Բիզնես գործընթացների կառավարում

Ինչպե՞ս կարող է բիզնես գործընթացների կառավարում ը բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը

Դավիթ Սահակյան, ֆիզ-մաթ գիտ․թեկնածու,

Հիմնադիր տնօրեն, Innovent

 

Բիզնես գործընթացների կառավարումը (ԲԳԿ) կազմակերպությունների աշխատանքային հոսքերը բարելավելու համակարգված մոտեցում է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և հարմարվող: Օպտիմալացնելով բիզնես գործընթացները՝ ընկերությունները կարող են նվազեցնել ծախսերը, բարձրացնել արտադրողականությունը և հաճախորդների գոհունակությունը:

Տեսնենք, թե ինչպես է ԲԳԿ-ը նպաստում բիզնեսի արդյունավետությանը, դիտարկելով որոշ տվյալներ, օրինակներ և լավագույն փորձը:

ԲԳԿ-ի դերը բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում

1.  Գործընթացների ստանդարտացում և ավտոմատացում

2.  Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում

3.  Բարելավված համագործակցություն և հաղորդակցություն

4.  Համապատասխանություն և ռիսկի նվազեցում

Դիտարկենք օրինակներ․

Toyota-ի ԲԳԿ մոտեցումը

Toyota-ն ներդրել է ԲԳԿ-ն խնայող արտադրական սկզբունքների միջոցով՝ կենտրոնանալով թափոնների վերացման և արդյունավետության օպտիմալացման վրա: Բացահայտելով արտադրական գծերի անարդյունավետությունը և կիրառելով շարունակական բարելավման ռազմավարություններ՝ Toyota-ն կրճատեց արտադրական թափոնները 20%-ով՝ միաժամանակ բարձրացնելով ընդհանուր արտադրողականությունը: Այս մոտեցումը թույլ տվեց նրան պահպանել իր ոլորտում առաջատար դերը՝ գործառնական արդյունավետության մեջ:

Amazon-ի ավտոմատացված մատակարարման շղթան

Amazon-ը հեղափոխեց իր մատակարարման շղթայի կառավարումը` ինտեգրելով ԲԳԿ-ը արհեստական բանականության վրա հիմնված ավտոմատացված լուծումների հետ: Օգտագործելով կանխատեսող վերլուծության մեթոդներ և իրական ժամանակում տվյալների մոնիտորինգ՝ Amazon-ը օպտիմիզացրել է պահեստային գործառնությունները և պատվերի մշակումը: Արդյունքում՝ նրանք կրճատեցին պատվերի կատարման ժամանակը 35%-ով՝ զգալիորեն բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը և նվազեցնելով գործառնական ծախսերը:

 

Ի՞նչ պետք է արվի

  1. Քարտեզագրել ընթացիկ գործընթացները – Ձեռնարկությունները պետք է սկսեն նկարագրել և վերլուծել առկա աշխատանքային հոսքերը՝ հայտնաբերելու խնդիրները և անարդյունավետությունները:
  2. Ներդրումներ կատարել բիզնես գործընթացների ավտոմատացման ճիշտ գործիքներում – Ընկերությունները պետք է ներդնեն բիզնեսի կառավարման ավտոմատացման համակարգեր՝ գործընթացները ավտոմատացնելու և պարզեցնելու համար:
  3.  Խթանել շարունակական բարելավման մշակույթը – Խրախուսել աշխատակիցներին իրենց գաղափարները ներդնել գործընթացների բարելավման համար, որը կհանգեցնի բիզնեսի արդյունավետության բարձրացմանը:
  4. Ինտեգրել տվյալների վերլուծությունը – Տվյալների վրա հիմնված կատարված վերլուծությունը ապահովում է ավելի խելացի որոշումների կայացում և առկա խնդիրների լուծում:
  5. Ապահովել կանոնավոր մոնիտորինգ – Սահմանել արդյունավետության ցուցանիշների (KPI) համակարգ և ԲԳԿ շարունակական կատարելագործման ռազմավարությունը առավելագույնի կհասցնի երկարաժամկետ օգուտները:

Եզրակացություն

ԲԳԿ-ը հզոր գործիք է այն ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են բարձրացնել արդյունավետությունը, կրճատել ծախսերը և բարձրացնել ճկունությունը: Ներդնելով ԲԳԿ ռազմավարություններ՝ կազմակերպությունները կարող են հասնել արտադրողականության և հաճախորդների սպասարկման չափելի բարելավումների: Բիզնես գործընթացների ավտոմատացման գործիքների արդյունավետ ներդրումը պահանջում է կառուցվածքային մոտեցում, ներդրումներ ճիշտ գործիքներում և շարունակական գործընթացի օպտիմալացման հանձնառություն:

Հղումներ:

EOQ Օպտիմալ պատվերի քանակ

EOQ օպտիմալ պատվերի քանակ կամ տնտեսական պատվերի մոդել

Տնտեսական կամ օպտիմալ պատվերի քանակի մոդել ը (EOQ – Economic Order Quantity) կարևոր գործիք է պահեստային մենեջմենթի և մատակարարման շղթայի կառավարման ոլորտում։ EOQ-ն օգնում է ընկերություններին որոշել ապրանքի իդեալական պատվերի չափը, ինչը նվազեցնում է ընդհանուր ծախսը։

EOQ օպտիմալ պատվերի քանակ պահեստում, պատվերների օպտիմալ քանակ

EOQ օպտիմալ պատվերի քանակ ` մոդելի նպատակն է սահմանել այն պատվերի չափը, որը կնվազեցնի թե՛ պահեստավորման ծախսերը՝ պահեստային տարածքի վարձակալությունը, ապահովագրությունը, ապրանքների վնասման կամ ժամկետի ավարտի ռիսկերը, թե՛ պատվերի ծախսերը՝ կապված արտադրանքի ձեռքբերման, պատվերի մշակման և փոխադրման հետ։

Մոդելի կիրառումը կարևոր է կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են արդյունավետ կառավարել իրենց պաշարները և խուսափել ավելորդ ծախսերից։

EOQ օպտիմալ պատվերի քանակ ` մոդելը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

Այս բանաձևով կարելի է հաշվարկել այն պատվերի չափը, որը կօպտիմալացնի ընկերության ծախսերը։

Ծախսը նվազեցնելուց բացի՝ EOQ օպտիմալ պատվերի քանակ մոդելի օգտագործումը ունի այլ առավելություններ եւս․  հնարավորություն է տալիս պահել անհրաժեշտ քանակի ապրանք՝ խուսափելով պակասուրդից, նվազեցնում է սպասարկման ժամանակը և մատակարարման խափանումները։

Չնայած EOQ-ի բազմաթիվ առավելություններին՝ մոդելն ունի նաև որոշակի սահմանափակումներ․ հաշվի չի առնում սեզոնային փոփոխությունները և պահանջարկի անկայունությունը, ենթադրում է, որ արտադրանքի պահանջարկը կայուն է և կանխատեսելի, չի ներառում զեղչերի կամ զանգվածային պատվերների ազդեցությունը։ Այս պատճառով էլ մոդելը ենթարկվել է տարբեր մոդիֆիկացիաների։

Ժամանակակից բիզնեսում պահանջարկը փոփոխական է, և առաքումները հաճախ խափանվում են։ Այս պատճառով մշակվել են տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք հաշվի են առնում աստիճանական լրացումները, լայն տեսականու պատվերները և պակասուրդի վնասները։ EOQ-ն ապահովում է ճկուն մոտեցում․ այն կարող է հարմարեցվել տարբեր տեսակի ապրանքների կառավարմանը՝ ապահովելով օպտիմալ մատակարարման գործընթաց։

Պահեստների կառավարման գործընթացում կարող են առաջանալ այլ խնդիրներ եւս, ինչպես, օրինակ, մատակարարների հեռավորությունը, ֆինանսական սահմանափակումները, սխալ վաճառքի կանխատեսումները և լոգիստիկ համակարգերի վատ կոորդինացումը։ EOQ օպտիմալ պատվերի մոդելի մոդիֆիկացված տարբերակը օգտագործվում է այս խնդիրները կառավարելու համար՝ ճիշտ հաշվարկելով օպտիմալ պատվերի չափերը և հաճախականությունը։

EOQ-ն կարելի է օգտագործել նաեւ խոշոր քանակով վաճառվող  ապրանքների կառավարման համար։ Օրինակ, եթե ընկերությունը տարեկան սպառում է 4000 տոննա շաքարավազ, ապա հաշվարկվում է օպտիմալ պատվերի չափը, որը կախված է պահեստավորման և պատվերի ծախսերից։ EOQ-ն տրամադրում է լրացուցիչ ճկունություն՝ հաշվի առնելով պահեստավորման ծախսերի տատանումները և պահանջարկի փոփոխությունները։ Մոդելավորման ճիշտ մոտեցումը թույլ կտա գտնել հավասարակշռություն պահեստավորման և տրանսպորտային ծախսերի միջև՝ ապահովելով ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակություն։

Օպտիմալ պատվերի քանակ ի մոդելը կարևոր մեթոդ է պաշարների արդյունավետ կառավարման համար։ Այն հնարավորություն է տալիս ընկերություններին ավելի լավ պլանավորել իրենց մատակարարումները, նվազեցնել ծախսերը և ապահովել արտադրանքի անխափան մատակարարում։ EOQ-ն մնում է պահեստավորման ռազմավարության հիմնական գործիքներից մեկը, որը կիրառվում է բազմաթիվ ոլորտներում։

 

