HR ծրագիր ՝ ՄՌԿ ավտոմատացման 5 պատճառ

HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր . 5 պատճառ, թե ինչու է կարևոր ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ը

Ժամանակակից բիզնես միջավայրում HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառելը և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ը դառնում է ավելի ու ավելի կարևոր գործոն: Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հիմնական առաքելությունը թիմի զարգացման և արդյունավետության բարձրացումն է, սակայն նրանք հաճախ տառապում են ավելորդ փաստաթղթային աշխատանքից։

Ինչի՞ց են բաղկացած HR մասնագետի առօրյա խնդիրները : Մարդկանց հետ շփումից, այնպես չէ՞: Այո կպատասխանեն շատերը, սակայն այսօր մարդկային ռեսուրսների մասնագետների ժամանակի մեծ մասը ծախսվում է միապաղաղ թղթային աշխատանքի վրա:

HR ստորաբաժանման գործառույթները ներառում է բազմաթիվ ընթացակարգեր՝ նոր աշխատակիցների ընդունելություն, փաստաթղթերի ձևակերպում, ուսուցում, աշխատակիցների հետ հարաբերությունների կառուցում, աշխատանքի արդյունքների գնահատում և շատ այլ խնդիրներ: Այս բոլոր խնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ:

Բարեբախտաբար, թվային լուծումները հնարավորություն են տալիս ՄՌԿ ստորաբաժանումներին ազատվել կրկնվող վարչական գործընթացներից և կենտրոնանալ ավելի ռազմավարական խնդիրների վրա։ Այս հոդվածում կներկայացնենք 5 հիմնական պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ներդնել HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառելը և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ապահովելը, ինչպես նաև այն, թե ինչպես են այս գործիքները բարելավում աշխատակիցների կառավարման գործընթացները։

HR ծրագիր կիրառելու պատճառ I -ին՝ արդյունավետության բարձրացում 

Նոր աշխատակիցների ընդունելությունը, ուսուցումը, արձակուրդների և բուլետենների կառավարումը պահանջում են զգալի փաստաթղթային գործընթացներ: Եթե այս ամենը կատարվում է ձեռքով, ապա ՄՌԿ ստորաբաժանման մասնագետները բախվում են մի շարք խնդիրների.

  • Փաստաթղթերի մեծ ծավալի կուտակում,
  • Ժամանակի կորուստ ստորագրությունների հավաքագրման վրա,
  • Մշտական ստուգումներ և վերահսկողություն մարդկային սխալներից խուսափելու համար։
  • Փաստաթղթերի կորուստ

Ավտոմատացված HR կամ ՄՌԿ ծրագիր ներդնելու միջոցով այս գործընթացները դառնում են ավելի արագ և ճշգրիտ՝ ազատելով ՄՌԿ մասնագետներին ավելորդ վարչական բեռից։ Դրա արդյունքում նրանք կարող են կենտրոնանալ աշխատակիցների մասնագիտական աճի, թիմային մշակույթի զարգացման և ընկերության ներսում արդյունավետ հաղորդակցության ապահովման վրա։

ՄՌԿ ծրագիր ներդնելու պատճառ II -րդ` Ժամանակի և ծախսերի կրճատում

Հարցազրույցներ անցկացնելու, աշխատաժամերի վերահսկման կամ արձակուրդների հաշվառման գործընթացները բավականին ժամանակատար են։ Ավելին, երբ ընկերության մեծացման հետ մեկտեղ աճում է ՄՌԿ գործառույթների ծավալը, մեկ մասնագետը չի կարողանում ամեն ինչ կառավարել, ինչը բերում է նոր աշխատակիցներ վարձելու անհրաժեշտությանը՝ ավելացնելով ծախսերը։ ՄՌԿ կամ HR ծրագիր ներդնելու պարագայում կավտոմատացվեն հիմնական գործընթացները, ինչի արդյունքում՝

  • Աշխատակիցների տվյալների կառավարման ժամանակը զգալիորեն կրճատվում է,
  • Աշխատանքային ժամերի վերահսկումը դառնում է ավտոմատացված,
  • Աշխատավարձերի հաշվարկը և գործարքները կատարվում են առանց ավելորդ ծախսերի։

