսը կարող է հասնել իր նպատակային լսարանին և ամրապնդել բրենդի դիրքը։ Գովազդային արշավների, ակցիաների և այլ միջոցառումների շնորհիվ բիզնեսը խթանում է վաճառքն ու եկամուտը։ Հստակ մշակված մարքեթինգային ռազմավարությունը թույլ է տալիս առաջ ընկնել մրցակիցներից։ Մարքեթինգը կենտրոնանում է հաճախորդների կարիքների վրա և նպաստում է նրանց գոհունակության ապահովմանը։
PR-ը կարող է լուծել մի շարք խնդիրներ բիզնեսի համար․ օրինակ, ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվական հոսքերը հագեցած են, PR-ն օգնում է ընկերությանն առանձնանալ մրցակիցներից։ Այն հնարավորություն է տալիս ձևավորել բրենդի ընկալումը։ PR-ն օգնում է ճիշտ ներկայացնել բրենդի արժեքները և առանձնահատկությունները։ Այն նպաստում է ավելի վստահելի կապերի ստեղծմանը։
Հետեւաբար, PR-ը տարբերվում է մարքեթինգից իր նպատակներով ու մեթոդներով՝ լինելով ավելի երկարաժամկետ և կենտրոնացած բրենդի դրական ընկալման վրա, մինչդեռ մարքեթինգը ավելի շատ ուղղված է վաճառքների խթանմանը։ PR-ի և մարքեթինգի համադրությունը կարող է ստեղծել առավել արդյունավետ մոտեցում, որը կօգնի բիզնեսին աճել ու զարգանալ։
ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ CRM համակարգերի մասին՝
CRM համակարգերի ապագան և արհեստական բանականությունը
CRM ավտոմատացման դերը հաճախորդների հավատարմության բարձրացման գործում