Բիզնեսի Հոգեբանություն
Ձեռնարկատիրական հարաբերություններում օրինաչափություններից մեկը կարելի է դիտարկել այն, երբ տնտեսվարող սուբյեկտն իր առջև նպատակադնում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանը համահունչ ապահովել ժամանակակից գործարար միջավարի կազմակերպումը, որի գործոններից առնվազն պետք է համարվեն՝
ա) արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը, որը կաշխատի արագ, բարձր վերահսկողությամբ ու ավելի քիչ ծախսատարությամբ,
բ) կայուն կորպորատիվ վարկանիշը,
գ) մրցակցային առավելությունների ձեռք բերումը,
դ) հուսալի գործընկերային կապերի ստեղծումը:
Նշված գործոնների վերլուծությունը, թեկուզ և ոչ մասնագիտորեն՝ դիտարկվելով հոգեբանության շրջանակներում, ընդհանուր առմամբ, տանում է «անձի» դերի բարձրացմանը վերը նշված գործարարության նպատակներին հասնելու համար, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական խնդիրների լուծման կամ որոշումների կայացման բարդ իրավիճակների դեպքում անձնական գործողությունների հնարավորինս ուղղորդմանը:
«Բիզնես և անձ» հասկացությունն ամբողջական վերցված, լինելով տնտեսական հարաբերությունների անբաժանելի մաս, բարոյահոգեբանական առումով պահանջում է նաև պարբերաբար ներդրումներ և շարունակական հետաքրքրություն գործարար միջավայրի վրա իր ազդեցության կատարելագործման նկատմամբ՝ այդպիսով պահանջելով ուսումնասիրությունների առանձին ոլորտ, ինչպիսին է բիզնեսի հոգեբանությունը:
Բիզնեսի հոգեբանությունն ի սկզբանե առաջացել է սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքում, մասնավորապես՝ հոգեբանության, սոցիոլոգիայի և տնտեսագիտության համակցումից: Բիզնեսի հոգեբանություն ը հոգեբանության ժամանակակից գիտության և պրակտիկայի մի ոլորտ է, որը հանդես է գալիս որպես կամուրջ՝ կապելով հոգեբանությունը բիզնեսի գործնական դրսևորումների հետ: Այն ուսումնասիրում է բիզնեսի բազմակողմ և բարդ երևույթները, գործիքներ տրամադրում գործարար միջավայրի և հասարակության միջև արդյունավետ փոխգործակցության համար, գնահատում է ընկերության նպատակները, ռազմավարությունը, աշխատակիցների ունակությունները, բացահայտում այն ուղենիշերը, որոնցով հնարավոր է բարելավել և արդյունավետ դարձնել բիզնեսը: Ըստ որոշ հեղինակների՝ «Այս նոր ուղղության կայացումը հոգեբանական գիտության մեջ պատասխան է փոքր և միջին բիզնեսի և դրա ներկայացուցիչների առջև ծառացած բազմաթիվ այն խնդիրներին, որոնք պահանջում են պրոֆեսիոնալ հոգեբանների մասնակցություն: Հենց սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների զարգացումը բերում է նրան, որ գործնական հոգեբանությունն ակտիվորեն ներգրավվում է բիզնես տիրույթ[1]։
Բիզնեսի հոգեբանության գործընթացի առարկան է համարվում բիզնես միջավայրի տեղեկատվության ըմբռնումն ու գիտակցումը, ճանաչողության ընկալումը, տարբեր ոչ ստանդարտ, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ ուղիներ փնտրելը, մարդու անընդհատ ձևավորվող և զարգացող մտավոր գործընթացների ճանաչումն ու մարդկային փոխազդեցության կառավարումը: Պետք է ըմբռնել ընկերությունների կառավարիչների, շահագրգիռ այլ կողմերի և աշխատողների միջև ծագած խնդիրների արդյունավետ լուծման ուղիները, աշխատողների գիտակցական առանձնահատկությունները, դրսևորվող վարքագծերը, և, ընդհանուր առմամբ, մարդկանց միջև հարաբերությունների առանձնահատկությունները՝ բիզնեսի էթիկայի վրա ազդող մոտեցումների, ինչպես նաև թիմում բարենպաստ մթնոլորտի և վստահության փոխհարաբերությունների ստեղծման նպատակով:
Հարկ է նշել, որ բիզնեսի հոգեբանություն ը դեռս ամբողջովին ձևավորված գիտություն չէ, և գտնվելով իր զարգացման փուլում, առանձին գիտական փաստեր է փոխառնում այնպիսի հոգեբանության ոլորտներից, ինչպիսիք են տնտեսական հոգեբանությունը, աշխատանքի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը, ինչպես նաև՝ կախված բիզնեսի տեսակից և միջավայրից անհրաժեշտաբար ուսումնասիրում է հոգեբանության այլ ոլորտների օբյեկտներ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որը բիզնեսի հոգեբանությունն իր մեջ ընդգրկում է հոգեբանության տարբեր ոլորտների ընդհանրացումներ՝ ներառելով տնտեսական և մարդկային հոգեբանական վարքագծի օրինաչափությունները, վարքագծի կանոները, «անձի» հարաբերությունները շրջապատի հետ, աշխատակիցների վարքի և գործունեության փոխազդեցությունը, հոգեկան երևույթների առաջացման և դրսևորման պատճառները, անհատների և անձանց խմբերի միջև հոգեբանական բնութագրերի տարբերությունները, դրանց ազդեցությունը և օրինաչափությունները, որոնք վերջիվերջո ազդում են ընկերություններում տնտեսական որոշումների կայացման և աշխատանքային փոխհարաբերությունների վրա:
Տնտեսական հանցագործությունների բնութագրականներում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ բիզնես հոգեբանության գիտակներն, ուսումնասիրելով և օգտագործելով գործընկերների և մրցակից կազմակերպությունների հոգեբանական նկարագրերը, աշխատակիցների ինտելեկտուալ, հուզական բնավորությունները, կախված սոցիալ տնտեսական և հոգեբանական վիճակներից, կարողանում են իրենց գործունեության արդյունքում գեր շահույթներ կորզել՝ օգտագործելով աշխատակիցների սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակը, իսկ գործընկեր կազմակերպություններին՝ չարաշահելով տրված վստահությունը հասցնելով սնանկության եզրին:
Հարկ է նշել, որ բիզնես հոգեբանության առանձին գործիքների կիրառումը ներկայումս մեծ տարածում է ստանում, մասնավորապես՝ բուրգային սխեմաներով գործող և աշխատող ընկերություններում, որոնց գործունեության բնույթը ֆինանսական խախտումների մարմնավորման վառ օրինակ է: Այստեղ տարբեր հոգեբանական ներգործությունների արդյունքում՝ մարդկանց ներգրավելով խոստումների և վստահության ձևավորման միջոցով, խաբեությամբ կազմակերպում են ֆինանսական բուրգի գործունեություն՝ ստանալով մեծ շահույթներ՝ միևնույն ժամանակ խուսափելով հարկերից:
Այդուհանդերձ, պետք է փաստել, որ բիզնեսի հոգեբանություն ը, որպես ձեռնարկատիրության վարման, անձնակազմի կառավարման ու հոգեբանության համատեղում, ներկայացնում է մարդու հոգեբանությունը գործնականում բիզնեսի կազմակերպման նույն գիտահեն հարթությունում: Այն առումով արտահայտվում է, ընդհանուր առմամբ, աշխատողների համար աշխատանքային միջավայրը բարելավելու, ճիշտ կառավարչական որոշումներ ընդունելու կամ որոշումների վրա ազդելու և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու մեջ:
Այստեղ միաժամանակ կարելի է զուգահեռներ մեջբերել կոմերցիոն հոգեբանության հայեցակարգի բնութագրից. նախ այն ամենից առաջ ենթադրում է գործընկերոջ, մատակարարի, գնորդի վրա բարենպաստ տպավորություն թողնելու կարողությունների համակարգ: Այս համատեքստում պետք է նշել, որ գործարարի հաջողությունը կախված է ոչ միայն ընդհանուր մասնագիտական պատրաստվածությունից, այլ նաև կոմերցիոն հոգեբանության իմացությունից։ Կոմերցիոն հոգեբանության հետ սերտորեն կապված են էթիկայի (էթիկետի) հասկացությունները: Էթիկան մարդու բարոյական վարքի նորմերի կամ նրա բարոյական վարքի սկզբունքների համակարգ է: Մարդկային բարոյական վարքագծի այս նորմերում կարող են ներառվել ազնվությունը, պատրաստակամությունը, նվիրվածությունը, վեհանձնությունը, հավատարմությունը սեփական խոսքին և այլն[2]:
Զարգացած երկրներում գործարար հարաբերությունների կառուցման ազգային հոգեբանական առանձնահատկությունների հիմքում ընկած է կարգապահությունը, քաղաքավարիությունը, նրբանկատությունը, ազնվությունն ու արդարամտությունը:
Բիզնեսի հոգեբանության ուսուցումը և հրապարակայնացումը, մասնավորապես՝ մարդկային կապիտալի առանցքային դերի մասին, ձեռնարկատիրության վարման և որոշումների կայացման հոգեբանական սկզբունքների, անձնակազմի արդյունավետ կառավարման լավագույն փորձի և անձի հոգեկերթվածքի գնահատման միջավայրերի վերաբերյալ յուրովի կարևորություն են ներկայացնում յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար, քանզի բիզնեսի հոգեբանության ուսումնասիրությունների սահմանները, տվյալ իրականությանը հատուկ հիմնախնդիրներով և առանձնահատկություններով, ժամանակին զուգընթաց ընդլայնվում են[3]:
Սակայն և, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բիզնեսի հոգեբանություն ը կարող է օգտագործվել ինչպես ձեռնարկատիրության վարման գրեթե բոլոր ասպեկտները բարելավելու համար, այնպես էլ տնտեսական հանցագործությունների կատարումը վաղաժամ կանխելու նպատակով: Այս առումով, կարծում ենք, հատկանշական են վաղուց հայտնի, սակայն և այժմեական կանոնների ընդունումը և ներառումը բիզնեսի կազմակերպման ներկայիս օրակարգ, որով և բիզնեսի ստեղծման պահից ընկերության հիմնադիրների, մասնակիցների, կառավարիչների, շահագրգիռ այլ անձանց և անձնակազմի գործողություններում հնարավոր է ներդնել տնտեսական հանցագործությունների կատարումը վաղաժամ կանխելու առումով նոր հոգեկերտվածք՝ բարելավելով Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության վարման աշխարհընկալումը, մասնավորապես՝
- Բիզնեսի կազմակերպման մեջ պետք է լինել օրինապաշտ, կարգապահ և սկզբունքային.
- Ձեռնարկատիրությունն անհրաժեշտ է վարել գրագետ և բարեվարք հաղորդակցության միջոցով.
- Եկամուտների վերահսկման և պլանավորման ժամանակ պետք է խուսափել ժլատություն, ագահություն, դրամապաշտություն (ընչաքաղցություն) ցուցաբերելուց.
- Աշխատել թիմային սկզբունքով, մասնավորապես՝ ծանր իրավիճակներում դժվարագույն խնդիրների լուծման ժամանակ ոգևորել և հավատ ներշնչել աշխատակիցներին.
- Շահույթի ավելացմանը զուգահեռ վերանայել աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների վճարման համակարգերը, քանզի աշխատակիցներին վճարվող եկամուտը՝ աշխատանքի բարելավմանը շահադրդելու առումով համարվում է առաջնային շարժառիթ.
- Անձնակազմի կառավարման սկզբունքներում առաջնային տեղ հատկացնել աշխատակիցների մասնագիտական և մարդկային որակների գնահատմանը, ինչպես նաև նրանց սոցիալական հոգածությանը, քանզի մարդն իրեն գնահատված զգալով, բարձրացնում է իր աշխատանքի արդյունավետությունը.
- Ազնվություն ցուցաբերել գործընկերների, համասեփականատերերի նկատմամբ, նրանց հետ համագործակցել իրենց լավ մտահղացումների շուրջ, գնահատել առաջարկված գաղափարները և նորույթները.
- Պետական շահը հավասարեցնել ձեռնարկատիրության շահին, եկամուտների ստացման թափանցիկությունը և շահույթը չթաքցնելը դիտարկել առաջին պլանում.
