Գարեգին Սարգսյան
Գարեգին Սարգսյան – Քոմո Կոդ ընկերության հիմնադիր։ Ավարտել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանը՝ պաշտպանելով ատենախոսություն Գենետիկ ալգորիթմների թեմայով և ստանալով Տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում։ Դասավանդել է Ճարտարագիտական համալսարանում և Հայաստանի Սլավոնական համալսարանում։
2008 թվականին հիմնադրել է Մեր Սոֆթ ընկերությունը մի քանի ընկերների հետ, որտեղ ղեկավարել է HR և ֆինանսական բաժինները, նախագծել է CRM համակարգը և մասնակցել ERP համակարգի նախագծման ու մշակման գործընթացին։ Կատարել է բազմաթիվ ERP և CRM համակարգերի ներդրումներ տարբեր ոլորտներում։
2017 թվականից համահիմնադիրն է 256 Հաբ քովորկինգ կենտրոնի, որը հայտնի է իր զարգացած ենթակառուցվածքով։
2024 թվականին հիմնել է Քոմո Կոդ ընկերությունը՝ առանձնանալով Մեր Սոֆթ ընկերությունից։