Պահեստների կառավարման այլ մոդելների մասին ՝ Տեսանելի քարտեր Կանբան ։

ABC Վերլուծություն

ABC Վերլուծություն ` ապրանքների դասակարգման մոդել ըստ վաճառքի ծավալի

ABC վերլուծություն ը պահեստի կառավարման և մատակարարման շղթայի արդյունավետության բարձրացման կարևոր և ամենատարածված գործիքն է, որն օգնում է ընկերություններին դասակարգել իրենց ապրանքները ըստ արժեքի և պահանջարկի հաճախության։ Այս մոդելը լայնորեն ներմուծված է առևտրի կառավարման ծրագիր՝ ապահովելով օպտիմալ մատակարարման գործընթաց։

ABC Վերլուծությունը հիմնված է Պարետոյի սկզբունքի վրա, որը ենթադրում է, որ 80% եկամուտը գալիս է 20% ապրանքներից։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ ապրանքները բաժանվում են երեք հիմնական կատեգորիայի․

A դասի ապրանքներ – Ընդհանուր պաշարների փոքր տոկոսն են կազմում, բայց ապահովում են ընդհանուր արժեքի մեծ մասը։

B դասի ապրանքներ – Միջին արժեքի և պահանջարկի ապրանքներ, որոնք ունեն չափավոր նշանակություն։

C դասի ապրանքներ – Պահեստի հիմնական մասը կազմող, սակայն ցածր արժեք ունեցող ապրանքներ։

Այս դասակարգումը առևտրի կառավարման համակարգին օգնում է ճիշտ պլանավորել մատակարարումները և խուսափել գերծախսերից։

ABC անալիզ

ABC վերլուծություն անալիզ

Ինչպես է առեւտրի կառավարման ծրագիր ը կիրառում ABC անալիզ

Ժամանակակից առևտրի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացնել ABC վերլուծության հաշվարկները, ինչի շնորհիվ բիզնեսը կարող է կենտրոնանալ A դասի ապրանքների վրա՝ պահպանելով դրանց բավարար քանակը, օպտիմալացնել B դասի ապրանքների մատակարարումները՝ խուսափելով ավելորդ ծախսերից եւ կրճատել C դասի ապրանքների պահեստավորման ծախսերը՝ նվազեցնելով դրանց պաշարները։

Այս մոտեցումը մեծացնում է մատակարարման շղթայի արդյունավետությունը և օգնում բիզնեսներին նվազեցնել ֆինանսական ռիսկերը։

ABC Վերլուծության դերը առեւտրի կառավարման համակարգում

Առևտրի կառավարման համակարգն ապահովում է տվյալների արդյունավետ վերլուծություն և իրական ժամանակում որոշումների ընդունում՝ հիմնված ABC վերլուծության վրա։ Դա հնարավորություն է տալիս իդենտիֆիկացնել բիզնեսի հիմնական ապրանքները օպտիմալ մատակարարման համար, կառավարել ապրանքների պաշարները՝ նվազեցնելով անպետք պաշարները, իրականացնել ռազմավարական գնման պլանավորում՝ նվազագույնի հասցնելով բյուջետային կորուստները։

Առևտրի կառավարման ծրագրերը թույլ են տալիս մանրամասն վերլուծել յուրաքանչյուր ապրանքի ազդեցությունը եկամտի վրա, ինչի շնորհիվ որոշումները դառնում են առավել հիմնավորված։

ABC վերլուծություն , անալիզ, առևտրի ծրագիր

ABC վերլուծության արդյունավետ կիրառման օրինակներ կարելի է գտնել տարբեր ոլորտներում։ Միջազգային ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը եւ Walmart-ը օգտագործում են այս մեթոդը իրենց պահեստային պաշարները ճիշտ կառավարելու համար։ Այս մոդելի շնորհիվ նրանք կարողանում են օպտիմալացնել մատակարարման շղթան, նվազեցնել անպետք պահեստային ծախսերը և բարձրացնել հաճախորդների սպասարկման մակարդակը։

Հայտնի տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Apple-ը, հաջողությամբ կիրառում է ABC Վերլուծությունը իր արտադրական և մատակարարման շղթաներում։ Apple-ը առանձնացնում է A դասի ապրանքները՝ բարձր պահանջարկ ունեցող սարքերը, ինչպիսիք են iPhone-ները, որոնց արտադրությունն ու մատակարարումը ստանում են առաջնահերթություն։ B դասի ապրանքների համար, ինչպիսիք են որոշ աքսեսուարներ, կիրառվում է միջին մակարդակի մատակարարման պլանավորում, մինչդեռ C դասի ապրանքները, որոնք ունեն ավելի ցածր պահանջարկ, պահեստավորվում են սահմանափակ քանակությամբ՝ խուսափելով ավելորդ պահեստավորման ծախսերից։ Այս մոտեցումը թույլ է տալիս Apple-ին արդյունավետ կառավարել արտադրական ծախսերը և պահպանել բարձր հասանելիություն եկամտաբեր ապրանքների համար։

Այսպիսով, ABC Վերլուծություն  ը կարևոր գործիք է՝ ներմուծված առևտրի կառավարման համակարգ և առևտրի կառավարման ծրագիր․ այն ապահովում է պահեստի արդյունավետ մենեջմենթ և մատակարարման ճիշտ պլանավորում։ Դրա ճիշտ կիրառումը թույլ է տալիս բիզնեսներին նվազեցնել ծախսերը, բարելավել աշխատունակությունը և ավելացնել շահույթը։

Եթե ցանկանում եք առավելագույնս օպտիմալացնել ձեր բիզնեսի մատակարարման գործընթացները, ապա առևտրի կառավարման համակարգ և առևտրի կառավարման ծրագիր ինտեգրեք ABC Վերլուծությունը, որը կարող է դառնալ ձեր բիզնեսի հաջողության հիմնական գործոններից։

Կանբան մեթոդ

Կանբան մեթոդ․ «Տեսանելի քարտ»՝ միտված խնայողությանն ու արդյունավետությանը

Աշխատանքը ըստ եղած ռեսուրսների ու հաճախորդի պահանջի, ոչ թե ըստ նախատեսված պլանի կազմակերպելու մեխանիզմ է «Կանբան մեթոդ»-ը, որտեղ յուրաքանչյուր փուլում աշխատակիցներին տրվում է ինքնուրույն որոշումներ կայացնելու լիազորություն, ինչը բոլորը տեսնում են եւ ըստ այդմ կազմակերպում իրենց աշխատանքը։ Բառն ինքը ճապոներենից է եւ նշանակում է «Տեսանելի քարտ»։ Նկատի ունի, որ ցուցատախտակի վրա աշխատանքային տարրերը վիզուալիզացվում են, որպեսզի ներգրավված մարդիկ պատկերացնեն աշխատանքի ընթացքը։ «Կանբան մեթոդ»-ի նպատակն է կառավարել աշխատանքը այնպես, որ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր լինի կազմակերպել աշխատանքը հնարավորինս արդյունավետ եւ խուսափել համակարգում խցանումներից։ Հիմքում՝ «ձգելու, քաշելու» (pull system) սկզբունքն է, ըստ որի աշխատանքն ընթանում է հաճախորդի պահանջները մատակարարելով, ոչ թե նախապես գծած պլանով։ Այդպես թիմերը ավելի լավ են վերահսկում ռեսուրսները եւ արագ են արձագանքում փոփոխություններին։

Ժամանակակից աշխարհում Կանբան վահանակը վիզուալիզացնում են նաեւ ավտոմատացման ծրագրերի միջոցով՝ տվյալներ ներմուծելով ձեռքի տակ եղած ռեսուրսների, հաճախորդի պահանջմունքների, աշխատակիցների կոնկրետ պարտականությունների մասին, որն ստեղծում է աշխատանքի ընթացքի տեսողական կառավարման համակարգ՝ օգնելով որոշել՝ ի՞նչ, ե՞րբ եւ որքա՞ն արտադրել։

«Կանբան մեթոդ»-ի հիմքում հոսքագծային արդյունաբերությունն է՝ այսպես կոչված «կոնվեերը», որն էլ ներշնչվել է  Toyota Production System-ից։ Դեռ 1940-ականների վերջին է ձեւավորվել այս մեթոդը, երբ Toyota Motor Corporation ավտոմոբիլային ընկերությունը ներդրեց «ճիշտ ժամանակին» արտադրական համակարգը։ Ընդ որում, ընկերության գերնպատակը ծախսերը կրճատելով՝ ընդարձակվելն էր նոր շուկաներում։ Իսկ  1989 թվականին Բիլ Գեյթսի հիմնած «Corbis Corporation» ընկերությունը Տոյոտայի մշակած այս մեթոդը թվային վիզուալիզացիայի միջոցով լայնորեն կիրառելի դարձրեց ցանկացած տեսակի կազմակերպչական գործընթացներում։ Կանբան վահանակը մինչ օրս կիրառվում է ծրագրային ապահովման մշակման աշխատանքներում։

Կանբան վահանակները կարող են տարբեր լինել։ Դրանք, սովորաբար,  ցուցադրում են աշխատանքային տարրերի տեսակները՝ «հատկություններ» (features) և «օգտագործողի պատմություններ» (User Stories), սյունակներ աշխատանքային հոսքի գործողությունների համար, հստակ քաղաքականություններ և «լողուղիներ» (swimlanes)՝ սյունակների միջով անցնող տողեր, որոնք բաժանում եւ խմբավորում են օգտագործողի պատմությունները ըստ հատկանիշների: Նպատակն է մասնակիցների և շահագրգիռ կողմերի համար պարզեցնել ընդհանուր աշխատանքային հոսքը և առանձին տարրերի առաջընթացը։