- Բարեխղճորեն վճարել պետական հարկերը, պարտաճանաչ կերպով կատարել փոխատուների և պայմանադիրների հանդեպ ունեցած պարտավորությունների մարումները:
Ինչ խոսք, վերը թվարկվածներն առավելապես բիզնեսի հոգեբանության ոլորտի դրույթներ ընդունելով, պետք է տնտեսական հանցագործությունների կանխարգելման համատեքստում անհրաժեշտաբար դիտարկել որպես ձեռնարկատիրության վարման սկզբունքային կանոններ, քանզի նոր աշխարհընկալման ներգործությունը և այս առումով գործողությունների համակարգման վաղ փուլում տնտեսական հանցագործությունների կանխումը, ընդհանուր առմամբ, նվազեցնում է հանցագործությունների կատարումը։ Այսինքն, վերստին կարելի է ամրապնդել այն ընդունված կարծիքը, որ հանցագործության կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան հանցագործության դեմ պայքարի այլ մեթոդներ:
KPI արդյունավետության ցուցանիշներ
Հնգամյա պլանից մինչեւ Big Data. KPI արդյունավետության ցուցանիշներ ը որպես կատարողականի գնահատման գործիք ։ Կատարողականի հիմնական ցուցանիշներ
Ժամանակակից բիզնես միջավայրում կատարողականի հիմնական ցուցանիշների գնահատման առանցքային գործիքներից են KPI (Key Performance Indicator) ցուցանիշները։ Դրանք հնարավորություն են տալիս չափել բիզնես գործընթացների արդյունավետությունը, որոշել ուժեղ և թույլ կողմերը և մշակել ռազմավարական որոշումներ։ Սակայն KPI արդյունավետության ցուցանիշներ ի ճշգրիտ և օբյեկտիվ վերլուծությունը կարող է դժվար լինել առանց ավտոմատացված գործիքների։ Բիզնեսի ավտոմատացման համակարգերը զգալիորեն հեշտացնում և բարելավում են KPI ցուցանիշներ ի հաշվարկման, վերլուծության և կառավարման գործընթացները։
«Հնգամյակը 4 տարում» եւ նման արտահայտությունները խորհրդային տարիներին սովորական էին․ շեշտադրումը հիմնականում քանակի վրա էր՝ որքան միավոր է արտադրվել եւ որքան կարճ ժամանակում, առանց մեծ նշանակություն տալու որակին եւ արդյունավետությանը։ Բոլոր ձեռնարկությունները գործում էին պետական պլանների համաձայն, իսկ KPI-ները հիմնականում կապված էին արտադրության և հումքի օգտագործման ցուցանիշների հետ, քանի որ շուկայական մրցակցություն չկար։ Աշխատակիցները պարգևատրվում էին պլանը կատարելու չափորոշիչով, սակայն KPI-ի խորը վերլուծության կամ տվյալահեն որոշումների մշակույթ չկար։
Ժամանակակից շուկայական տնտեսությունում KPI արդյունավետության ցուցանիշներ ի դերը զգալիորեն փոխվել է՝ դառնալով չափելի, ռազմավարական և բիզնեսի արդյունավետությունը գնահատող հիմնական գործիք։ KPI -ները ժամանակակից բիզնեսում հիմնված են տվյալների վերլուծության վրա, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել գործընթացների արդյունավետությանը։ Ի տարբերություն խորհրդային մոդելի՝ այժմ KPI -ները ներառում են ոչ միայն արտադրանքի քանակը, այլև որակի գնահատումը, հաճախորդների գոհունակությունը և ֆինանսական կայունությունը։
Շուկայական տնտեսությունում KPI -ներն օգտագործվում են ընկերությունների միջև մրցունակությունը բարձրացնելու, գործընթացները բարելավելու և պլանավորման ճկունությունն ապահովելու համար։ Այժմ KPI -ները կիրառվում են ոչ միայն ընկերության մակարդակում, այլև անհատ աշխատակիցների համար՝ նպաստելով անհատական մոտիվացիայի աճին։
Բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրումը (օրինակ՝ CRM, ERP, BI գործիքներ) հնարավորություն է տալիս KPI կատարողականի հիմնական ցուցանիշներ ի վրա հիմնված վերլուծություն կատարել ավելի ճշգրիտ և օպերատիվ կերպով։
KPI արդյունավետության ցուցանիշ բարելավումն ավտոմատացման միջոցով
Պատկերացրեք հետևյալ իրավիճակը՝ միջին չափի առևտրային ընկերությունը, որն զբաղվում է օնլայն և ֆիզիկական վաճառքներով, բախվում է կատարողականի հիմնական ցուցանիշների հետ կապված խնդիրների․ տվյալների հավաքագրումը, հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և մատակարարման շղթայի կառավարումը կատարվում էին ձեռքով, ինչը հանգեցնում էր ուշացումների, սխալների և գործարքային տվյալների անհամապատասխանության։ ERP (Enterprise Resource Planning) համակարգի ներդրումից հետո կազմակերպությունն ավտոմատացրեց վաճառքների, պահեստավորման, ֆինանսական հաշվետվությունների և հաճախորդների հետ կապի գործընթացները։
Արդյունքներն ակնհայտ էին՝ ավտոմատացված հաշվետվությունների միջոցով ընկերությունն իրական ժամանակում ստացավ KPI արդյունավետության ցուցանիշներ ի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը թույլ տվեց արագ արձագանքել շուկայական փոփոխություններին։ CRM համակարգի միջոցով մուտքային հարցումները դասակարգվեցին ըստ առաջնահերթության, ինչը բարձրացրեց հաճախորդների գոհունակությունը՝ բարելավելով կատարողականի հիմնական ցուցանիշները։ Պահեստավորման ավտոմատ կառավարման համակարգը նվազեցրեց ապրանքների պակասի կամ ավելցուկի դեպքերը, ինչը խնայեց ծախսերը՝ դրականորեն ազդելով KPI ցուցանիշների վրա։ Աշխատակիցները խուսափեցին կրկնակի աշխատանքից և կենտրոնացան ռազմավարական խնդիրների վրա, ինչի արդյունքում ունեցան բարձր կատարողականի հիմնական ցուցանիշներ։
Այսպիսով, ERP համակարգի ներդրման շնորհիվ ընկերությունը հասավ KPI արդյունավետության ցուցանիշներ ի զգալի բարելավման՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը, նվազեցնելով ծախսերը և օպտիմալացնելով բիզնես գործընթացները։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ավտոմատացումը նպաստել KPI ցուցանիշների բարելավման և բիզնեսի հաջողության։
