հարմարեցված կառավարման համակարգեր ձեր բիզնեսի գործընթացների ավտոմատացման համար
Պատվիրել շնորհանդեսԲիզնեսի կառավարման ավտոմատացված լուծումներ և համակարգեր՝ ստեղծված ձեզ համար
Բոլոր լուծումներըComo CRM
Como CRM համակարգ` հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
CRM համակարգը կազմակերպություններին հնարավորություն է տալիս կուտակել և վերլուծել հաճախորդների մասին տվյալներ, ապահովել անհատական մոտեցում և բարելավել սպասարկման որակը...
Իմանալ ավելին >Como ERP
Como ERP Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում և կառավարում
Como ERP-ն նախատեսված է տարբեր ոլորտների կազմակերպությունների համար՝ արտադրություն, սպասարկում, մեծածախ և մանրածախ առևտուր, ինչպես նաև առողջապահական հաստատություններ։ Համակարգը հնարավորություն է տալիս օպտիմալացնել աշխատանքային հոսքերը, ապահովել բաժինների արդյունավետ համագործակցություն և բարձրացնել բիզնեսի արտադրողականությունը։
Իմանալ ավելին >Como Trade/Retail
Մանրածախ առևտրի կառավարման ծրագրային փաթեթ
Como Trade-Retail ծրագրային փաթեթը մանրածախ առևտրի կազմակերպման և կառավարման համար ստեղծված բազմաֆունկցիոնալ լուծում է: Այն թույլ է տալիս վերահսկել մանրածախ առևտրային բոլոր գործընթացները՝ ապրանքների ստացումից մինչև իրացում, ֆինանսական հոսքերի կառավարում ...
Como Stom
Como Stom՝ Ատամնաբուժարանի կառավարման ավտոմատացված համակարգ
Como Stom ծրագրային ապահովումը ստոմատոլոգիական կլինիկաների և կաբինետների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու անփոխարինելի լուծում է։ Այն թույլ է տալիս կրճատել ադմինիստրատիվ աշխատանքը և կենտրոնանալ բուժման ընթացքի և հիվանդի առողջության վրա։
Իմանալ ավելին >Como WMS
Como WMS` Պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարում
Պահեստների և ապրանքանյութական միջոցների կառավարման ավտոմատացված համակարգերը թույլ են տալիս ապահովել գործընթացների վերահսկողություն և արդյունավետություն։ Ապրանքների մուտքագրումը, դուրսգրումը, տեղաշարժը և գույքագրումը դառնում են ավելի հստակ և արագ՝ նվազեցնելով սխալների և վատնումների ռիսկերը
Իմանալ ավելին >Como Production
Como Production արդարթույան կառավարման ծրագրային լուծում
Como Code Արտադրություն ծրագիրը ստեղծված է փոքր և մեծ արտադրական ձեռնարկությունների համար՝ արտադրական գործընթացները արդյունավետ պլանավորելու և վերահսկելու նպատակով։ Այն թույլ է տալիս փաստաթղթավորել և վերահսկել արտադրական ցիկլի բոլոր փուլերը՝ մատակարարումից մինչև արտադրանքի թողարկում։
Իմանալ ավելին >Como HRM
Como HRM Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ
Como HR-ը մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից լուծում է, որը նախատեսված է հատկապես 50-ից ավելի աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների համար։ Como HR համակարգը լայնորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ ներառյալ բանկային, ֆինանսական, առևտրային, արտադրական, առողջապահական և այլ ոլորտներում, որտեղ կարևոր է աշխատակազմի կառավարման ճշգրիտ և հստակ գործընթացների ապահովումը
Իմանալ ավելին >Como Hospitality
Como Hospitality` Հյուրանոցների և առողջարանների կառավարում
Como Hospitality հյուրանոցային կառավարման լուծումը ապահովում է սենյակների զբաղվածության, ռեզերվացիաների, վճարումների և հաճախորդների նախասիրությունների ամբողջական վերահսկողություն։ Արագ բնակեցում, ճկուն գնային քաղաքականություն և կորպորատիվ համագործակցություն՝ այս ամենը միավորում ենք մեկ հարթակում՝ Ձեր հյուրերին լավագույն փորձառություն ապահովելու համար
Իմանալ ավելին >խորհրդատվություն և ծառայություններ ձեր բիզնեսի համար
Պատվիրել խորհրդատվությունComo Code Բիզնեսի գնահատում
Արդյունավետ ծրագրային լուծումների ներդրումը սկսվում է բիզնեսի խորքային գնահատմամբ։ Մեր փորձագիտական թիմը վերլուծում է Ձեր բիզնեսի գործընթացները, հայտնաբերում մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները՝ առաջարկելով հարմարեցված համակարգեր, որոնք կբարձրացնեն արդյունավետությունն ու ապահովեն հաջողություն
Իմանալ ավելին >Բիզնես պրոցեսների կառուցում Como Code
Բիզնեսի արդյունավետությունն ու զարգացումը մեծապես կախված են ճիշտ կառուցված գործընթացներից: Մեր փորձը ցույց է տալիս, որ բիզնես գործընթացների նախնական կառուցումը, փորձարկումը և ադապտացիան նպաստում են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և սխալների կանխարգելմանը:
Իմանալ ավելին >Como Code Ծրագրային ապահովման ներդրում և հարմարեցում
Մենք առաջարկում ենք ծրագրային լուծումների պրոֆեսիոնալ ներդրում և հարմարեցում՝ համապատասխան Ձեր բիզնեսի կարիքներին։ Արդյունքում՝ ստանում եք ավտոմատացված, ճկուն և հուսալի համակարգեր, որոնք կբարձրացնեն աշխատանքային արդյունավետությունը և կպարզեցնեն բիզնես գործընթացները
Իմանալ ավելին >Como Code Ծրագրային համակարգերի սպասարկում
Մեր մասնագետները ապահովում են ծրագրային համակարգերի անխափան աշխատանքը՝ առաջարկելով մշտական սպասարկում, թարմացումներ և տեխնիկական աջակցություն։ Մենք Ձեզ հետ կլինենք ցանկացած հարցում՝ ապահովելով համակարգերի կայունություն և գործառնությունների արդյունավետություն
Իմանալ ավելին >