Արհեստական բանականություն AI -ով մարդիկ
AI-ով մարդիկ կփոխարինեն առանց AI-ի մարդկանց
Արհեստական բանականություն ը մարդուն չի փոխարինի, բայց AI-ով մարդիկ կփոխարինեն առանց AI-ի մարդկանց
Արհեստական բանականություն ը՝ AI-ը, չի փոխարինի մարդուն, այլ մարդիկ, ովքեր կօգտագործեն AI, կփոխարինեն նրանց, ովքեր չեն օգտագործի այն, ուստի կազմակերպությունները պետք է սկսեն ուսումնասիրել և ներմուծել AI-ի գործիքներն իրենց բիզնեսում՝ կարծում է Հարվարդի Բիզնես դպրոցի պրոֆեսոր ու «Competing in the Age of AI» գրքի համահեղինակ Կարիմ Լախանին։ Նա ուսումնասիրում է տեխնոլոգիաների ազդեցությունը բիզնեսի վրա, մասնավորապես, արհեստական բանականության կիրառումը։ Լախանին նշում է, որ ինչպես ինտերնետը նվազեցրեց տեղեկատվության տարածման արժեքը, AI-ն էլ նվազեցնում է մտածողության արժեքը՝ ավտոմատացնելով որոշումների ընդունման գործընթացները։
Արհեստական բանականություն AI-ն այլևս ընտրություն չէ բիզնեսի համար, այլ անհրաժեշտություն՝ ընդգծում է Կարիմ Լախանին․ հաճախորդները սպասում են, որ կազմակերպությունները տրամադրեն AI-ով գեներացրած ծառայություններ, ուստի ղեկավարները պետք է փորձարկեն այս տեխնոլոգիան, ուսուցման ծրագրեր կազմակերպեն և ներդնեն AI-ն իրենց բիզնես գործընթացներում։
Արհեստական բանականություն AI-ը փոխում է բիզնեսի կանոնները
AI-ը վերափոխում է բիզնեսի կառուցվածքը՝ ներառելով արժեքի ստեղծման, տարածման և գործառնական մոդելների նոր մեթոդներ։ Օրինակ, Google-ի, Amazon-ի և Netflix-ի աշխատանքը հիմնված է ալգորիթմների վրա, մինչդեռ ավանդական ընկերությունները դեռևս առաջնորդվում են մարդու կատարմամբ գործընթացներով։ Կազմակերպությունների մեծամասնությունն ստիպված կլինի ներդնել AI, քանի որ հաճախորդներն ակնկալում են արագ և արդյունավետ ծառայություններ, ինչպիսիք են Uber-ի կամ Amazon-ի ավտոմատացված գործընթացները։
Բիզնեսի համար ամենամեծ մարտահրավերը, սակայն, ոչ թե տեխնոլոգիան է, այլ փոփոխությունների կառավարումը։ Ղեկավարները և աշխատակիցները պետք է զարգացնեն «թվային մտածելակերպ»։ Ընկերությունները պետք է ոչ միայն ընդունեն նոր տեխնոլոգիաները, այլև կարողանան ադապտացվել դրանց՝ անընդհատ սովորելով և փորձարկելով։
Այսօրվա AI համակարգերը դեռևս մարդու նման չեն մտածում․ դրանք պարզապես վիճակագրական մոդելներ են։ Սակայն տեխնոլոգիան արագ զարգանում է և հնարավոր է, որ ապագայում AI-ը ձեռք բերի ավելի բարձր ինտելեկտուալ ունակություններ։
Ռոբոտների աճը
Ենթադրվում էր, որ ռոբոտները կփոխարինեն ցածր որակավորում ունեցող աշխատողներին, սակայն իրականում մարդու աշխատանքը դեռևս ավելի արդյունավետ է, քան ռոբոտների գնումն ու ծրագրավորումը։ Միայն զանգվածային արտադրության մեջ են ռոբոտները կենսունակ, ինչպես օրինակ սմարթֆոններ հավաքելն է։ Նոր սերնդի ռոբոտները՝ AI-ի ու համակարգչային տեսողության համադրությամբ, կարող են ինքնուրույն սովորել և հետևել հրահանգներին բնական լեզվով, ինչը մեծացնում է ավտոմատացման հնարավորությունները։ Գիտնականները համարում են, որ գյուղատնտեսական աշխատանքները եւս կարելի է կատարել արհեստական բանականությամբ։
Բովանդակության ստեղծումը կարևոր դեր ունի լսարանի ուշադրությունը գրավելու գործում։ AI-ը կարող է օգնել ինքնուրույն ստեղծել գրագետ և ազդեցիկ հոդվածներ՝ առանց լրացուցիչ մասնագետների ներգրավման, բայց AI-ն ամբողջությամբ չի փոխարինի բովանդակություն ստեղծողներին, քանի որ որակի ու ստեղծարարության հարցերում մարդկային ներդրումը շարունակում է վճռորոշ լինել։
Գրաֆիկ դիզայներներն ակտիվորեն կիրառում են AI գործիքները, մինչդեռ արդյունաբերական դիզայնի ոլորտում դեռ գերակշռում են ձեռքով նախագծերը։ Այնուամենայնիվ, AI-ը կարող է օգտակար լինել արտադրանքի բազմազան կոնցեպտներ ստեղծելու կամ նախնական էսքիզներ գեներացնելու համար։ Չնայած AI-ով ստեղծված պատկերները դեռևս հեռու են կատարյալ լինելուց, բայց շարունակական բարելավումները կարող են արագացնել դիզայնի կատարելագործման ընթացքը։