Կատարողականի հիմնական ցուցանիշների հաշվարկումը ավանդական մեթոդներով հաճախ ժամանակատար է և ենթակա սխալների։ Ավտոմատացման համակարգերը (օրինակ՝ ERP, CRM, BI ծրագրերը) հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով հավաքագրել և վերլուծել տվյալները, ինչը նվազեցնում է մարդկային սխալների հավանականությունը և ապահովում է տվյալների ճշգրտություն։ Բիզնեսի ավտոմատացման համակարգերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել KPI արդյունավետության ցուցանիշներ ի փոփոխություններին՝ ապահովելով արագ արձագանքման հնարավորություն։ Սա կարևոր է հատկապես այն բիզնեսների համար, որոնք գործում են արագ փոփոխվող շուկաներում։
Շատ ավտոմատացման համակարգեր ներառում են գործառույթներ, որոնք օգնում են օպտիմալացնել և ստանդարտացնել բիզնես գործընթացները։ Օրինակ՝ հաճախորդների սպասարկման գործընթացում CRM համակարգի ներդրումը կարող է բարելավել սպասարկման որակը՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակության մակարդակը՝ դրանով իսկ ապահովելով բարձր կատարողականի հիմնական ցուցանիշներ։
Ավտոմատացված գործիքները հնարավորություն են տալիս բիզնեսի ղեկավարներին և թիմերին հեշտությամբ հասանելի դարձնել անհրաժեշտ վերլուծությունները՝ առանց բարդ հաշվետվությունների։ Գրաֆիկական վահանակների (dashboard) միջոցով հնարավոր է արագ հասկանալ բիզնեսի ընթացիկ վիճակը և կատարել օպերատիվ որոշումներ, որոնք կազդեն KPI արդյունավետության ցուցանիշների վրա։
KPI ցուցանիշներ ի վերլուծությունն օգնում է կանխատեսել բիզնեսի զարգացման հնարավոր ուղղությունները։ Ավտոմատացման համակարգերը, օգտագործելով արհեստական բանականության և մեծածավալ տվյալների՝ Big Data, վերլուծության գործիքներ, կարող են առաջարկել տվյալահեն որոշումներ, որոնք կբարձրացնեն կատարողականի հիմնական ցուցանիշները և ընդհանուր բիզնեսի արդյունավետությունը։
Բիզնեսի ավտոմատացման համակարգերը կարևոր դեր ունեն KPI ցուցանիշներ ի կառավարման գործընթացում՝ ապահովելով տվյալների ճշգրտություն, իրական ժամանակում մոնիտորինգ, գործընթացների օպտիմալացում և արդյունավետ որոշումների կայացում։ Այս գործիքները թույլ են տալիս կազմակերպություններին հասնել ավելի բարձր արդյունավետության, բարելավել աշխատանքի որակը և մեծացնել եկամուտները։ Այսպիսով, բիզնեսի թվայնացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև կարևոր քայլ դեպի կայուն աճ և հաջողություն։
HR ծրագիր ՝ ՄՌԿ ավտոմատացման 5 պատճառ
HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր . 5 պատճառ, թե ինչու է կարևոր ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ը
Ժամանակակից բիզնես միջավայրում HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառելը և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ը դառնում է ավելի ու ավելի կարևոր գործոն: Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հիմնական առաքելությունը թիմի զարգացման և արդյունավետության բարձրացումն է, սակայն նրանք հաճախ տառապում են ավելորդ փաստաթղթային աշխատանքից։
Ինչի՞ց են բաղկացած HR մասնագետի առօրյա խնդիրները : Մարդկանց հետ շփումից, այնպես չէ՞: Այո կպատասխանեն շատերը, սակայն այսօր մարդկային ռեսուրսների մասնագետների ժամանակի մեծ մասը ծախսվում է միապաղաղ թղթային աշխատանքի վրա:
HR ստորաբաժանման գործառույթները ներառում է բազմաթիվ ընթացակարգեր՝ նոր աշխատակիցների ընդունելություն, փաստաթղթերի ձևակերպում, ուսուցում, աշխատակիցների հետ հարաբերությունների կառուցում, աշխատանքի արդյունքների գնահատում և շատ այլ խնդիրներ: Այս բոլոր խնդիրները արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ:
Բարեբախտաբար, թվային լուծումները հնարավորություն են տալիս ՄՌԿ ստորաբաժանումներին ազատվել կրկնվող վարչական գործընթացներից և կենտրոնանալ ավելի ռազմավարական խնդիրների վրա։ Այս հոդվածում կներկայացնենք 5 հիմնական պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ներդնել HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառելը և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ապահովելը, ինչպես նաև այն, թե ինչպես են այս գործիքները բարելավում աշխատակիցների կառավարման գործընթացները։
HR ծրագիր կիրառելու պատճառ I -ին՝ արդյունավետության բարձրացում
Նոր աշխատակիցների ընդունելությունը, ուսուցումը, արձակուրդների և բուլետենների կառավարումը պահանջում են զգալի փաստաթղթային գործընթացներ: Եթե այս ամենը կատարվում է ձեռքով, ապա ՄՌԿ ստորաբաժանման մասնագետները բախվում են մի շարք խնդիրների.
- Փաստաթղթերի մեծ ծավալի կուտակում,
- Ժամանակի կորուստ ստորագրությունների հավաքագրման վրա,
- Մշտական ստուգումներ և վերահսկողություն մարդկային սխալներից խուսափելու համար։
- Փաստաթղթերի կորուստ
Ավտոմատացված HR կամ ՄՌԿ ծրագիր ներդնելու միջոցով այս գործընթացները դառնում են ավելի արագ և ճշգրիտ՝ ազատելով ՄՌԿ մասնագետներին ավելորդ վարչական բեռից։ Դրա արդյունքում նրանք կարող են կենտրոնանալ աշխատակիցների մասնագիտական աճի, թիմային մշակույթի զարգացման և ընկերության ներսում արդյունավետ հաղորդակցության ապահովման վրա։
ՄՌԿ ծրագիր ներդնելու պատճառ II -րդ` Ժամանակի և ծախսերի կրճատում
Հարցազրույցներ անցկացնելու, աշխատաժամերի վերահսկման կամ արձակուրդների հաշվառման գործընթացները բավականին ժամանակատար են։ Ավելին, երբ ընկերության մեծացման հետ մեկտեղ աճում է ՄՌԿ գործառույթների ծավալը, մեկ մասնագետը չի կարողանում ամեն ինչ կառավարել, ինչը բերում է նոր աշխատակիցներ վարձելու անհրաժեշտությանը՝ ավելացնելով ծախսերը։ ՄՌԿ կամ HR ծրագիր ներդնելու պարագայում կավտոմատացվեն հիմնական գործընթացները, ինչի արդյունքում՝
- Աշխատակիցների տվյալների կառավարման ժամանակը զգալիորեն կրճատվում է,
- Աշխատանքային ժամերի վերահսկումը դառնում է ավտոմատացված,