«Կանբան մեթոդ»-ը աշխատանքը բաժանում է փոքր մասերի՝ սկիզբ, ընթացք և ավարտ։ Այսպես յուրաքանչյուր անձ տեսնում է, թե որտեղ ինչ կա։ Թիմում բոլորն աշխատում են միասին՝ բաժանելով աշխատանքը։  «Սկսելու» և «ավարտելու» կետերը հստակ են, նշված են նաեւ դրանց միջեւ փուլերը, որոնցից յուրաքանչյուրը ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել եւ բոլոր աշխատակիցները դա կտեսնեն ու կհարմարեցնեն իրենց աշխատանքը։ Առաջնահերթություն է ստանում ընթացիկ աշխատանքը, որն ապահովում է, որ թիմը չշեղվի նոր գործերի ուղղությամբ մինչեւ ընթացիկը չավարտի։ Այս ընթացքի սահմանաչափերը թույլ են տալիս արագորեն բացահայտել ցանցային խնդիրները և անմիջապես լուծել։

Կանբան մեթոդ , Տեսանելի քարտ, Kanban, Agil

Կանբան վահանակը առավել արդյունավետ է, երբ ավտոմատացված համակարգում է․ այն կարող է ներգրավել ոչ միայն մեկ թիմի, այլեւ բազմաթիվ թիմերի կապակցված աշխատանք՝ միմյանց կցված Կանբան վահանակների շարքի միջոցով։ Համակարգը ոչ միայն ցույց է տալիս աշխատանքի մեկնարկը, վերահսկում ընթացքը եւ ազդարարում ավարտը, այլեւ կանխատեսում է, թե որքան ժամանակ կտևի աշխատանքային յուրաքանչյուր փուլը՝ մեկնարկից մինչև ավարտ։ Այն հնարավորություն է տալիս, որ ոչ միայն ղեկավարները, այլեւ թիմերն ու յուրաքանչյուր անդամը արագ կարգավորումներ կատարեն՝ կայացնելով տվյալների վրա հիմնված որոշումներ։

«Կանբան մեթոդ»-ը նաեւ պահեստներն արդյունավետ կառավարելու հնարավորություն է տալիս․ աշխատանքի շղթայում ամեն տարրը երեւում է եւ մթերքն ու բաղադրիչները գնում են ըստ անհրաժեշտության։ Սրա շնորհիվ դրանք չեն ավելանում եւ փտում պահեստում եւ չեն պակասում՝ փաստի առաջ կանգնեցնելով արտադրական պրոցեսը։

«Կանբան մեթոդ»-ը պրոջեքթ մենեջմենթում կիրառվող արդյունավետ մեխանիզմ է․ պրոջեքթ մենեջերը վիզուալիզացված հետեւում է աշխատանքի ամբողջ շղթային, տեսնում յուրաքանչյուր փուլի փոփոխություններն ու մեկի ավարտից հետո միայն արագ անցնում են մյուսին՝ ապահովելով, որ աշխատակիցները պարապ չմնան եւ նաեւ չգերծանրաբեռնվեն։

Մարքեթինգային ընկերություններից մեկն, օրինակ, երբ ավտոմատացված համակարգով ներդրեց «Կանբանի մեթոդ»-ը, 30 տոկոսով խնայեց ռեսուրսները, քանի որ ավելորդ գործընթացները դուրս եկան, աշխատակիցները կայացրին օպտիմալ որոշումներ՝ հիմնվելով համակարգում եղած տվյալների վրա եւ հաճախորդներն ստացան հենց իրենց ցանկացած պարամետրերով ապրանքներ ու ծառայություններ՝ ավելի քիչ ռեսուրներով։

Այսպիսով, «Կանբանի մեթոդ»-ը թիմերին տրամադրում է աշխատանքային հոսքի պարզեցված և վիզուալ պատկեր, թույլ է տալիս արդյունավետ եւ սեղմ ռեսուրսներով կազմակերպել եւ կառավարել ընթացիկ աշխատանքը՝ սահմանելով առաջնահերթություններ, որպեսզի աշխատանքի ամբողջ ընթացքը չկանգնի մեկ՝ ոչ այնքան կարեւոր ռեսուրսի սակավության պատճառով, օգնում է արագ վերանայել ու բարելավել աշխատանքային պրոցեսները: «Կանբանի մեթոդ»-ը հաճախորդի պահանջներին հարմարված, հստակ և արդյունավետ աշխատանքի վիզուալ մոդել է, որը լայնորեն կիրառվում է ինչպես արտադրական, այնպես էլ ծրագրային ապահովման մշակման ոլորտներում:

 

 

 

 

Ֆինանսական պլանավորում

Ֆինանսական պլանավորում ․ բիզնեսի կայունության եւ աճի հիմնաքարը

Ինչո՞ւ է կարեւոր կատարել բիզնեսի ֆինանսական պլանավորում

Ճիշտ ֆինանսական պլանավորում․ սա է յուրաքանչյուր բիզնեսի հաջողության հիմքում։ Այն ոչ միայն ընկերության եկամուտների եւ ծախսերի վերահսկման մեխանիզմ է, այլև ռազմավարական գործիք, որը թույլ է տալիս կայացնել հիմնավորված որոշումներ, նվազեցնել ռիսկերը և ապահովել կայուն զարգացում։ Ֆինանսական պլանավորումը ներառում է մի շարք կարևոր տարրեր, որոնք օգնում են բիզնեսին ոչ միայն գոյատևել, այլև հաջողության հասնել։

Բյուջեի կազմում ու բյուջետավորում․ սա ֆինանսների արդյունավետ կառավարման առաջին քայլն է։ Բյուջեն օգնում է նախօրոք հասկանալ, թե ինչ ծախսեր ու եկամուտներ ունի ընկերությունը, ինչպես նաև որոշել՝ ինչպես առավել արդյունավետ բաշխել ռեսուրսները։ Թվերի լեզուն կարևոր է յուրաքանչյուր բիզնեսի համար․ պատահական չէ, որ հաջողակ ձեռնարկատերերը միշտ առաջնորդվում են ֆինանսական ճշգրիտ հաշվարկներով։ Օրինակ, հայտնի տեխնոլոգիական ստարտափներից մեկը սկզբնական շրջանում չունենալով մեծ ներդրումներ՝ գրագետ բյուջետավորման շնորհիվ կարողացավ նվազեցնել ծախսերը և ընդամենը երկու տարվա ընթացքում դառնալ միլիոնավոր դոլարների արժողությամբ ընկերություն։

Բյուջեն բիզնեսի ֆինանսական «ուղեցույցն» է, որը թույլ է տալիս ընկերությանը ճիշտ կառավարել եկամուտներն ու ծախսերը, կանխատեսել ֆինանսական ռիսկերն ու ապահովել կայուն աճ։ Բյուջեի կազմումը ոչ միայն օգնում է հասկանալ, թե որքան գումար է անհրաժեշտ գործառնական ծախսերի համար, այլև թույլ է տալիս կանխատեսել հնարավոր ներդրումները, վարկային պարտավորությունները և շահույթը։

Շատ բիզնեսներ ֆինանսական խնդիրների են բախվում ոչ թե եկամուտների պակասի, այլ վատ կառավարվող ծախսերի պատճառով։ Օրինակ, 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ այն բիզնեսները, որոնք ունեին ֆինանսական կայուն ռազմավարություն, կարողացան հաղթահարել դժվարությունները, մինչդեռ ավելի անկազմակերպ ընկերությունները սնանկացան։ Հստակ բյուջե ունեցող բիզնեսները, սակայն, կարողանում են հեռատես որոշումներ կայացնել և խուսափել տնտեսական ճգնաժամերից։

Հաջողակ ընկերությունները միշտ ունեն հստակ ֆինանսական պլանավորում և բյուջետավորման ռազմավարություն։ Օրինակ, եթե ընկերությունը նախատեսում է ընդլայնվել, առանց բյուջետավորման դժվար կլինի որոշել՝ արդյո՞ք ներդրումը շահութաբեր կլինի։ Հստակ բյուջետավորման միջոցով հնարավոր է հաշվարկել ներդրման եկամտաբերությունը, ռիսկերը եւ սպասվող ծախսերը, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ ֆինանսական բեռից։

Ֆինանսական պլանավորում

Շրջանառու կապիտալի կառավարում․ սա ֆինանսական պլանավորման կարևոր բաղադրիչներից է, որը վերաբերում է ընկերության կարճաժամկետ ակտիվներին և պարտավորություններին։ Ճիշտ կառավարումը թույլ է տալիս խուսափել կանխիկ միջոցների պակասից և ապահովել ընկերության անխափան գործունեությունը։ Չէ՞ որ նույնիսկ ամենահաջողակ բիզնեսները կարող են բախվել ֆինանսական խնդիրների, եթե չունենան հստակ շրջանառու կապիտալի կառավարում՝ ռազմավարություն։ Մի ընկերություն, որը զբաղվում էր ապրանքների ներմուծմամբ, երկար տարիներ աշխատում էր առանց հստակ ֆինանսական կառավարման, և մի օր, երբ շուկան փոփոխություններ կրեց, բախվեց ֆինանսական ճգնաժամի։ Միայն երբ ներդրվեց շրջանառու կապիտալի կառավարման նոր համակարգ, ընկերությունը կարողացավ վերականգնվել և կրկին ձեռք բերել իր դիրքը շուկայում։