Սիլիկոնյան հովտում քննարկվում է՝ արդյո՞ք AI-ը կփոխարինի ծրագրավորողներին։ Պարզ կայքերի ստեղծումը կարող է ամբողջությամբ ավտոմատացվել, սակայն բարդ ծրագրային լուծումները դեռ պահանջում են փորձառու մասնագետներ։ Այնուամենայնիվ, արհեստական բանականություն AI-ը կարող է բազմապատկել արտադրողականությունը, օրինակ՝ “AI copilots”-ի միջոցով, որը կօգնի ավելի արագ գրելը կոդը։
Էլեկտրոնիկայի ինժեներները մշակում են սարքեր, ինչպիսիք են ականջակալները կամ ֆոտոխցիկները, որոնց ստեղծումը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ։ AI-ը չի կարող ամբողջությամբ նախագծել նոր արտադրանք, սակայն կարող է արագացնել գործընթացը՝ տրամադրելով բաղադրիչների ցանկ, արտադրողների տվյալներ և տեխնիկական հաշվարկներ։
Մեխանիկական ինժեներները էլեկտրոնային նախագծերը վերածում են գործնականում արտադրելի մոդելների։ AI-ը դեռևս չի կարող լիարժեք փոխարինել մեխանիկական դիզայնի աշխատանքը, սակայն կարող է օգնել հայտնաբերել հնարավոր խնդիրները և բարելավումներ կատարել։
AI-ի գործիքների զարգացումը մեծ ազդեցություն կունենա նաև վաճառքի գործակալների և սպասարկման մասնագետների աշխատանքի վրա։ Եթե մինչ այժմ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտներում մարդկային գործոնը եղել է առաջնային, ապա արհեստական բանականության լայն կիրառումը կարող է փոխել այս պատկերն։
AI-ով աշխատող ավտոմատացված վաճառքի գործակալները կկարողանան իրական ժամանակում վերլուծել հաճախորդների վարքագիծը, ընտրել օպտիմալ առաջարկներ և անգամ համոզիչ տոնով բանակցություններ վարել՝ առանց մարդկային միջամտության։ Օրինակ, AI chatbot-երը արդեն իսկ կարողանում են մշակել հաճախորդների հարցումները, առաջարկել համապատասխան ապրանքներ կամ ծառայություններ և նույնիսկ իրականացնել վաճառքի գործընթացը՝ ավտոմատացված ձևով։
AI-ն կկարողանա վերլուծել հաճախորդների նախասիրությունները՝ նրանց համար անհատականացված առաջարկներ կազմելու համար։ Վաճառքի գործակալները կփոխարինվեն AI օգնականներով, որոնք կկարողանան իրականացնել նախնական բանակցությունները։ AI-ի միջոցով կազմակերպությունները կկարողանան ավելի արագ մշակել վաճառքի տվյալները, որոշել թիրախային հաճախորդներին և բարձրացնել արդյունավետությունը։ Հաճախորդների սպասարկման այն մասնագետները, ովքեր կկարողանան AI-ի հետ համատեղ աշխատել, կմնան մրցունակ։ Նրանք կկենտրոնանան ավելի բարդ խնդիրների վրա, մինչդեռ AI-ը կզբաղվի պարզ հարցումների պատասխանմամբ
Արհեստական բանականություն AI-ի եւ մարդու մրցակցությունը՝ թվերով
Արհեստական ինտելեկտը կփոխի աշխատատեղերի մոտ 40 տոկոսը ամբողջ աշխարհում՝ որոշ մասնագետների փոխարինելով, իսկ մյուսների հնարավորություններն ընդլայնելով։ Այս տվյալը նշում է Միջազգային արժութային հիմնադրամը։
Միջազգային տնտեսական ֆորումում կանխատեսում են՝ առաջիկա 5 տարում արհեստական բանականության կիրառման արդյունքում կկրճատվեն 83 միլիոն աշխատատեղեր եւ ի հայտ կգան 69 միլիոն նորերը։
Արհեստական ինտելեկտը ունակ է կատարելու թափուր աշխատատեղերի համար պահանջվող աշխատանքի 50-80 տոկոսը։
Գիտնականները համարում են, որ սա գիտատեխնիկական հեղափոխություն է, որի հետ աշխարհը դեռ չէր բախվել։
Ստենֆորդի համալսարանը վերլուծել է 80 հազար խնդիրներ, որոնք կարող են լուծվել արհեստական բանականության ազդեցությամբ․ չի գտնվել ոչ մի մասնագիտություն, որում բոլոր խնդիրները կարողանար լուծել AI-ին, դրա փոխարեն բացահայտել են, որ պրակտիկորեն ամեն մասնագիտության մեջ խնդիրների մի մասը այն կարողանում է լուծել, իսկ մյուս մասը՝ ոչ․ սա նշանակում է, որ մեզ սպասում է աշխատաշուկայի մեծ տրանսֆորմացիա։
Չնայած տեխնոլոգիական առաջընթացին, արհեստական բանականությունը AI-ն չի կարող լիովին փոխարինել բարձր որակավորում ունեցող մասնագետներին։ Ստեղծագործական միտքը, հաղորդակցման ունակությունները և նորարարական լուծումներ գտնելու եւ ղեկավարելու կարողությունը շարունակում են մնալ անփոխարինելի։ AI-ն միայն լրացնում և օժանդակում է մարդկային աշխատանքի որոշ ասպեկտներ, բայց ամբողջությամբ չի փոխարինում։