- Աշխատավարձերի հաշվարկը և գործարքները կատարվում են առանց ավելորդ ծախսերի։
Օրինակ՝ ավտոմատ գեներացվող աշխատաժամանակի թերթիկց ավտոմատ հաշվարկվող աշխատավարձը էականորեն կրճատի ՄՌԿ մասնագետի ծանրաբեռնվածությունը թույլ տալով ՄՌԿ թիմին կենտրոնանալ ավելի որակյալ թեկնածուների ներգրավման վրա
HR ծրագիր կիրառելու պատճառ III -րդ՝ դրական առաջին տպավորություն նոր աշխատակիցների համար
Աշխատանքի ընդունման և ադապտացման փուլերը «օնբորդինգ» գործընթացը կարևոր դեր են խաղում ընկերության հանդեպ աշխատակցի առաջին տպավորության ձևավորման հարցում։ Եթե այս գործընթացները կազմակերպված չեն, նոր աշխատակիցները կարող են բախվել խառնաշփոթ փաստաթղթային ընթացակարգերի հետ, ինչը բացասաբար կանդրադառնա ընկերության իմիջի վրա։ Ավտոմատացված ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում և ՄՌԿ Ծրագրային ապահովման միջոցով հնարավոր է՝
- Ստեղծել արագ և հարմարավետ ընդունման գործընթաց,
- Աշխատակիցներին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մեկ հարթակում,
- Նորեկների համար կազմակերպել ինտերակտիվ ուսուցում և ադապտացիոն ծրագիր։
Այս մոտեցումը ոչ միայն նվազեցնում է օնբորդինգ»-ի ժամանակը, այլև ապահովում է, որ աշխատակիցները իրենց ստորաբաժանման կազմում ավելի արագ ինտեգրվեն և ունենան դրական տպավորություններ նոր աշխատատեղի մասին։
HR ծրագիր կիրառելու պատճառ IV -րդ՝ Սխալների նվազեցում և օրենսդրական պահանջներին համապատասխանություն
Ձեռքով կատարվող աշխատանքի դեպքում միշտ առկա է սխալների բարձր հավանականություն։ Աշխատավարձերի, արձակուրդների կամ հարկային հաշվետվությունների սխալ հաշվարկները կարող են հանգեցնել լուրջ իրավական հետևանքների, ներառյալ ֆինանսական տուգանքներ կամ հարկային պարտավորությունների խախտում։ HR ծրագիր ներդրումը ապահովում է՝
- Օրենսդրական պահանջների համապատասխանություն՝ հիմնվելով ՀՀ օրենսդրության և աշխատանքյին օրենսգրքի վրա,
- Հաստատված գործարքների և աշխատավարձերի ճշգրիտ հաշվարկում,
- Մարդկային սխալների նվազեցում՝ օպերացիոն սխեմաների ավտոմատացման շնորհիվ։
Օրինակ՝ եթե եկամտային հարկի վերաբերյալ օրենսդրությունում փոփոխություն է կատարվում, ՄՌԿ ծրագիր ը կարող է ավտոմատ կերպով թարմացվել, որպեսզի ապահովի ճիշտ հաշվարկ։
ՄՌԿ ծրագիր ներդնելու պատճառ V -րդ` Աշխատակիցների ներգրավվածության և բավարարվածության բարձրացում
Մարդկային ռեսուրսի կառավարման KPI համակարգի ներդրման և HR ծրագիր կիրառելու դեպքում ՄՌԿ ստորաբաժանումն ազատվում է ավելորդ վարչական բեռից, ավելի մեծ ուշադրություն են դարձնում թիմային միջավայրի զարգացմանը, ինչը բերում է՝
- Աշխատակիցների երկարաժամկետ ներգրավվածության,
- Կարիերայի աճի հնարավորությունների ավելացման,
- Աշխատակիցների համար հարմարեցված ուսումնական ծրագրերի ստեղծման (կարդացեք նաև)
- Մասնագիտական զարգացման և թիմային համագործակցության աճին
Գործատուները, որոնք ներդնում են ՄՌԿ ծրագիր ու ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում իրականացնում, կարողանում են ստեղծել ավելի կազմակերպված և արդյունավետ աշխատանքային միջավայր, որտեղ աշխատակիցները իրենց գնահատված և մոտիվացված են զգում։ ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացումը դառնում է ոչ միայն ժամանակակից բիզնեսի պահանջ, այլև դրա աճի կարևոր նախադրյալ։ HR ծրագիր կամ ՄՌԿ ծրագիր կիրառումը հնարավորություն է տալիս ընկերություններին ավելի արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսները, նվազեցնել գործընթացների բարդությունը և ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխանություն։
Կարդացեք նաև ավտոմատացման հաջողության պատմությունները, անցնելով հղումով։
HR կառավարման համակարգ հաջողության պատմություններ
HR կառավարման համակարգ, կադրերի ստորաբաժանման ծրագիր, ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում ` ներդրման հաջողության պատմություններ
HR կառավարման համակարգ ներդնելը շատ կազմակերպությունների համար դարձել է կարևոր քայլ ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում իրականացնելու, աշխատակազմի կառավարման գործընթացներն օպտիմալացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս հոդվածում կներկայացնենք այնպիսի կազմակերպությունների հաջողության պատմություններ, որոնք կարողացել են HR համակարգերի միջոցով հասնել նշանակալի արդյունքների։
ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում հաջողության պատմություն 1. Տվյալների կառավարում եւ արագ որոշումներ
Միջին չափի արտադրական ընկերություններից մեկը բախվում է տվյալների կառավարման դժվարությունների։ Աշխատակազմի տվյալները պահվում էին տարբեր բաժիններում, ինչը դժվարացնում էր վերլուծությունները և արագ որոշումներ կայացնելը։ HR համակարգի ներդրման արդյունքում ընկերությունը կենտրոնացրեց իր բոլոր տվյալները մեկ հարթակում, ինչը հնարավորություն տվեց արագ գտնել աշխատակիցների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, հեշտացրեց աշխատակիցների աշխատանքի գնահատման գործընթացը, հստակ պատկերացում տվեց աշխատակազմի կարիքների և զարգացման ծրագրերի մասին։
HR կառավարման համակարգ ներդնելու հաջողության պատմություն 2. Աշխատանքի ընդունման գործընթացի բարելավում
Սպասարկման ոլորտում գործող խոշոր ընկերությունը հաճախ բախվում էր աշխատանքի ընդունման գործընթացի երկարատևության և խառնաշփոթի։ HR կադրերի ստորաբաժանման ծրագիր ներդնելը լուծեց այս խնդիրը աշխատանքի ընդունման ավտոմատացված գործիքների և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում իրականացնելու շնորհիվ։ Արդյունքում թափուր պաշտոնների հայտարարությունները հեշտությամբ տարածվում էին մի քանի հարթակներում, թեկնածուների տվյալները միավորվում էին մեկ ընդհանուր բազայում, ինքնաշխատ գնահատման գործիքները կրճատում էին ընտրության համար անհրաժեշտ ժամանակը, այս փոփոխությունների շնորհիվ ընկերությունը կրճատեց աշխատանքի ընդունման վրա ծախսվող միջին ժամանակահատվածը 30%-ով։