Բիզնեսի հաջող զարգացման կարևոր պայմաններից մեկն էլ ներդրումային ծրագրերի ճիշտ գնահատումն է։ Յուրաքանչյուր ներդրում պահանջում է ռիսկերի գնահատում, եկամտաբերության հաշվարկ և հիմնավորված որոշումների կայացում։ Հաջողակ ընկերություններից շատերն սկսել են ընդամենը մի քանի հազար դոլար ներդրումով, բայց ունենալով ճիշտ պլանավորում և կանխատեսում, կարողացել են ընդլայնվել և մեծ բիզնեսների վերածվել։ Գործարարներից մեկն, օրինակ, երբ նախատեսում էր նոր արտադրամաս բացել, սկզբում մանրակրկիտ հաշվարկեց ներդրման հնարավոր ռիսկերը, օգտագործեց ֆինանսական մոդելավորում և արդյունքում կարողացավ հասնել ավելի քան 50%-ով բարձր եկամտաբերության, քան սովորաբար լինում է։

Ֆինանսական մոդելավորում․ սա եւս բիզնեսի զարգացման կարևորագույն գործիքներից է, որը թույլ է տալիս տարբեր սցենարներ վերլուծել և նախապես տեսնել ֆինանսական հնարավոր արդյունքները։ Այս մեթոդը հատկապես կարևոր է ունեն արագ փոփոխվող շուկա ունեցող բիզնեսների համար։ Բազմաթիվ միջազգային ընկերություններ իրենց զարգացման սկզբնական փուլում կիրառել են ֆինանսական մոդելավորում՝ կանխատեսելով ներդրումների արդյունավետություն, ինչը թույլ է տվել կրճատել ռիսկերը եւ հասնել կայուն աճի։

Ամփոփելով՝ ֆինանսական պլանավորումը ոչ միայն բիզնեսի հաջողության, այլև նրա երկարակեցության գրավականն է։ Ճիշտ բյուջետավորում, շրջանառու կապիտալի վերահսկում, ներդրումային ծրագրերի մանրակրկիտ վերլուծություն և ֆինանսական մոդելավորում․ այս գործոններն են ապահովում ֆինանսական կայունություն, աճ եւ մրցակցային առավելություն։ Բիզնեսի հաջողության պատմությունները վկայում են, որ առանց պլանավորման ցանկացած գաղափար կարող է ձախողվել, իսկ ճիշտ ֆինանսական ռազմավարություն ունենալը կարող է ցանկացած փոքր նախաձեռնություն վերածել միջազգային հաջողության պատմության։

Եթե ցանկանում եք ձեր բիզնեսում ներդնել արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ապահովել կայուն աճ, ապա Como Code-ը տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն և ֆինանսական մոդելավորման ծառայություններ՝ հիմնված ժամանակակից մեթոդների վրա։ Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները այստեղ են։

Կարդացեք նաև՝ Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները և դրանցից խուսափելու ուղիները

Բիզնեսի Հոգեբանություն

Ձեռնարկատիրական հարաբերություններում օրինաչափություններից մեկը կարելի է դիտարկել այն, երբ տնտեսվարող սուբյեկտն իր առջև նպատակադնում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանը համահունչ ապահովել ժամանակակից գործարար միջավարի կազմակերպումը, որի գործոններից առնվազն պետք է համարվեն՝

ա) արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, որը կաշխատի արագ, բարձր վերահսկողությամբ ու ավելի քիչ ծախսատարությամբ,

բ) կայուն կորպորատիվ վարկանիշը,

գ) մրցակցային առավե­լությունների ձեռք բերումը,

դ) հուսալի գործընկերային կապերի ստեղծումը:

Նշված գործոնների վերլուծությունը, թեկուզ և ոչ մասնագիտորեն՝ դիտարկվելով հոգեբանության շրջանակներում, ընդհանուր առմամբ, տանում է «անձի» դերի բարձրացմանը վերը նշված գործարարության նպատակներին հասնելու համար, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական խնդիրների լուծման կամ որոշումների կայացման բարդ իրավիճակների դեպքում անձնական գործողությունների հնարավորինս ուղղորդմանը:

«Բիզնես և անձ» հասկացությունն ամբողջական վերցված, լինելով տնտեսական հարաբերությունների անբաժանելի մաս, բարոյահոգեբանական առումով պահանջում է նաև պարբերաբար ներդրումներ և շարունակական հետաքրքրություն գործարար միջավայրի վրա իր ազդեցության կատարելագործման նկատմամբ՝ այդպիսով պահանջելով ուսումնասիրությունների առանձին ոլորտ, ինչպիսին է բիզնեսի հոգեբանությունը:

Բիզնեսի հոգեբանությունն ի սկզբանե առաջացել է սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքում, մասնավորապես՝ հոգեբանության, սոցիոլոգիայի և տնտեսա­գիտության համակցումից: Բիզնեսի հոգեբանություն ը հոգեբանության ժամանակակից գիտության և պրակտիկայի մի ոլորտ է, որը հանդես է գալիս որպես կամուրջ՝ կապելով հոգեբանությունը բիզնեսի գործնական դրսևորումների հետ: Այն ուսումնասիրում է բիզնեսի բազմակողմ և բարդ երևույթները, գործիքներ տրամադրում գործարար միջավայրի և հասարա­կության միջև արդյունավետ փոխգործակցության համար, գնահատում է ընկերության նպատակները, ռազմավարությունը, աշխատակիցների ունակությունները, բացահայտում այն ուղենիշերը, որոնցով հնարավոր է բարելավել և արդյունավետ դարձնել բիզնեսը: Ըստ որոշ հեղինակների՝ «Այս նոր ուղղության կայացումը հոգեբանական գիտության մեջ պատասխան է փոքր և միջին բիզնեսի և դրա ներկայացուցիչների առջև ծառացած բազմաթիվ այն խնդիրներին, որոնք պահանջում են պրոֆեսիոնալ հոգեբանների մասնակցություն: Հենց սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների զարգացումը բերում է նրան, որ գործնական հոգեբանությունն ակտիվորեն ներգրավվում է բիզնես տիրույթ[1]։

Բիզնեսի հոգեբանության գործընթացի առարկան է համարվում բիզնես միջավայրի տեղեկատվության ըմբռնումն ու գիտակցումը, ճանաչողության ընկալումը, տարբեր ոչ ստանդարտ, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ ուղիներ փնտրելը, մարդու անընդհատ ձևավորվող և զարգացող մտավոր գործընթացների ճանաչումն ու  մարդկային փոխազդեցության կառավարումը: Պետք է ըմբռնել ընկերու­թյունների կառավարիչների, շահագրգիռ այլ կողմերի և աշխատողների միջև ծագած խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, աշխատողների գիտակցական առանձնահատկու­թյունները, դրսևորվող վարքագծերը, և, ընդհանուր առմամբ, մարդկանց միջև հարաբերությունների առանձնահատկու­թյունները՝ բիզնեսի էթիկայի վրա ազդող մոտեցումների, ինչպես նաև թիմում բարենպաստ մթնոլորտի և վստահության փոխհարաբերությունների ստեղծման նպատակով:

Հարկ է նշել, որ բիզնեսի հոգեբանություն ը դեռս ամբողջովին ձևավորված գիտություն չէ, և գտնվելով իր զարգացման փուլում, առանձին գիտական փաստեր է փոխառնում այնպիսի հոգեբանության ոլորտներից, ինչպիսիք են տնտեսական հոգեբանությունը, աշխատանքի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը, ինչպես նաև՝ կախված բիզնեսի տեսակից և միջավայրից անհրաժեշտաբար ուսումնասիրում է հոգեբանության այլ ոլորտների օբյեկտներ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որը բիզնեսի հոգեբանությունն իր մեջ ընդգրկում է հոգեբանության տարբեր ոլորտների ընդհանրացումներ՝ ներառելով տնտեսական և մարդկային հոգեբանական վարքագծի օրինաչափությունները, վարքագծի կանոները, «անձի» հարաբերությունները շրջապատի հետ, աշխատակիցների վարքի և գործունեության փոխազդեցությունը, հոգեկան երևույթների առաջացման և դրսևորման պատճառները, անհատների և անձանց խմբերի միջև հոգեբանական բնութագրերի տարբերությունները, դրանց ազդեցությունը և օրինա­չափությունները, որոնք վերջիվերջո ազդում են ընկե­րություններում տնտեսական որոշումների կայացման և աշխատանքային փոխհարաբերությունների վրա:

Տնտեսական հանցագործությունների բնութագրա­կաններում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ բիզնես հոգեբանության գիտակներն, ուսումնասիրելով և օգտագործելով գործընկերների և մրցակից կազմակերպությունների հոգեբանա­կան նկարագրերը, աշխատակիցների ինտելեկտուալ, հուզական բնավորությունները, կախված սոցիալ տնտեսական և հոգեբանական վիճակներից, կարողանում են իրենց գործու­նեության արդյունքում գեր շահույթներ կորզել՝ օգտագործելով աշխատակիցների սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, իսկ գործընկեր կազմակերպություններին՝ չարաշահելով տրված վստահությունը հասցնելով սնանկության եզրին:

ԲԻԶՆԵՍԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարկ է նշել, որ բիզնես հոգեբանության առանձին գործիքների կիրառումը ներկայումս մեծ տարածում է ստանում, մասնավորապես՝ բուրգային սխեմաներով գործող և աշխատող ընկերություններում, որոնց գործունեության բնույթը ֆինանսական խախտումների մարմնավորման վառ օրինակ է: Այստեղ տարբեր հոգեբանական ներգործությունների արդյունքում՝ մարդկանց ներգրավելով խոստումների և վստահության ձևավորման միջոցով, խաբեությամբ կազմակերպում են ֆինանսական բուրգի գործունեություն՝ ստանալով մեծ շահույթներ՝ միևնույն ժամանակ խուսափելով հարկերից:

Այդուհանդերձ, պետք է փաստել, որ բիզնեսի հոգեբանություն ը, որպես ձեռնարկատիրության վարման, անձնա­կազմի կառավարման ու հոգեբանության համատեղում, ներ­կայացնում է մարդու հոգեբանությունը գործնականում բիզնեսի կազմակերպման նույն գիտահեն հարթությունում: Այն առումով արտահայտվում է, ընդհանուր առմամբ, աշխատողների համար աշխատանքային միջավայրը բարելավելու, ճիշտ կառավարչական որոշումներ ընդունելու կամ որոշումների վրա ազդելու և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը բարձ­րացնելու մեջ:

Այստեղ միաժամանակ կարելի է զուգահեռներ մեջբերել կոմերցիոն հոգեբանության հայեցակարգի բնութագրից. նախ այն ամենից առաջ ենթադրում է գործընկերոջ, մատակարարի, գնորդի վրա բարենպաստ տպավորություն թողնելու կարողությունների համակարգ: Այս համատեքստում պետք է նշել, որ գործարարի հաջողությունը կախված է ոչ միայն ընդհանուր մասնագիտական պատրաստվածությունից, այլ նաև կոմերցիոն հոգեբանության իմացությունից։ Կոմերցիոն հոգեբանության հետ սերտորեն կապված են էթիկայի (էթիկետի) հասկացությունները: Էթիկան մարդու բարոյական վարքի նորմերի կամ նրա բարոյական վարքի սկզբունքների համակարգ է: Մարդկային բարոյական վարքագծի այս նորմերում կարող են ներառվել ազնվությունը, պատ­րաստակամությունը, նվիրվածությունը, վեհանձնությունը, հավա­տարմությունը սեփական խոսքին և այլն[2]:

Զարգացած երկրներում գործարար հարաբերությունների կառուցման ազգային հոգեբանական առանձնահատկությունների հիմքում ընկած է կարգապահությունը, քաղաքավարիությունը, նրբանկատությունը, ազնվությունն ու արդարամտությունը:

Բիզնեսի հոգեբանության ուսուցումը և հրա­պարակայնացումը, մասնավորապես՝ մարդկային կապիտալի առանցքային դերի մասին, ձեռնարկատիրության վարման և որոշումների կայացման հոգեբանական սկզբունքների, անձ­նակազմի արդյունավետ կառավարման լավագույն փորձի և անձի հոգեկերթվածքի գնահատման միջավայրերի վերաբերյալ յուրովի կարևորություն են ներկայացնում յուրաքանչյուր ժամանա­կաշրջանի համար, քանզի բիզնեսի հոգեբանության ուսում­նասիրությունների սահմանները, տվյալ իրականությանը հատուկ հիմնախնդիրներով և առանձնահատկություններով, ժամանակին զուգընթաց ընդլայնվում են[3]:

Սակայն և, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բիզնեսի հոգեբանություն ը կարող է օգտագործվել ինչպես ձեռնարկա­տիրության վարման գրեթե բոլոր ասպեկտները բարելավելու համար, այնպես էլ տնտեսական հանցագործությունների կատարումը վաղաժամ կանխելու նպատակով: Այս առումով, կարծում ենք, հատկանշական են վաղուց հայտնի, սակայն և այժմեական կանոնների ընդունումը և ներառումը բիզնեսի կազմակերպման ներկայիս օրակարգ, որով և բիզնեսի ստեղծման պահից ընկերության հիմնադիրների, մասնակիցների, կառավարիչների, շահագրգիռ այլ անձանց և անձնակազմի գործողություններում հնարավոր է ներդնել տնտեսական հանցա­գործությունների կատարումը վաղաժամ կանխելու առումով նոր հոգեկերտվածք՝ բարելավելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության վարման աշխարհընկալումը, մասնա­վորապես՝

  1. Բիզնեսի կազմակերպման մեջ պետք է լինել օրինապաշտ, կարգապահ և սկզբունքային.
  2. Ձեռնարկատիրությունն անհրաժեշտ է վարել գրագետ և բարեվարք հաղորդակցության միջոցով.
  3. Եկամուտների վերահսկման և պլանավորման ժամանակ պետք է խուսափել ժլատություն, ագահություն, դրամա­պաշտություն (ընչաքաղցություն) ցուցաբերելուց.
  4. Աշխատել թիմային սկզբունքով, մասնավորապես՝ ծանր իրավիճակներում դժվարագույն խնդիրների լուծման ժամանակ ոգևորել և հավատ ներշնչել աշխատակիցներին.
  5. Շահույթի ավելացմանը զուգահեռ վերանայել աշխա­տակիցների աշխատավարձերի և պարգևավճարների վճարման համակարգերը, քանզի աշխատակիցներին վճարվող եկամուտը՝ աշխատանքի բարելավմանը շահադր­դելու առումով համարվում է առաջնային շարժառիթ.
  6. Անձնակազմի կառավարման սկզբունքներում առաջնային տեղ հատկացնել աշխատակիցների մասնագիտական և մարդկային որակների գնահատմանը, ինչպես նաև նրանց սոցիալական հոգածությանը, քանզի մարդն իրեն գնահատված զգալով, բարձրացնում է իր աշխատանքի արդյունավետությունը.
  7. Ազնվություն ցուցաբերել գործընկերների, համասե­փականատերերի նկատմամբ, նրանց հետ համագործակցել իրենց լավ մտահղացումների շուրջ, գնահատել առաջարկված գաղափարները և նորույթները.
  8. Պետական շահը հավասարեցնել ձեռնարկատիրության շահին, եկամուտների ստացման թափանցիկությունը և շահույթը չթաքցնելը դիտարկել առաջին պլանում.
  9. Բարեխղճորեն վճարել պետական հարկերը, պարտա­ճանաչ կերպով կատարել փոխատուների և պայմանադիրների հանդեպ ունեցած պարտավորու­թյունների մարումները:

Ինչ խոսք, վերը թվարկվածներն առավելապես բիզնեսի հոգեբանության ոլորտի դրույթներ ընդունելով, պետք է տնտեսական հանցագործությունների կանխարգելման համա­տեքստում անհրաժեշտաբար դիտարկել որպես ձեռնար­կատիրության վարման սկզբունքային կանոններ, քանզի նոր աշխարհընկալման ներգործությունը և այս առումով գործո­ղությունների համակարգման վաղ փուլում տնտեսական հանցագործությունների կանխումը, ընդհանուր առմամբ, նվա­զեցնում է հանցագործությունների կատարումը։ Այսինքն, վերստին կարելի է ամրապնդել այն ընդունված կարծիքը, որ հանցագործության կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հանցագործության դեմ պայքարի այլ մեթոդներ:

Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները

Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները և դրանցից խուսափելու ուղիները

Ցանկացած ձեռնարկատեր բիզնես գործունեություն սկսելիս կարող է թույլ տալ որոշակի սխալներ, որոնք կարող են ռիսկի տակ դնել բիզնեսի կենսունակությունը՝ տապալելով նույնիսկ ամենախոստումնալից գաղափարները:

Ամենատարածված սխալներից է շուկայի անբավարար հետազոտությունը, որը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Շուկայի հետազոտությունը պետք է ներառի սպառողների, թիրախային լսարանի, մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն։  Ապրանքները կամ ծառայությունները պետք է համապատասխանեն թիրախային լսարանի կարիքներին։ Մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը ևս պետք է իմանալ, որպեսզի հնարավոր լինի մշակել շուկայում առանձնանալու ռազմավարություն։ Պետք է ճիշտ հասկանալ շուկայի չափը․պահանջարկի գերագնահատումը կարող է հանգեցնել գերբեռնված արտադրության և ֆինանսական կորստի։

Մեկ այլ տարածված սխալ է բիզնես սկսելը առանց բավարար ֆինանսական ռեսուրսների։ Առանց դրանց ձեռնարկատերը կարող է դժվարանալ հոգալ առօրյա գործառնական ծախսերը՝ տարածքի վարձակալությունը, աշխատավարձերը, կոմունալ վճարները: Ֆինանսավորման պակասը կարող է սահմանափակել մարքեթինգային ծախսերն ու նվազեցնել բիզնեսի մրցունակությունը շուկայում։ Ձեռնարկատերերը նաև պետք է կարողանան դիմակայել անսպասելի ֆինանսական մարտահրավերներին՝ տնտեսական անկումներին, շուկայական տատանումներին կամ անսպասելի ծախսերին։ Առանց ֆինանսական պահուստի նման խնդիրները կարող են կործանարար լինել։ Ֆինանսական դժվարությունները կարող են բացասաբար ազդել մատակարարների, աշխատակիցների և ներդրողների հետ հարաբերությունների վրա։ Վճարումների ուշացումը և չկատարված ֆինանսական պարտավորությունները կարող են վնասել բիզնեսի նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը։

Տարածված սխալներից է բիզնես պլանի բացակայությունը։ Բիզնես պլանը կանխատեսելի է դարձնում գործունեությունը և օգնում հիմնավորված որոշումներ կայացնել։ Առանց դրա ձեռնարկատերերը կարող են անհետաձգելի կամ չմտածված ծախսեր կատարել, որոնք կարող են բացասաբար ազդել բիզնեսի վրա։
Բիզնես պլանի բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել հատկապես ներդրողներ ներգրավելու կամ վարկ ստանալու հարցում: Այն կարևոր է նաև ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից․ օգնում է ճիշտ բաշխել և կառավարել ռեսուրսները՝ ֆինանսները, ժամանակը և այլն:

Իրավական ռիսկերի անտեսումը նույնպես սկսնակ ձեռնարկատերերի տարածված սխալներից է։ Իրավական համապատասխանությունն ապահովելու և բիզնեսի հաջողությունն ամրապնդելու համար չափազանց կարևոր է մասնագետների՝ հատկապես իրավաբանների, ֆինանսիստաների կամ հաշվապահների հետ խորհրդակցելը, օրենսդրական փոփոխություններին հետևելը:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանը նշում է, որ Հարկային oրենսգրքի հաճախակի փnփnխություններին տնտեսվարողներն էական դժվարություններով են հարմարվում. որոշ դեպքերում բավական երկար ժամանակ խախտումներով են կիրառում դրանք, ինչը հանգեցնում է անցանկալի հետևանքների:

«Հաճախակի փnփnխությունները տնտեսվարnղներին հնարավnրnւթյուն չեն տալիս կազմել միջնաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, ինչպես նաև ճիշտ կառավարել ռիսկերը և կանխատեսել եկամուտները»,-նշում է տնտեսագետը:

Այն  ձեռնարկատարերը, որոնք նպատակ ունեն իրենց գործունեությունն իրականացնել նաև արտասահմանում, հաճախ չեն ուսումնասիրում տվյալ երկրի օրենսդրությունը, ինչը հետագայում լուրջ դժվարություններ է առաջացնում արտաքին շոււկայում:  Զգալի տարբերություններ կան հատկապես հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման տեղական և միջազգային ստանդարտների միջև, որոնք գործնականում անհամապատասխանություններ են առաջացնում հաշվապահական հաշվառման վարման ժամանակ։

Սկսնակ ձեռնարկատերերի հիմնական սխալները

Ընդհանուր առմամբ, ընդունված է համարել, որ հաշվապահական հաշվառման նպատակը ֆինանսական հաշվետվություններից օգտվողներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների, ֆինանսական վիճակի և դրա փոփոխությունների մասին, իսկ հարկային հաշվառման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան հարկերի հաշվարկումն է, ինչը ենթադրում է ձեռնարկատիրական գործունեությունից հարկման ենթակա եկամուտները հարկային հաշվարկներում ճիշտ արտացոլելելը և հարկի համապատասխան դրույքաչափը կիրառելը:

Կարեն Մամիկոնյանի խոսքով՝ ՀՀ հարկային օրենսգրքում կան էական առանձնահատկություններ, հարկային և հաշվապահական հաշվառման տեսանկյունից շահույթի և վնասի տարբեր ցուցանիշներ, որոնց կարող են տիրապետել միայն մասնագետները և նրանց հետ խորհրդակցելը կօգնի ձեռնարկատերերին խուսափելու հետագա խնդիրներից ու բարդություններից:

«Օրինակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկ վճարողի հարկային բազան որոշելիս որոշակի տեսակի ծախսերի գծով համախառն եկամտից չեն նվազեցվում սահմանված գումարները գերազանցող ծախսերը: Մինչդեռ ֆինանսական հաշվառման մեջ այս նույն ծախսերը կարող են ամբողջությամբ նվազեցվել եկամտից: Իրականում հարկային հաշվառման մեջ կարող են չնախատեսվել այնպիսի նվազեցումներ՝ ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ, որոնք այդպիսիք կհամարվեն ֆինանսական հաշվառման տեսանկյունից և այլն»,-նշում է տնտեսագետը:

Ճկունության բացակայությունը սկսնակ ձեռնարկատերերի ևս մեկ տարածված սխալ է։ Բիզնես միջավայրը մշտապես փոփոխվում է․ առանց ճկունության դժվարություններ կառաջանան նորարարություններ ներմուծելու և մրցակիցներից առաջ ընկնելու հարցում։ Սա կարող է հանգեցնել շուկայում արդիականությունը կորցնելուն։ Ճկունությունը զարգացնելու համար պետք է փոփոխությունները դիտարկել որպես աճի հնարավորություն, բաց լինել նոր գաղափարների առջև և փորձարկել դրանք, պարբերաբեր թարմացնել գիտելիքը, լսել հաճախորդների արձագանքը և ստեղծել ճկուն թիմ։

Ավտոմատացված կառավարման համակարգերի ոչ ճիշտ ընտրությունը սխալ է, որի պատճառով սկսնակ ձեռնարկատերերը վտանգում են իրենց բիզնեսի ապագան։ Դա կարող է հանգեցնել անարդյունավետության և գործառնական ծախսերի ավելացման, իսկ համակարգերի անհամատեղելիությունը կարող է խանգարել եղած գործիքների արդյունավետ ինտեգրմանը՝ ստեղծելով հաղորդակցական խնդիրներ։ Ավտոմատացված կառավարման ճիշտ համակարգ ընտրելու համար պետք է նախ՝ գնահատել բիզնեսի կարիքները, հասկանալ բիզնես գործընթացները և պարզել, թե որոնք կարելի է ավտոմատացնել։  Պետք է հետազոտել շուկայում եղած ավտոմատացման համակարգերը, համեմատել հնարավորությունները, համատեղելիությունը, մասշտաբավորման հնարավորությունները և գինը։ Պետք է ընտրել ու փորձարկումից հետո ներդնել  համակարգեր, որոնք կարող են զարգանալ ձեր բիզնեսի հետ միասին՝ ապահովելով նաև ապագա կարիքների բավարարումը։

Այսպիսով, այն, որ ձեռնարկատերերը կարող են սխալներ թույլ տալ, անխուսափելի է, սակայն այդ սխալների մեծ մասը կանխարգելելի է պատշաճ պլանավորման, հետազոտության և կառավարման միջոցով։ Շուկայի անբավարար ուսումնասիրությունը, ֆինանսական ռեսուրսների պակասը, բիզնես պլանի բացակայությունը, իրավական ռիսկերի անտեսումը, ճկունության պակասը և ոչ ճիշտ կառավարման համակարգերի ընտրությունը կարող են խոչընդոտել բիզնեսի կայուն զարգացմանը և հանգեցնել լուրջ հետևանքների։ Հաջողակ լինելու համար բիզնես սկսողները պետք է մանրամասն ուսումնասիրեն իրենց ոլորտը, հաշվարկեն ռիսկերն ու ապահովեն բավարար հիմքեր։

KPI արդյունավետության ցուցանիշներ

Հնգամյա պլանից մինչեւ Big Data. KPI արդյունավետության ցուցանիշներ ը որպես կատարողականի գնահատման գործիք ։ Կատարողականի հիմնական ցուցանիշներ

Ժամանակակից բիզնես միջավայրում կատարողականի հիմնական ցուցանիշների գնահատման առանցքային գործիքներից են KPI (Key Performance Indicator) ցուցանիշները։ Դրանք հնարավորություն են տալիս չափել բիզնես գործընթացների արդյունավետությունը, որոշել ուժեղ և թույլ կողմերը և մշակել ռազմավարական որոշումներ։ Սակայն KPI արդյունավետության ցուցանիշներ ի ճշգրիտ և օբյեկտիվ վերլուծությունը կարող է դժվար լինել առանց ավտոմատացված գործիքների։ Բիզնեսի ավտոմատացման համակարգերը զգալիորեն հեշտացնում և բարելավում են KPI ցուցանիշներ ի հաշվարկման, վերլուծության և կառավարման գործընթացները։

«Հնգամյակը 4 տարում» եւ նման արտահայտությունները խորհրդային տարիներին սովորական էին․ շեշտադրումը հիմնականում քանակի վրա էր՝ որքան միավոր է արտադրվել եւ որքան կարճ ժամանակում, առանց մեծ նշանակություն տալու որակին եւ արդյունավետությանը։ Բոլոր ձեռնարկությունները գործում էին պետական պլանների համաձայն, իսկ KPI-ները հիմնականում կապված էին արտադրության և հումքի օգտագործման ցուցանիշների հետ, քանի որ շուկայական մրցակցություն չկար։ Աշխատակիցները պարգևատրվում էին պլանը կատարելու չափորոշիչով, սակայն KPI-ի խորը վերլուծության կամ տվյալահեն որոշումների մշակույթ չկար։

Ժամանակակից շուկայական տնտեսությունում KPI արդյունավետության ցուցանիշներ ի դերը զգալիորեն փոխվել է՝ դառնալով չափելի, ռազմավարական և բիզնեսի արդյունավետությունը գնահատող հիմնական գործիք։ KPI -ները ժամանակակից բիզնեսում հիմնված են տվյալների վերլուծության վրա, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել գործընթացների արդյունավետությանը։ Ի տարբերություն խորհրդային մոդելի՝ այժմ KPI -ները ներառում են ոչ միայն արտադրանքի քանակը, այլև որակի գնահատումը, հաճախորդների գոհունակությունը և ֆինանսական կայունությունը։

Շուկայական տնտեսությունում KPI -ներն օգտագործվում են ընկերությունների միջև մրցունակությունը բարձրացնելու, գործընթացները բարելավելու և պլանավորման ճկունությունն ապահովելու համար։ Այժմ KPI -ները կիրառվում են ոչ միայն ընկերության մակարդակում, այլև անհատ աշխատակիցների համար՝ նպաստելով անհատական մոտիվացիայի աճին։

Բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրումը (օրինակ՝ CRM, ERP, BI գործիքներ) հնարավորություն է տալիս KPI կատարողականի հիմնական ցուցանիշներ ի վրա հիմնված վերլուծություն կատարել ավելի ճշգրիտ և օպերատիվ կերպով։