Օրինակ՝  ավտոմատ գեներացվող աշխատաժամանակի թերթիկց ավտոմատ հաշվարկվող աշխատավարձը  էականորեն կրճատի ՄՌԿ մասնագետի ծանրաբեռնվածությունը թույլ տալով ՄՌԿ թիմին կենտրոնանալ ավելի որակյալ թեկնածուների ներգրավման վրա

HR ծրագիր կիրառելու պատճառ III -րդ՝ դրական առաջին տպավորություն նոր աշխատակիցների համար

Աշխատանքի ընդունման և ադապտացման փուլերը «օնբորդինգ» գործընթացը կարևոր դեր են խաղում ընկերության հանդեպ աշխատակցի առաջին տպավորության ձևավորման հարցում։ Եթե այս գործընթացները կազմակերպված չեն, նոր աշխատակիցները կարող են բախվել խառնաշփոթ փաստաթղթային ընթացակարգերի հետ, ինչը բացասաբար կանդրադառնա ընկերության իմիջի վրա։ Ավտոմատացված ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում և ՄՌԿ Ծրագրային ապահովման միջոցով հնարավոր է՝

  • Ստեղծել արագ և հարմարավետ ընդունման գործընթաց,
  • Աշխատակիցներին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մեկ հարթակում,
  • Նորեկների համար կազմակերպել ինտերակտիվ ուսուցում և ադապտացիոն ծրագիր։

Այս մոտեցումը ոչ միայն նվազեցնում է օնբորդինգ»-ի ժամանակը, այլև ապահովում է, որ աշխատակիցները իրենց  ստորաբաժանման կազմում ավելի արագ ինտեգրվեն և ունենան դրական տպավորություններ նոր աշխատատեղի մասին։

HR ծրագիր կիրառելու պատճառ IV -րդ՝ Սխալների նվազեցում և օրենսդրական պահանջներին համապատասխանություն

Ձեռքով կատարվող աշխատանքի դեպքում միշտ առկա է սխալների բարձր հավանականություն։ Աշխատավարձերի, արձակուրդների կամ հարկային հաշվետվությունների սխալ հաշվարկները կարող են հանգեցնել լուրջ իրավական հետևանքների, ներառյալ ֆինանսական տուգանքներ կամ հարկային պարտավորությունների խախտում։ HR ծրագիր ներդրումը ապահովում է՝

  • Օրենսդրական պահանջների համապատասխանություն՝ հիմնվելով ՀՀ օրենսդրության և աշխատանքյին օրենսգրքի վրա,
  • Հաստատված գործարքների և աշխատավարձերի ճշգրիտ հաշվարկում,
  • Մարդկային սխալների նվազեցում՝ օպերացիոն սխեմաների ավտոմատացման շնորհիվ։

Օրինակ՝ եթե եկամտային հարկի վերաբերյալ օրենսդրությունում փոփոխություն է կատարվում, ՄՌԿ ծրագիր ը կարող է ավտոմատ կերպով թարմացվել, որպեսզի ապահովի ճիշտ հաշվարկ։

ՄՌԿ ծրագիր ներդնելու պատճառ V -րդ` Աշխատակիցների ներգրավվածության և բավարարվածության բարձրացում

Մարդկային ռեսուրսի կառավարման KPI համակարգի ներդրման և HR ծրագիր կիրառելու դեպքում ՄՌԿ ստորաբաժանումն ազատվում է ավելորդ վարչական բեռից, ավելի մեծ ուշադրություն են դարձնում թիմային միջավայրի զարգացմանը, ինչը բերում է՝

Գործատուները, որոնք ներդնում են ՄՌԿ ծրագիր ու ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում իրականացնում, կարողանում են ստեղծել ավելի կազմակերպված և արդյունավետ աշխատանքային միջավայր, որտեղ աշխատակիցները իրենց գնահատված և մոտիվացված են զգում։ ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացումը դառնում է ոչ միայն ժամանակակից բիզնեսի պահանջ, այլև դրա աճի կարևոր նախադրյալ։ HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառումը հնարավորություն է տալիս ընկերություններին ավելի արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսները, նվազեցնել գործընթացների բարդությունը և ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխանություն։

 

Կարդացեք նաև ավտոմատացման հաջողության պատմությունները, անցնելով հղումով։