Como Code : B2B CRM համակարգ
Կապ մեզ հետB2B CRM համակարգ բիզնեսը կառավարելու լուծում , երբ ձեր հաճախորդը բիզնեսն է ։
B2B CRM համակարգ ը ծրագրային լուծում է, որը նախատեսված է B2B (բիզնեսը բիզնեսի համար) ոլորտում գործող ընկերությունների վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համար։ Այս համակարգը թույլ է տալիս կազմակերպություններին կառավարել երկարաժամկետ գործարքները, հետևել վաճառքի փուլերին, կազմակերպել հաճախորդների տվյալները և ավտոմատացնել մարքեթինգային ու վաճառքի գործընթացները։
B2B բիզնես մոդելում հաճախորդները հիմնականում այլ բիզնեսներ են, ինչը CRM համակարգը դարձնում է անփոխարինելի գործիք՝ բարդ վաճառքի ցիկլերը կառավարելու և բիզնեսի աշխատակիցների՝ կոնտակտային անձանց հետ արդյունավետ կապ պահպանելու համար։ B2B CRM-ն օգնում է ոչ միայն մեծացնել վաճառքները, այլև ամրապնդել հաճախորդների վստահությունը՝ ապահովելով երկարաժամկետ համագործակցություն։
Երբ դուք վաճառք եք իրականացնում ընկերությանը, որտեղ վաճառքի գործընթացը ներառում է բազմամակարդակ որոշումներ կայացնողներ, CRM (Customer Relationship Management) համակարգը պետք է լինի հարմարեցված և ճկուն՝ ապահովելու գործընթացի արդյունավետությունը: Այս դեպքում, Como Code CRM համակարգի ներդրումը կարող է լինել իդեալական լուծում, քանի որ այն հարմարեցված է բարդ բիզնես գործընթացների և բազմամակարդակ որոշումներ կայացնողների հետ աշխատելու համար:
B2B CRM համակարգ տվյալների և վաճառքի կառավարում
Կոնտակտային անձանց կառավարում ։ Համակարգը թույլ է տալիս հետևել յուրաքանչյուր կոնտակտային անձի հետ փոխազդեցություններին՝ սկսած գործավարից մինչև տնօրեն կամ հիմնադիր:
Վաճառքի գործակալների վերահսկում ։ B2B CRM-ը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացներին, ավտոմատացնել առաջադրանքները և արդյունավետորեն կազմակերպել վաճառքի թիմի աշխատանքը։ CRM-ը նաև ապահովում է KPI (Key Performance Indicators) մոնիտորինգ։
Փաստաթղթերի և ֆայլերի կառավարումը (Document and File Management) ։ Փաստաթղթերի հաշվառումը հատկապես կարևոր է, երբ դուք աշխատում եք բազմամակարդակ որոշումներ կայացնողների հետ կամ ունեք բարդ բիզնես գործընթացներ: Կենտրոնացված պահպանում ՝ Բոլոր փաստաթղթերը պահպանվում են մեկ կենտրոնական տեղում ։ Տարբեր մակարդակների մուտք ՝ օգտատերերի դերի և անհրաժեշտության սահմանում ։ Փաստաթղթերի ձևաթղթեր՝ նամակների, առաջարկների և պայմանագրերի տպագրություն նախապես ներմուծված ձևաթղթերով
Վաճառքի ավտոմատացում և օպտիմալացում ։ B2B CRM համակարգ ը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացներին, ավտոմատացնել առաջադրանքները և արդյունավետորեն կազմակերպել վաճառքի թիմի աշխատանքը՝ ավտոմատ կառավարել վաճառքների փուլերը, ավտոմատացնել առաջադրանքները և հիշեցումները։
B2B CRM համակարգ ՝ սպասրկման և մարքեթինգի կառավարում
Համագործակցության արդյունավետ կառավարում ՝ Այս գործընթացը թույլ է տալիս բարելավել հաճախորդների բավարարվածությունը, ավելացնել արդյունավետությունը և ապահովել բիզնեսի կայուն աճ: Կենտրոնացված համակարգ ՝ բոլոր զանգերը, հայտերը և բողոքները պետք է գրանցվեն և կառավարվում են մեկ կենտրոնական համակարգում ։
KAM (Key Account Manager) -ի համար նախատեսված գործիկներ՝ հաճախորդի հետ փոխհարաբորությունների, տվյալների և հայտերի կառավարում։
B2B CRM-ի մարքեթինգի կառավարում ։ մարքեթինգային գործընթացները ավտոմատացում և հաճախորդներին նպատակային մոտեցում ցուցաբերելու հնարավորություններ։ CRM-ը կարող է ավտոմատ կերպով ուղարկել հիշեցումներ, առաջարկներ և նորությունների թարմացումներ։ Հատուկ միջոցառումների կազմակերպում կոնֆերանսներ, սեմինարներ, վեբինարներ ROI (Return on Investment) հաշվարկ ։ Հաճախորդների սեգմենտավորում։ Անհատականացված առաջարկներ և հաճախորդների թիրախավորում։ Ավտոմատացված հաղորդագրություններ – SMS, Email

Ինչպե՞ս ընտրել ճիշտ B2B CRM համակարգ
B2B CRM համակարգ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք կազդեն դրա արդյունավետության վրա։
- Համակարգի հարմարեցվածություն – Կարևոր է, որ CRM-ը թույլ տա հարմարեցնել վաճառքի և մարքեթինգի գործիքները՝ ըստ Ձեր բիզնեսի պահանջների։
- Ինտեգրման հնարավորություններ – CRM-ը պետք է հեշտ ինտեգրվի ERP համակարգերի, IP հեռախոսակապի, email համակարգերի և այլ գործիքների հետ։
- Օգտագործման հարմարավետություն – Հեշտ ինտերֆեյսը թույլ կտա վաճառքի թիմին արագ սովորել և արդյունավետ աշխատել։
- Տվյալների անվտանգություն – CRM-ը պետք է ապահովի տվյալների անվտանգությունը, թույլ չտա տեղեկատվության կորուստ կամ արտահոսք։
Եթե Դուք փնտրում եք հուսալի, ավտոմատացված և արդյունավետ լուծում Ձեր բիզնեսի համար, Como Code-ի B2B CRM համակարգը կօգնի Ձեզ կազմակերպել հաճախորդների հարաբերությունները, բարձրացնել վաճառքի արդյունավետությունը և օպտիմալացնել բիզնես գործընթացները
Կարդացեք նաև. CRM-ի ապագան. արհեստական բանականություն և ավտոմատացում