KPI արդյունավետության ցուցանիշ  բարելավումն ավտոմատացման միջոցով

Պատկերացրեք հետևյալ իրավիճակը՝ միջին չափի առևտրային ընկերությունը, որն զբաղվում է օնլայն և ֆիզիկական վաճառքներով, բախվում է կատարողականի հիմնական ցուցանիշների հետ կապված խնդիրների․ տվյալների հավաքագրումը, հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և մատակարարման շղթայի կառավարումը կատարվում էին ձեռքով, ինչը հանգեցնում էր ուշացումների, սխալների և գործարքային տվյալների անհամապատասխանության։ ERP (Enterprise Resource Planning) համակարգի ներդրումից հետո կազմակերպությունն ավտոմատացրեց վաճառքների, պահեստավորման, ֆինանսական հաշվետվությունների և հաճախորդների հետ կապի գործընթացները։

Արդյունքներն ակնհայտ էին՝ ավտոմատացված հաշվետվությունների միջոցով ընկերությունն իրական ժամանակում ստացավ KPI արդյունավետության ցուցանիշներ ի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը թույլ տվեց արագ արձագանքել շուկայական փոփոխություններին։ CRM համակարգի միջոցով մուտքային հարցումները դասակարգվեցին ըստ առաջնահերթության, ինչը բարձրացրեց հաճախորդների գոհունակությունը՝ բարելավելով կատարողականի հիմնական ցուցանիշները։ Պահեստավորման ավտոմատ կառավարման համակարգը նվազեցրեց ապրանքների պակասի կամ ավելցուկի դեպքերը, ինչը խնայեց ծախսերը՝ դրականորեն ազդելով KPI ցուցանիշների վրա։ Աշխատակիցները խուսափեցին կրկնակի աշխատանքից և կենտրոնացան ռազմավարական խնդիրների վրա, ինչի արդյունքում ունեցան բարձր կատարողականի հիմնական ցուցանիշներ։

KPI արդյունավետության ցուցանիշներ

 

Այսպիսով, ERP համակարգի ներդրման շնորհիվ ընկերությունը հասավ KPI արդյունավետության ցուցանիշներ ի զգալի բարելավման՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը, նվազեցնելով ծախսերը և օպտիմալացնելով բիզնես գործընթացները։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ավտոմատացումը նպաստել KPI ցուցանիշների բարելավման և բիզնեսի հաջողության։

Կատարողականի հիմնական ցուցանիշների հաշվարկումը ավանդական մեթոդներով հաճախ ժամանակատար է և ենթակա սխալների։ Ավտոմատացման համակարգերը (օրինակ՝ ERP, CRM, BI ծրագրերը) հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հավաքագրել և վերլուծել տվյալները, ինչը նվազեցնում է մարդկային սխալների հավանականությունը և ապահովում է տվյալների ճշգրտություն։ Բիզնեսի ավտոմատացման համակարգերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել KPI արդյունավետության ցուցանիշներ ի փոփոխություններին՝ ապահովելով արագ արձագանքման հնարավորություն։ Սա կարևոր է հատկապես այն բիզնեսների համար, որոնք գործում են արագ փոփոխվող շուկաներում։

Շատ ավտոմատացման համակարգեր ներառում են գործառույթներ, որոնք օգնում են օպտիմալացնել և ստանդարտացնել բիզնես գործընթացները։ Օրինակ՝ հաճախորդների սպասարկման գործընթացում CRM համակարգի ներդրումը կարող է բարելավել սպասարկման որակը՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակության մակարդակը՝ դրանով իսկ ապահովելով բարձր կատարողականի հիմնական ցուցանիշներ։

Ավտոմատացված գործիքները հնարավորություն են տալիս բիզնեսի ղեկավարներին և թիմերին հեշտությամբ հասանելի դարձնել անհրաժեշտ վերլուծությունները՝ առանց բարդ հաշվետվությունների։ Գրաֆիկական վահանակների (dashboard) միջոցով հնարավոր է արագ հասկանալ բիզնեսի ընթացիկ վիճակը և կատարել օպերատիվ որոշումներ, որոնք կազդեն KPI արդյունավետության ցուցանիշների վրա։

KPI ցուցանիշներ ի վերլուծությունն օգնում է կանխատեսել բիզնեսի զարգացման հնարավոր ուղղությունները։ Ավտոմատացման համակարգերը, օգտագործելով արհեստական բանականության և մեծածավալ տվյալների՝ Big Data, վերլուծության գործիքներ, կարող են առաջարկել տվյալահեն որոշումներ, որոնք կբարձրացնեն կատարողականի հիմնական ցուցանիշները և ընդհանուր բիզնեսի արդյունավետությունը։

Բիզնեսի ավտոմատացման համակարգերը կարևոր դեր ունեն KPI ցուցանիշներ ի կառավարման գործընթացում՝ ապահովելով տվյալների ճշգրտություն, իրական ժամանակում մոնիտորինգ, գործընթացների օպտիմալացում և արդյունավետ որոշումների կայացում։ Այս գործիքները թույլ են տալիս կազմակերպություններին հասնել ավելի բարձր արդյունավետության, բարելավել աշխատանքի որակը և մեծացնել եկամուտները։ Այսպիսով, բիզնեսի թվայնացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև կարևոր քայլ դեպի կայուն աճ և հաջողություն։

 

Մանրածախ բիզնես վաճառքի ապագան թվայնացումն է

Մանրածախ բիզնես. վաճառքի ապագան թվային տեխնոլոգիաների եւ անալիտիկայի միջոցով . մանրածախ վաճառքի կառավարման համակարգ ՝ մանրածախ վաճառք Զառա ընկերության փորձը

Մանրածախ բիզնես հիմնելը գրավիչ է շատ տնտեսվարողների համար, քանի որ ներառում է տարբեր ապրանքների և ծառայությունների վաճառք վերջնական սպառողին։ Այս ոլորտը ներկայացված է տարբեր ուղղություններով, ինչպիսիք են՝ սննդամթերքի, հագուստի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, դեղորայքի, կոսմետիկայի, սպորտային ապրանքների, գրքերի և այլնի մանրածախ վաճառքը։ Յուրաքանչյուր ուղղություն ունի իր առանձնահատկությունը, սակայն բոլոր դեպքերում հաջողության հիմնական գրավականը ճիշտ կառավարման մոտեցումներն են։

մանրածախ բիզնես , մանրածախ վաճառքի կառավարման համակարգ, Մանրածախ վաճառք

Zara-ն, օրինակ, մանրածախ վաճառք ի ոլորտում հաջողված կառավարման լավագույն օրինակներից է համարվում: Արագ նորաձևության (fast fashion) այս բրենդի հաջողության գաղտնիքը արդյունավետ բիզնես մոդելն է։  Zara-ն կիրառում է մանրածախ վաճառքի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս պահեստավորել ճիշտ քանակությամբ ապրանքներ՝ խուսափելով ավելցուկային պաշարներից։ Ապրանքները առաքվում են վաճառքի կետեր շատ արագ, ինչը նվազեցնում է ապրանքների մնացորդները և ավելացնում վաճառքի շրջանառությունը։

Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների տվյալների հավաքագրմանը և ուսումնասիրությանը։ Յուրաքանչյուր խանութից ստացած վաճառքի տվյալները վերլուծում են՝ հասկանալու համար, թե որ մոդելներն են ամենապահանջվածը, ինչն օգնում է ձևավորել նոր հավաքածուները։ Zara-ն օգտագործում է POS (Point of Sale) համակարգեր վաճառքների կառավարման համար, ինչը թույլ է տալիս արագորեն ստանալ տվյալներ հաճախորդների նախընտրությունների մասին։ Այս համակարգերի միջոցով իրական ժամանակում կատարվում են վաճառքների վերլուծություններ, ինչն օգնում է խանութներին որոշել, թե որ ապրանքներն են պահանջված։

Zara-ն ներդրել է իր eCommerce հարթակը, որը սինխրոնացվում է ֆիզիկական խանութների մանրածախ վաճառքի կառավարման համակարգի հետ։ Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին առցանց տեսնել խանութներում առկա պաշարները և կատարել գնումներ ավելի հարմարավետ կերպով։

Այս բրենդն օգտագործում է տվյալների անալիտիկա, պահեստների խելամիտ կառավարում, հաճախորդների վարքագծի ուսումնասիրություն և մանրածախ վաճառքի կառավարման համակարգ՝ ապահովելով արագ արձագանք շուկայական փոփոխվող պահանջներին։ Այս մոտեցման շնորհիվ Zara-ն շարունակում է մնալ աշխարհի ամենահաջողված մանրածախ բիզնեսներից։

 

մանրածախ բիզնես , մանրածախ վաճառքի կառավարման համակարգ, Մանրածախ վաճառք

 

Մանրածախ վաճառք ի կառավարման մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները

Մանրածախ բիզնես ոլորտում հանդիպող հիմնական մարտահրավերներից է պաշարների անարդյունավետ կառավարումը․ պահեստավորված ապրանքների ավելցուկը կամ պակասը կարող է բերել ֆինանսական կորուստների։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կիրառել մանրածախ վաճառքի կառավարման համակարգ, որը թույլ կտա ավտոմատ կերպով վերահսկել պահեստի մակարդակները և կանխատեսել պահանջարկը։

Հաճախորդների պահանջների փոփոխությունը մեկ այլ մարտահրավեր է․ գնորդների նախասիրությունները շարունակաբար փոխվում են։ Այս մարտահրավերը հաղթահարելու համար մանրածախ բիզնեսը պետք է պարբերաբար ուսումնասիրի շուկան, իրականացնի հաճախորդների տվյալների վերլուծություն և ճկուն ռազմավարություններ մշակի։

