Դեղատների կառավարման ծրագիր . Դեֆեկտուրա, ինչպես խուսափել
Դեղատների կառավարման ծրագիր ․ Դուք նույնպես ունեք դեֆեկտուրա դեղատանը ։ Ինչպես խուսափել դեղերի պակասորդ ից և բարելավել կառավարման գործընթացը
Դեղատների գործունեությունը վերջին տարիներին բախվում է մի շարք մարտահրավերների՝ օրենսդրական պահանջներից մինչև դեֆեկտուրա , վաճառքի վերահսկումից մինչև հաճախորդների սպասարկման օպտիմալացում։ Դեղատնային բիզնեսը պահանջում է ճշգրիտ կառավարում, քանի որ դեղերի հասանելիությունը, պահպանման պայմանները և վաճառքի կարգավորումը գտնվում են խիստ վերահսկողության տակ։ Դեղատների կառավարման ծրագիր կիրառելով դեղատնային բիզնեսը հնարավորություն կունենա ապահովել դեղերի ամբողջական հաշվառում, կանխել կորուստները և նվազեցնել դեֆեկտուրա դեղատանը, ինչը լուրջ խնդիր է ցանկացած դեղատան համար։։
Դեֆեկտուրա դեղատանը կամ դեղերի պակասորդ . Ինչու է այս հարցն այսքան կարևոր
Դեղատներում դեղորայքի բացակայությունը կարող է լուրջ խնդիր առաջացնել ինչպես սպառողների, այնպես էլ դեղագործական ոլորտի համար։ «Դեֆեկտուրա » տերմինը (լատ. defectus՝ պակաս, բացակայություն) նշանակում է դեղատան ապրանքացուցակում, քաղաքային տեղեկատուներում կամ հաճախորդների պահանջարկում առկա դեղերի ժամանակավոր կամ մշտական բացակայությունը։ Այս երևույթը հատուկ է միայն դեղագործական ոլորտին։ Դեֆեկտուրա դեղատանը ՝ այսինքն դեղերի պակասը, ոչ միայն կրճատում է վաճառքները, այլև վնասում է դեղատան հեղինակությունը։ Հաճախորդները սպասում են, որ իրենց անհրաժեշտ դեղերը միշտ հասանելի կլինեն, և եթե դրանք պարբերաբար պակասում են, ապա նրանք ստիպված են լինում դիմել այլ դեղատների։ Այս գաղափարը հիմնովին տարբերվում է սովորական մանրածախ առևտրից։ Եթե այլ ապրանքների բացակայությունը հաճախորդի համար կարող է լինել ընդամենը անհարմարություն, ապա դեղորայքի պակասը կարող է ուղղակիորեն ազդել մարդու կյանքի որակի և առողջության վրա։ Դեֆեկտուրան նվազացնելու լավագույն միջոցը դեղատան ավտոմատացումն է և դեղատների կառավարման ծրագիր ներդնելն է։
Դեֆեկտուրայի տեսակները
- Տեղային – տվյալ դեղամիջոցը բացակայում է միայն կոնկրետ դեղատանը։
- Տարածաշրջանային – դեղը չկա տարածաշրջանի բոլոր դեղատներում։
- Գլոբալ – տվյալ դեղամիջոցը կամ ամբողջությամբ դուրս է բերվել արտադրությունից, կամ տվյալ երկրում ներմուծումը դադարեցվել է։
Այս երևույթը չի կարելի անտեսել, քանի որ այն կարող է հանգեցնել սպառողի հիասթափությանը, իսկ ապագայում՝ հաճախորդի կորստին։
Դեղերի պակասորդ հիմնական պատճառները հետևյալն են՝
- Սխալ պլանավորում․ եթե դեղատան պահեստում առկա չէ բավարար քանակությամբ ապրանք, ապա հաճախորդները ստիպված են լինում փնտրել այլ տեղերում։
- Մատակարարումների ձգձգումներ․ երբ մատակարարները չեն կարողանում ժամանակին ապահովել անհրաժեշտ դեղերը, դա կարող է հանգեցնել դեֆեկտուրայի։
- Օրենսդրական փոփոխություններ․ դեղերի գրանցման, ներմուծման կամ վաճառքի կանոնների փոփոխությունները կարող են ստեղծել դեֆեկտուրա դեղատանը։
