Դեղատան կառավարման ծրագիր . աշխատանքի ավտոմատացում
Դեղատան կառավարման ծրագիր և դեղատան առևտրի համակարգ ․ ինչո՞ւ է կարեւոր դեղագործական ընկերություններ ի աշխատանքի ավտոմատացումը
Դեղագործական ընկերությունների աշխատանքը պահանջում է ճշգրիտ հաշվառում, վերահսկողություն և դեղատան առևտրի կառավարում , ինչը հնարավոր է դարձնում Como Code-ի Դեղատան կառավարման ծրագիր կամ դեղատանա առևտրի համակարգ ներդնելու դեպքում: Այս լուծումը նախատեսված է դեղագործական ընկերություններ ի աշխատանքը դյուրացնելու, ռիսկերը նվազեցնելու և բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Դեղագործական ընկերություններում սխալ հաշվառումը, չգրանցված դեղերի առկայությունը, գողությունները և պիտանելիության ժամկետների անտեսումը կարող են հանգեցնել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլև սպառողների առողջության վտանգման: Como Code-ի Դեղատան կառավարման ծրագիրը ապահովում է դեղատան ամբողջական վերահսկողությունը՝ թույլ տալով տնտեսվարողներին կանխել խնդիրները և բարելավել իրենց ընկերության ծառայության որակը:
Գողությունների կանխարգելում և գույքագրման վերահսկողություն․ Դեղատան կառավարման ծրագիր կամ դեղատան առևտրի համակարգ ը թույլ չի տալիս, որ դեղատան աշխատակիցները չգրանցված դեղեր բերեն և վաճառեն: Շատ դեպքերում դեղատան աշխատողները կարող են դեղեր բերել ծանոթներից՝ շրջանցելով մատակարարման վերահսկողությունը: Դեղագործական ընկերություններ ի աշխատանքի ավտոմատացման՝ դեղատան առևտրի համակարգ համակարգը բացահայտում և կանխում է նման խախտումները՝ ապահովելով խիստ գույքագրում:
Օրինակ, խոշոր դեղատնային ցանցերից մեկում, որտեղ ներդրվել է Como Code-ի Դեղատան կառավարման ծրագիրը, գույքագրման ժամանակ հայտնաբերվել են չգրանցված դեղեր։ Սա ցույց է տվել, որ նախկինում հնարավոր էր չհաշվառված ապրանքներ վաճառել։ Համակարգի ներդրումից հետո նման դեպքերը բացառվել են։
Գույքագրումը իրականացվում է շատ պարզ եղանակով՝ սմարթֆոնի միջոցով: Պետք է միայն բջջային հեռախոսը պահել դեղի շտրիխ կոդի վրա և տվյալները անմիջապես գրանցվում են: Պատահական ստուգումները նույնպես հեշտացնում են վերահսկողությունը. ստուգողը կարող է ընտրել 60 տարբեր ապրանք և համեմատել գրանցված տվյալների հետ՝ հայտնաբերելով հնարավոր անհամապատասխանությունները։
Հաճախորդների մերժումների նվազեցում․ դեղագործոկան ընկերությունների մեծ մրցակցության պայմաններում դեղատան հաճախորդի վստահությունը կարևորագույն գործոն է: Համակարգը վերահսկում է նվազագույն քանակները, և երբ որևէ դեղից քիչ է մնում՝ աշխատակցին զգուշացնում է, որպեսզի ժամանակին կատարի համալրումները: Այսպիսով, հաճախորդներին մերժելու հավանականությունը նվազում է, ինչը կանխում է հաճախորդների կորստի վտանգը։
Օրինակ, մի դեղատուն, որը հաճախ մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների պակաս էր ունենում, Դեղատան կառավարման ծրագիր ներդնելուց հետո կարողացավ նախօրոք պատվիրել դեղերը, ինչը նվազեցրեց հաճախորդներին մերժումները և բարձրացրեց վաճառքի ծավալները։