HR կառավարման համակարգ ներդնելու հաջողության պատմություն 3. Աշխատակիցների ներգրավվածության բարձրացում
Փոքր բիզնեսում, որը զբաղվում էր տեխնոլոգիական լուծումների մշակմամբ, աշխատակիցների ներգրավվածության մակարդակը բավարար չէր և դա ազդում էր ընդհանուր արտադրողականության վրա։ HR համակարգի ներդրումը թույլ տվեց իրականացնել պարբերական հարցումներ՝ հասկանալու աշխատակիցների կարծիքներն ու կարիքները, ներդնել անձնական զարգացման պլաններ յուրաքանչյուր աշխատակցի համար, կազմակերպել ուսուցողական ծրագրեր և հետևել դրանց արդյունավետությանը։
Այս մոտեցման շնորհիվ աշխատակիցների ներգրավվածության մակարդակը զգալիորեն բարձրացավ, և ընկերությունը կարողացավ բարելավել իր թիմի ընդհանուր կատարողականը։
HR կառավարման համակարգ ներդնելու 4. Աշխատակիցների աշխատանքի գնահատման պարզեցում
Միջազգային կազմակերպությունում, որը զբաղվում էր լոգիստիկ ծառայություններով, աշխատանքի գնահատման գործընթացը բարդ և ոչ թափանցիկ էր։ HR կադրերի ստորաբաժանման ծրագիր ներդնելու միջոցով իրականացվեցին գնահատման թվային գործիքներ, որոնց միջոցով կազմակերպվեց աշխատանքի հստակ չափանիշների համակարգ, հետևողական կերպով կատարվեց յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքի վերլուծություն, ապահովվեց արդյունքների թափանցիկություն՝ խուսափելով սուբյեկտիվ մոտեցումներից։
Այս փոփոխությունները բարձրացրին աշխատակիցների մոտիվացիան և վստահությունը կառավարման հանդեպ։
Հայաստանում բազմաթիվ կազմակերպություններ վստահում են Como Code ընկերությանը՝ HR կառավարման համակարգ ներդնելու և ՄՌԿ ստորաբաժանման ավտոմատացում իրականացնելու հարցում։ Como Code-ի լուծումները առաջարկում են տվյալների կառավարման և վերլուծության առաջադեմ գործիքներ, աշխատանքի ընդունման և գնահատման ավտոմատացված գործիքներ, աշխատակազմի զարգացման և ուսուցման ինտուիտիվ գործիքներ։
Como Code-ի հաճախորդները պարբերաբար ընդգծում են այս համակարգերի ազդեցությունը իրենց կազմակերպությունների արդյունավետության բարձրացման վրա։
HR կառավարման համակարգ ներդնելը կարող է դառնալ աշխատակազմի կառավարման բարելավման կարևոր քայլ, որն ապահովում է արդյունավետություն, թափանցիկություն և ներգրավվածություն։ Ներկայացված հաջողության պատմությունները ցույց են տալիս, որ այս համակարգերը կարող են լինել խաղի կանոններ փոխող գործիքներ՝ անկախ կազմակերպության չափից կամ բնագավառից։ Հայաստանում Como Code-ի առաջարկած լուծումները կարող են օգնել ձեր բիզնեսին հասնել նոր բարձունքների աշխատակազմի կառավարման ոլորտում։
HR կառավարման համակարգը Como ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի ավտոմատացման ծրագրային լուծումներից անկյունաքարային բաղադրիչներից է։ Այն կապում է բոլոր կառավարման համակարգերը, քանի որ յուրաքանչյուր ծրագրային լուծման մեջ աշխատակիցները ներգրավված են այս կամ այն ձևով։
ERP համակարգերի մասին ավելին կարող եք կարդալ հետևյալ հղումով անցնելու դեպքում։
Ձեռնարկության ռեսուրսների կառավարման համակարգ ERP ընտրության ուղեցույց
Ընտրության ուղեցույց։ Ձեր բիզնեսի համար իդեալական ERP – Ձեռնարկության ռեսուրսների կառավարման ինչպես նաև պլանավորում իրականացնող համակարգ ընտրելու համար
ERP (Enterprise Resource Planning) կամ ձեռնարկության ռեսուրսների պլանավորում հաճախ օգտագործվում է նաև ձեռնարկության ռեսուրսների կառավարման համակարգ իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում։ ERP – ին թույլ է տալիս բիզնեսին կառավարել իր հիմնական գործառույթները՝ ինչպես ֆինանսները, պաշարները, մատակարարումները, արտադրությունը, այնպես էլ աշխատակիցների կառավարումը, մեկ միասնական հարթակում։ Այն ստեղծված է գործընթացները ավտոմատացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար։
ERP ձեռնարկության ռեսուրսների կառավարման համակարգ ընտրելիս, կարևոր է մոտենալ հարցին ուշադրությամբ և մտածված։ Ձեր բիզնեսը եզակի է իր կարիքներով ու խնդիրներով, և ճիշտ համակարգ ընտրելը կարող է մեծ ազդեցություն ունենալ դրա արդյունավետության վրա։
Նախ և առաջ, փորձեք հասկանալ՝ ինչ նպատակներ եք ցանկանում լուծել, եթե ներդնեք ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգ։ Արդյո՞ք ձեր խնդիրն է կառավարել պաշարները, բարելավել հաշվապահական հաշվետվությունները, թե՞ ցանկանում եք ավելի լավ հետևել մատակարարումների շղթային։ Հստակեցրեք ձեր առաջնահերթությունները իմանալու համար, թե ինչից պետք է սկսեք։
Հենց պատկերացնեք ձեր կարիքները, խոսեք թիմի հետ։ Բիզնեսի տարբեր բաժինների աշխատակիցներն ունեն իրենց տեսակետը, և նրանք կարող են կարևոր տեղեկություններ տրամադրել՝ ինչը կարող է իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել։ Այս քայլը ոչ միայն կօգնի ավելի լավ պատկերացում կազմել հարցի մասին, այլև թիմում վստահության մթնոլորտ կստեղծի։
Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգ ը պետք է համապատասխանի ձեր բիզնեսի առանձնահատկություններին և լիարժեք ընդգրկի ձեր ոլորտի հատուկ բիզնես գործընթացները և ընթացակարգերը։ Օրինակ՝ եթե ձեր կազմակերպությունը հյուրանոց է, ապա հյուրանոցի ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորում ծրագիրը պետք է ներառի ֆունկցիոնալ հնարավորություններ համարների ֆոնդի կառավարման և ամրագրման համար, մինչդեռ հյուրանոցի ռեստորանը, կաբարը կամ սրճարանը պետք է կառավարվեն համապատասխան համակարգերով։