- Անպատշաճ դեղորայքային կառավարում․ առանց դեղատան առևտրի համակարգ կիրառելու դեղատները հաճախ ունենում են խնդիրներ դեղերի ժամկետանց լինելու, սխալ պահեստավորման կամ հաշվառման հետ։
Դեղերի պակասորդ ի ազդեցությունը դեղատների վրա
Դեֆեկտուրան ոչ միայն խոչընդոտում է հիվանդների բուժման գործընթացին, այլև տնտեսական առումով լուրջ ռիսկ է ներկայացնում դեղատների համար։ Եթե հաճախորդը պարբերաբար չի կարողանում գտնել իրեն անհրաժեշտ դեղերը, ապա նա մեծ հավանականությամբ կփոխի իր նախընտրած դեղատունը։ Բացի այդ, ցանկացած դեղատան հիմնական նպատակը ոչ միայն առողջապահական ապահովումներն են, այլև տնտեսական շահութաբերությունը։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ դեղատների կառավարման ծրագիր, որը թույլ կտա վերահսկել ապրանքային մնացորդները, կանխատեսել պահանջարկը և խուսափել հաճախորդների կորստից։
Ինչպե՞ս կարելի է նվազեցնել դեֆեկտուրան
Արտաքին գործոնների կարգավորում
- Դեղերի վերագրանցման ժամկետների վերահսկում։
- Ներմուծման սահմանափակումների կանխատեսում և այլընտրանքների ապահովում։
- Մատակարարների հետ ավելի ճկուն համագործակցություն։
Ներքին գործընթացների օպտիմալացում
- Դեղատների կառավարման ծրագիր կիրառել՝ դեղերի պաշարների ավտոմատ կառավարման համար։
- Հաճախորդների պահանջարկի վերլուծություն և ABC անալիզի իրականացում։ A-խմբի ապրանքները (ամենապահանջված դեղերը) պետք է մշտապես առկա լինեն։ B-խմբի ապրանքները (միջին պահանջարկ ունեցող դեղերը) պետք է վերահսկվեն և պարբերաբար համալրվեն։ C -խմբի ապրանքները (ցածր պահանջարկ ունեցող դեղերը) կարող են ժամանակ առ ժամանակ բացակայել։
- Ապահովման շղթայի արդյունավետ կառավարում՝ խուսափելով լրացուցիչ և երկարաժամկետ բացակայություններից։
- Դեֆեկտուրայի մոնիտորինգի գործիքներ` Դեղատները հաճախ կիրառում են «Դեֆեկտուրայի հաշվառման մատյան»՝ հաճախորդների կողմից պահանջված, բայց բացակայող դեղերի գրանցման համար։ Չնայած որ այսօր ավելի շատ դեղատներ անցում են կատարում ավտոմատացված ծրագրերի, այս մատյանների վարման անհրաժեշտությունը դեռևս կա և դա նույնպես կարելի է հաշվառել Como Code-ի դեղատների կառավարման ծրագիր ներդնելու դեպքում։
- Պահեստի կառավարման ավտոմատացում ։ Դեֆեկտուրա դեղատանը հաճախ առաջանում է պահեստային պաշարների սխալ կառավարման պատճառով։ Դեղատների կառավարման ծրագիր ը թույլ է տալիս՝ մշտապես տեսնել պահեստում առկա դեղերի ճշգրիտ քանակը, Նվազագույն մնացորդի դեպքում ավտոմատ կերպով մատակարարին ուղարկել պատվեր, վերլուծել պահանջարկը՝ կանխատեսելով, թե որ դեղերն են առավել հաճախ վաճառվում։
Դեֆեկտուրան լուրջ մարտահրավեր է դեղատների համար, բայց ճիշտ կառավարման, ավտոմատացման և արդյունավետ կանխատեսման միջոցով հնարավոր է նվազեցնել դրա ազդեցությունը։ Դեղատների կառավարման ծրագիր և կառավարման համակարգի օգտագործումը թույլ կտան առավել ճշգրիտ վերահսկել ապրանքային մնացորդները, բարելավել հաճախորդների սպասարկումը և ապահովել բիզնեսի կայուն զարգացումը։
Այսպիսով, դեֆեկտուրայի կառավարումը պետք է լինի յուրաքանչյուր դեղատան առաջնային խնդիրներից մեկը՝ ապահովելով ինչպես տնտեսական շահույթ, այնպես էլ հասարակության առողջության ապահովումը։