Մարտահրավեր է նաեւ թվային վաճառքի միջավայրի հետ մրցակցությունը․ աճող թվային առևտուրը մեծացնում է մրցակցությունը, ինչը բարդացնում է ավանդական մանրածախ բիզնես գործունեությունը։ Այս մարտահրավերը հաղթահարելու համար հարկավոր է ներդնել թվային մարքեթինգ, բարելավել հաճախորդների գիտելիքները և ինտեգրել առցանց ու ֆիզիկական խանութները։

Մանրածախ բիզնեսի պահպանման եւ գործարկման ծախսերը կարող են բարձր լինել։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավտոմատացնել բիզնես գործընթացները, օգտագործել արդյունավետ ծրագրային լուծումներ և խուսափել ավելորդ ծախսերից։

 

Մանրածախ բիզնեսի կառավարման ոլորտներն ու ավտոմատացման հնարավորությունները

Մանրածախ բիզնեսի կառավարման հիմնական ուղղություններն են պաշարների կառավարումը,  հաճախորդների սպասարկումը, մարքեթինգը և գովազդը,  վաճառքների կառավարումը։

Ժամանակակից մանրածախ վաճառքի կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել այս ամենը։ Ահա մի քանի լուծումներ, որոնք անփոխարինելի են մանրածախ բիզնես համակարգերի համար։

POS (Point of Sale) համակարգեր․ Թույլ են տալիս արագացնել վճարումների գործընթացը և հավաքել տվյալներ հաճախորդների վարքագծի մասին։

Պահեստի կառավարման համակարգեր․ Օգնում են վերահսկել ապրանքների շարժը, կանխատեսել պահանջարկն ու խուսափել ավելորդ պաշարներից։

Մանրածախ վաճառքի կառավարման համակարգ․ Այս համակարգը համակցում է վաճառքների, պահեստների, հաճախորդների և մարքեթինգի կառավարումը, ինչը մանրածախ բիզնես միջավայրի համար ապահովում է ամբողջական գործառնականություն։

Էլեկտրոնային առեւտրի ինտեգրում․ Մանրածախ վաճառքի կառավարման համակարգի և eCommerce հարթակի համակցումը հնարավորություն է տալիս սինխրոնացնել ֆիզիկական և առցանց մանրածախ վաճառքները՝ ապահովելով միասնական կառավարման հարթակ։

Մանրածախ բիզնեսում առանցքային նշանակություն ունի նաեւ անալիտիկան։ Տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու հաճախորդների նախասիրությունները, գնահատելու մանրածախ վաճառքի արդյունավետությունը և մշակելու խելամիտ բիզնես ռազմավարություններ։

Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը (CRM) ևս  խիստ կարևոր է մանրածախ բիզնես միջավայրում։ CRM համակարգերը հնարավորություն են տալիս հավաքել հաճախորդների տվյալները, վերլուծել նրանց գնումների պատմությունը և անհատականացված մոտեցում մշակել յուրաքանչյուր հաճախորդի համար։ Սա մեծացնում է հաճախորդների հավատարմությունը և ապահովում ավելի բարելավված մանրածախ վաճառք։

Մանրածախ բիզնես պատմության հաջողությունը կախված է կառավարման արդյունավետ մոտեցումներից, մանրածախ վաճառք ի կառավարման համակարգ ճիշտ ներդնելուց եւ օգտագործելուց, անալիտիկ տվյալների վերլուծությունից և հաճախորդների հետ ճիշտ հարաբերությունների ձևավորումից։ Ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրումով մանրածախ բիզնեսը կարող է ոչ միայն աճել, այլև առավել մրցունակ դառնալ շուկայում ։

CRM ծրագրային փաթեթ ՝ արդյունավետ ներդրման քայլերը

CRM ծրագրային փաթեթ կամ CRM կառավարման համակարգեր ՝ արդյունավետ ներդրման քայլերը և բիզնեսի զարգացման հաջողության ռազմավարությունները։

CRM ծրագրային փաթեթ ի ներդրումը բիզնեսի համար կարող է դառնալ ռազմավարական կարևոր քայլ, որը կնպաստի հաճախորդների հետ փոխհարաբերությունների արդյունավետ կառավարմանը և աճին։  CRM համակարգերի բազմազանությանից Ձեր բիզնեսի համար ամենա հարմար CRM-ն ընտրելու և հաջող ներդրման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների պլան, ապահովել թիմի ներգրավվածությունը և ընտրել ճիշտ ռազմավարություններ։

CRM ծրագրային փաթեթ կամ համակարգեր ինչ է սա ավելի շատ իֆորմացիա այս հղումով։

CRM ծրագրային փաթեթ ՝ AI  ապագան, արհեստական բանականության դերը հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ոլորտում։

 

CRM ծրագրային փաթեթ ՝ Ներդրման նախապատրաստական փուլ

Նախքան CRM համակարգերից Ձեզ հարմար CRM -ի ընտրությունը և  ներդրումը, անհրաժեշտ է հստակեցնել բիզնեսի նպատակները և պահանջները։

Բիզնես գործընթացների գնահատում՝ գնահատեք ձեր ընթացիկ գործընթացները՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ պետք է լուծի CRM համակարգը։

Հստակ նպատակների սահմանում՝ ձևակերպեք, թե ինչ նպատակներով եք ներդնում CRM ծրագիրը, օրինակ՝ հաճախորդների տվյալների կենտրոնացում, վաճառքի աճ, կամ հաճախորդների փորձառության բարելավում։

Թիմի ներգրավում՝ ընդգրկեք ձեր աշխատակիցներին նախնական քննարկումներում, որպեսզի հասկանաք նրանց կարիքներն ու ակնկալիքները համակարգից։

CRM ծրագրային փաթեթ

CRM ծրագրային փաթեթ ընտրություն

CRM համակարգ ընտրելիս կարևոր է հաշվի առնել, որ այն համապատասխանի ձեր բիզնեսի չափին և բնույթին։ Հաշվի առեք, որ շուկայում առկա են անսահման շատ CRM համակարգեր և լուծումներ ։ Այստեղ բազմաթիվ են սկսնակ ընկերությունները որոնք մի քանի աղյուսակ իրար միացնելով հաճախորդների տվյալների կառավարման համակարգ են անվանում իրենց գլուխգործոցները , սովորաբար նրանք չեն հաջողում և դուք էլ նրանց հետ։

Համեմատեք տարբեր մատակարարների առաջարկները՝ հաշվի առնելով համակարգի ֆունկցիոնալությունը, գինը և տեխնիկական աջակցությունը։

Ընտրեք համակարգ, որը հարմարեցված է ձեր բիզնեսի կարիքներին և կարող է հեշտությամբ ինտեգրվել ձեր առկա գործիքների և ծրագրերի հետ։

Ներդրման գործընթաց

CRM ծրագրային փաթեթ ՝  հաջող ներդրման համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին

Տվյալների տեղափոխում՝ հավաքեք և կարգավորեք ձեր առկա տվյալները, որպեսզի դրանք ճիշտ ձևով տեղափոխվեն նոր համակարգ։

Համակարգի հարմարեցում՝ հարմարեցրեք CRM համակարգի գործառույթները ձեր բիզնեսի պահանջներին։ Ավելացրեք անհրաժեշտ մոդուլներ և կարգավորեք դաշտերը։

Աշխատակազմի ուսուցում՝ ապահովեք, որ ձեր թիմը հասկանա համակարգի հիմնական ֆունկցիոնալությունը և կարողանա արդյունավետ օգտագործել այն։ Ուսուցումը պետք է ներառի ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։

Փորձարկում՝ նախքան համակարգի ամբողջական գործարկումը, փորձարկեք այն՝ հայտնաբերելու և շտկելու հնարավոր խնդիրները։

Հաջողության ռազմավարություններ

CRM ծրագրային փաթեթ ի ներդրումը պետք է լինի շարունակական գործընթաց, որը պահանջում է մշտական ուշադրություն և բարելավում։

Կապ հաստատեք մատակարարի հետ՝ պարբերաբար ստանալով թարմացումներ և աջակցություն։

Մոնիտորինգ և վերլուծություն՝ օգտագործեք CRM ծրագրային փաթեթ ի վերլուծական գործիքները՝ հետազոտելու դրա ազդեցությունը և որոշելու բարելավման հնարավորությունները։

Հաճախակի թարմացումներ և ուսուցում՝ ապահովեք, որ ձեր թիմը մնա տեղեկացված նոր ֆունկցիաների և հնարավորությունների մասին։

CRM համակարգ մշակող և  ներդրման ոլորտում Հայաստանում առաջատարներից է Como Code ընկերությունը։ Նրանք առաջարկում են հարմարեցված լուծումներ, որոնք նախատեսված են հեշտ ինտեգրման և օգտագործման համար։ Como Code-ի CRM ծրագրային լուծումը ներառում է ֆունկցիաների լայն շրջանակ, որը կօգնի բիզնեսներին հաջողությամբ կառավարել իրենց հաճախորդների հետ փոխհարաբերությունները։ Բացի այդ, ընկերությունը տրամադրում է աշխատակազմի ուսուցման և տեխնիկական աջակցության ծառայություններ՝ երաշխավորելով ներդրման հարթ ընթացքը։

CRM ծրագրային փաթեթ ի ներդրումը կարող է դառնալ բիզնեսի արդյունավետության բարձրացման հիմքը։ Պլանավորված և ռազմավարական մոտեցումը, ինչպես նաև փորձառու մատակարարի ընտրությունը, կօգնեն ապահովել հաջող ներդրում։ Հայաստանում Como Code-ի լուծումները լավագույն ընտրությունն են, եթե ցանկանում եք ստանալ տեղայնացված և արդյունավետ CRM համակարգ, որը կհամապատասխանի ձեր բիզնեսի կարիքներին։