Քոմո Կոդ ընկերությունը այն եզակի կազմակերպություններից է, որը առաջարկում է ամբողջական ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորում և կառավարում իրականացնող համակարգեր և լուծումներ տարբեր ոլորտների համար, որոնք կարող են նաև համակցվել՝ ապահովելով բիզնեսի գործընթացների ամբողջական ավտոմատացում։
Այնուհետև, անցեք տարբեր համակարգերի ուսումնասիրությանը։ Փորձեք գտնել մի համակարգ, որը կփոխհատուցի ձեր բիզնեսի առանձնահատկությունները։ Սա նման է ճիշտ զգեստի ընտրության. այն պետք է նստի ձեր բիզնեսի վրա այնպես, որ հարմարավետ լինի և չխանգարի։ Մի քանի մատակարարների հետ հանդիպումները կարող են լավ պատկերացում տալ՝ ինչ կարող է առաջարկել շուկան։
Համակարգ ընտրելուց առաջ կարևոր է նաև պարզել, թե որքան ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն դրա ներդրման համար։ Նոր համակարգը սովորաբար նշանակում է նաև նոր սովորություններ և մոտեցումներ, ուստի պատրաստ եղեք որոշակի դժվարությունների։ Այնուամենայնիվ, լավ պլանավորման դեպքում այս փուլը կարելի է հաղթահարել առանց լուրջ խոչընդոտների։
Como Codе ընկերության ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համակարգը լավագույն ընտրությունն է ձեր բիզնեսի համար մի քանի հիմնավոր պատճառներով։ Նախ, այն առանձնանում է իր ճկունությամբ և հարմարվող հնարավորություններով, ինչը թույլ է տալիս հեշտությամբ համապատասխանեցնել համակարգը ձեր բիզնեսի եզակի կարիքներին։ Անկախ նրանից, թե դուք փոքր կազմակերպություն եք, թե խոշոր ձեռնարկություն, Como Codе-ի բիզնեսի կառավարման լուծումները կարող են ընդլայնվել և աճել ձեր բիզնեսի հետ միասին։
Բացի այդ, Como Codе-ի ERP ձեռնարկության կառավարման համակարգը ինտուիտիվ և օգտագործողի համար պարզ ինտերֆեյս ունի, ինչը նշանակում է, որ ձեր թիմը կարող է արագ սովորել և արդյունավետ կերպով կիրառել այն։ Դրա հզոր ավտոմատացման գործիքները նվազեցնում են մարդկային սխալների հավանականությունը և արագացնում բիզնես գործընթացները՝ խնայելով ձեր ժամանակն ու ռեսուրսները։
Այս համակարգը նաև ապահովում է տվյալների համապարփակ ինտեգրացիա, ինչը կարևոր է որոշումների ընդունման գործընթացում։ Բոլոր բաժինները միացված են միասնական հարթակին, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում մուտք ունենալ ճշգրիտ տվյալներին՝ ապահովելով ավելի արդյունավետ և ռազմավարական պլանավորում։
Վերջում, հիշեք՝ ERP ձեռնարկության ռեսուրսների կառավարման համակարգի ընտրությունը երկարաժամկետ ներդրում է։ Այն պետք է ձեզ հետ լինի տարիներ շարունակ և աճի ձեր բիզնեսի հետ։ Ուստի ընտրեք մի համակարգ, որը բավականաչափ ճկուն է, որպեսզի հարմարվի ձեր բիզնեսի փոփոխվող կարիքներին։
Հիմա, երբ դուք գիտեք՝ ինչպես ընտրել ճիշտ ERP համակարգ, ժամանակն է գործել։ Ձեր բիզնեսի համար իդեալական համակարգ գտնելը կարող է դառնալ այն որոշումը, որը նոր թափ կհաղորդի ձեր աշխատանքի արդյունավետությանը։
ERP ծրագիր ինչպես ճիշտ ընտրել եւ ներդնել ձեր բիզնեսում
ERP ծրագիր ընտրելիս և գրագետ ներդրում կատարելիս կան կարևորագույն քայլեր, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ բիզնեսի արդյունավետության և աճի վրա։ Այս գործընթացը պահանջում է մանրամասն պլանավորում, ռազմավարական մտածողություն և ճիշտ որոշումներ։
ERP ծրագիր ՝ ընտրության սկզբունքները
ERP ծրագիր կամ համակարգ ընտրելիս կարևոր է հաշվի առնել բիզնեսի պահանջներն ու նպատակները։ Նախևառաջ անհրաժեշտ է հստակորեն գնահատել ձեր կազմակերպության գործընթացները և հասկանալ, թե ինչ խնդիրներ եք ցանկանում լուծել։ Ինչպես նաև հաշվի առնել, որ ERP ծրագիր առաջարկող ընկերությունները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ուշադիր լինել, որ ընտրած կառավարման համակարգը կիրառվի ձեր կազմակերպության յուրաքանչյուր ստորաբաժանման կողմից, միևնույն ժամանակ ապահովի տվյալների փոխկապակցվածություն և տվյալների փոխանակում ստորաբաժանումների միջև։
ERP համակարգը պետք է համապատասխանի բիզնեսի չափին և բնագավառին՝ այն պետք է կարողանա հարմարվել ձեր ոլորտի առանձնահատկություններին։ Համոզվեք, որ ընտրված համակարգը ներառում է այն ֆունկցիաները, որոնք ձեր բիզնեսին անհրաժեշտ են։ Եթե ձեր բիզնեսը մասնաճյուղեր ունի մի քանի երկրում կամ ունի տեղային առանձնահատկություններ, ապա կարևոր է, որ ERP համակարգը համապատասխանի այդ պահանջներին։ Համակարգը պետք է հեշտությամբ ինտեգրվի ձեր արդեն առկա գործիքների և ծրագրերի հետ
ERP ծրագիր , կառավարման համակարգի ներդրման ռազմավարություններ
Հաջող ներդրման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների պլան։ Սա կօգնի խուսափել ավելորդ ծախսերից և խնդիրներից։
Ներդրման գործընթացից առաջ անհրաժեշտ է գնահատել կազմակերպության կարիքները, ձևակերպել նպատակները և ստեղծել ներդրման թիմ։ ERP ծրագիր կամ համակարգը պետք է հարմարեցվի ձեր բիզնեսի հատուկ պահանջներին։ Ավելացրեք միայն անհրաժեշտ մոդուլները՝ խուսափելով ավելորդ ծախսերից։ Համակարգի ներդրումը հաջող կլինի միայն այն դեպքում, եթե ձեր թիմը հասկանա դրա աշխատանքի սկզբունքները։ Ուսուցման ծրագրերը պետք է լինեն միատարր և արդյունավետ։
Նախքան համակարգի ամբողջական օգտագործումը անհրաժեշտ է փորձարկել այն և համոզվել, որ ամեն ինչ գործում է առանց խնդիրների։ Ներդրումից հետո համոզվեք, որ համակարգը պարբերաբար թարմացվում է, և ձեր թիմը ստանում է տեխնիկական աջակցություն։