Պիտանիության ժամկետների վերահսկում․ դեղագործական ընկերությունների ավտոմատացումը և դեղատան առևտրի համակարգ կիրառումը պաշտպանում է սպառողներին պիտանիության ժամկետն անցած դեղերից: Վաճառողը անմիջապես տեսնում է, եթե դեղամիջոցը մոտենում է պիտանիության ժամկետի ավարտին կամ արդեն անցել է այն դեղատան կառավարման ծրագիր ը նույնիսկ կառող է ավտոմատացված կերպով տեղեկացնել ժամկետին մոտ դեղերի և պարագաների մասին: Սա թույլ է տալիս խուսափել սկանդալային դեպքերից, երբ հնացած դեղամիջոց է վաճառվում հաճախորդներին՝ վտանգելով նրանց առողջությունը։
Ավելին, Como Code-ը մշակել է «ունիկալ կոդերի» տեխնոլոգիա, որն ապահովում է, որ ոչ մի պիտանիության ժամկետն անցած դեղ չվաճառվի: Այս մեխանիզմը թույլ է տալիս վաճառք իրականացնել ոչ թե սովորական ապրանքային կոդով, այլ ունիկալ կոդով, որը ներառում է ոչ միայն ապրանքի անվանումը, այլև արտադրության և պիտանիության տվյալները:
Ֆինանսական վերահսկողություն և հաշվառում․ բացի անվտանգության միջոցառումներից, Como Code-ի Դեղատան կառավարման ծրագիր ը թույլ է տալիս դեղագործական ընկերություններին լիարժեք վերահսկել իրենց ֆինանսական հոսքերը՝ ներառյալ եկամուտները, ծախսերը և շահույթը: Համակարգը կարողանում է հաշվել դեղերի ինքնարժեքը, անկախ նրանից՝ դրանք ներմուծվել են, թե ձեռք են բերվել տեղական մատակարարից:
Դեղատան կառավարման ծրագիրը ներդնելուց հետո դեղատների ղեկավարները կարողանում են ավելի ճշգրիտ հետևել եկամուտներին և ծախսերին, ինչը հնարավորություն է տալիս կատարել արդյունավետ բյուջետավորում։
Պահեստային կառավարման օպտիմալացում․ Դեղատան կառավարման ծրագիրը ունի ամբողջական պահեստային հաշվառում, որը ներառում է խմբաքանակային վերահսկողություն, ստացման ամսաթվերի գրանցում և դեղերի սպառման արագության հաշվառում։ Սա թույլ է տալիս դեղատներին կանխատեսել պահանջարկը և պլանավորել գնումները:
Դրամարկղային և վճարային համակարգերի ինտեգրացիա․ մեր ավտոմատացման լուծումը ամբողջությամբ ինտեգրվում է POS տերմինալների, բանկային հաշիվների և ՀԴՄ կտրոնների համակարգերի հետ: Գործընթացը լիովին ավտոմատացված է. երբ վաճառողն ացկացնում է ապրանքը՝ այն սկանավորվում է և ամբողջ հաշվարկը կատարվում է ավտոմատ կերպով, իսկ վճարումը հեշտությամբ իրականացվում է թե՛ կանխիկ, թե՛ քարտային եղանակով։
Վերլուծություն և հաշվետվություններ․ համակարգը տրամադրում է մանրակրկիտ հաշվետվություններ՝ հնարավորություն տալով դեղատան ղեկավարությանը վերլուծել իրենց բիզնեսի գործունեությունը տարբեր կտրվածքներով՝ վաճառքների վերլուծություն, պահեստային մնացորդների հսկողություն, եկամտի և ծախսերի գնահատում, վաճառված ապրանքների խմբերի դասակարգում (XYZ, ABC անալիզ), ավտոմատ հաշվետվություններ տնօրինության համար։
Como Code-ի Դեղատան կառավարման ծրագիրը դեղագործական ընկերությունների համար ապահովում է լիարժեք վերահսկողություն, ֆինանսական հաշվառման ճշգրտություն և աշխատակիցների կողմից հնարավոր չարաշահումների կանխարգելում։ Համակարգի միջոցով դեղատները կարող են խուսափել հաճախորդների մերժումներից, կանխել ժամկետանց դեղերի վաճառքը և ապահովել արդյունավետ կառավարում։
Դեղատան կառավարման ծրագիր ներդնելու դեպքում ավելի անվտանգ և հուսալի է դարնում դեղագործական ընկերությունների կառավարումը , հստակ հաշվառում և գույքագրում է ֆինանսական հոսքերը, բարձրացում հաճախորդների վստահությունը, պահեստը կառավարում օպտիմալիզացված ևարագ ու ճշգրիտ սպասարկման շնորհիվ մրցակցային առավելություն տրամադրում ձեր դեղագործական ընկերությանը։