Հայաստանում ERP ծրագիր և ներդրում առաջարկող առաջատարներից է Como Code ընկերությունը։ Ընկերությունը տրամադրում է լուծումներ, որոնք ոչ միայն հարմարեցված են տեղական շուկային, այլև ապահովում են հեշտ ներդրում և օգտագործում։
Como Code-ի ERP համակարգերը նախագծված են այնպես, որ հեշտությամբ ինտեգրվում են կազմակերպության ընթացիկ գործընթացներին՝ ապահովելով պարզեցում և արդյունավետություն։ Ընկերությունը տրամադրում է նաև աշխատակազմի ուսուցման ծառայություններ և տեխնիկական աջակցություն՝ երաշխավորելով ներդրման հարթ գործընթաց։
ERP համակարգի ճիշտ ընտրությունը և ներդրումը կարող են փոխակերպել ձեր բիզնեսը՝ բարձրացնելով արդյունավետությունն ու կառավարման մակարդակը։ Այս գործընթացը պահանջում է հստակ պլանավորում և ռազմավարական մոտեցում։ Հայաստանում Como Code-ը առաջարկում է տեղայնացված, արդյունավետ և օգտագործման համար պարզ ERP լուծումներ, որոնք կօգնեն ձեր բիզնեսին հասնել նոր բարձունքների։
Ավտոմատացված կառավարման համակարգեր, բիզնեսի ավտոմատացում – Ավտոմատացման 5 առասպել
Բիզնեսի ավտոմատացված կառավարման ERP համակարգեր. « մի հավատացեք առասպելներին և վստահ կիրառեք բիզնեսի ավտոմատացում և ավտոմատացված կառավարում »
Ավտոմատացված կառավարման համակարգերը (ERP համակարգեր, CRM, HRM, WMS, POS) օգնում են ապահովել բիզնեսի ավտոմատացում ինչպես նաև բիզնեսներին օպտիմալացնել գործառույթները, բարձրացնել արդյունավետությունը և նվազեցնել սխալները։ ERP համակարգերը կառավարում են ընկերության ռեսուրսները, CRM-ը բարելավում է հաճախորդների հետ փոխհարաբերությունները, իսկ HRM-ը ավտոմատացնում է աշխատակիցների տվյալների կառավարումը։ WMS-ն ապահովում է պահեստային մատակարարումների վերահսկում, իսկ POS համակարգերը բարելավում են վաճառքի գործընթացները։ Այս լուծումները հնարավորություն են տալիս խնայել ժամանակը, նվազեցնել ծախսերը և արագացնել որոշումների կայացումը, ինչը բիզնեսներին դարձնում է ավելի մրցունակ։
Բիզնեսի ավտոմատացված կառավարում կամ բիզնեսի ավտոմատացում, որոնք են ավտոմատացման 5 առասպելները
Ավտոմատացումըվև ավտոմատացված կառավարման համակարգեր կիրառելը մեր ժամանակի ամենաթեժ թեմաներից է, բայց դրա շուրջ գոյացած առասպելները հաճախ խանգարում են ճիշտ պատկերացում կազմել այս գործընթացի մասին ինչնել խանգարում է ավտոմատացված կառավարման համակարգեր ներդնելու գործընթացներին։ Շատերը վստահ են, որ ավտոմատացումը անխուսափելիորեն կտանի աշխատատեղերի կորստի։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է, քանի որ բիզնեսի ավտոմատացումը և ավտոմատացված կառավարման համակարգեր ոչ թե պարզապես փոխարինում է մարդկանց, այլև ստեղծում է նոր հնարավորություններ։ Այն հաճախ ազատում է աշխատակիցներին ձանձրալի ու կրկնվող աշխատանքից, հնարավորություն տալով կենտրոնանալ ավելի ստեղծագործ ու բարդ խնդիրների վրա։
Բիզնեսի ավտոմատացված կառավարում իրականացնելու համար նախատեսված կառավարման համակարգերը բազմաթիվ են և ամենատարբեր ոլորտներում լուծում են այնպիսի խնդիրներ որոնք մարդիկ չէին կարողանա լուծել առան ավտոմատացված կառավարման համակարգեր կիրառելու։ Բիզնեսի ամբողջական ավտոմատացման և կառավրման համակարգ է ERP -ին ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրային լուծումը /ERP համակարգեր ի մասին կառդացեք ավելին/
Մյուս տարածված առասպելն այն է, որ ավտոմատացումը հասանելի է միայն խոշոր ընկերություններին։ Իրականում, տեխնոլոգիաներն այսօր շատ ավելի մատչելի են, և նույնիսկ փոքր բիզնեսները կարող են օգտագործել ավտոմատացման գործիքներ ու ապահովել լիարժեք բիզնեսի ավտոմատացում, ժամանակ ու ռեսուրս խնայելու համար։ Կա նաև այն կարծիքը, թե ավտոմատացումը չափազանց բարդ է ու միայն տեխնոլոգիական գիգանտները կարոող է կիրառել։ Սակայն ժամանակակից լուծումները հաճախ այնքան պարզ ու ինտուիտիվ են, որ դրանց օգտագործումը չի պահանջում խորքային տեխնիկական գիտելիքներ։
Որոշ մարդիկ նաեւ կարծում են, որ բիզնեսի ավտոմատացված կառավարում իրականացնելը և ավտոմատացումը կարող է հանգեցնել մարդկային աշխատանքի որակի անկման։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կարավառավարման համակարգեր ճիշտ ներդրման դեպքում ավտոմատացման գործիքները կարող են բարձրացնել աշխատանքի որակը՝ ապահովելով մեծ ճշգրտություն ու նվազեցնելով սխալների հավանականությունը։ Վերջապես, ամենամեծ առասպելներից մեկը կապված է այն մտքի հետ, որ կարավառավարման համակարգեր ներդնելը և ավտոմատացումը ապագայի տեխնոլոգիա է և դեռ երկար ժամանակ լայն տարածում չի ունենա։ Բայց այսօր արդեն ավտոմատացման գործիքներն ինտեգրված են մեր առօրյա կյանքում՝ սկսած խելացի տնային համակարգերից մինչև բիզնես գործընթացների կառավարում։
Como Code-ն, օրինակ, առաջարկում է հաճախորդների ներգրավման և հավատարմության այնպիսի լուծումներ, որոնք բիզնեսներին հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդներին և ապահովել մեծ ձեռքբերումներ։ Ինտեգրելով տարբեր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են POS համակարգերը, առցանց պատվերները և բջջային հավելվածները, Como Code-ը հավաքում է հաճախորդների տվյալները իրական ժամանակում՝ տրամադրելով արժեքավոր բազա, որը նպաստում է հաճախորդների գնումների կրկնմանը և մեծացնում եկամուտը։ Այս ընկերության ավտոմատացման ծրագրերը ոչ միայն բարձրացնում են հաճախորդների ներգրավվածությունը, այլև խթանում եկամուտների աճը՝ օգտագործելով արհեստական ինտելեկտի ուժը։
Այսպիսով, ավտոմատացված կառավարման համակարգեր և ERP համակարգեր կիրառելու և ավտոմատացման մասին առասպելներին շարունակ հավատալը միայն խանգարում է տեսնել իրական հնարավորությունները , որոնք կարող են բերել ավտոմատացման համակարգերը մեր կյանք ու աշխատանք։